Արտույտների ագարակը (իտալ.՝ La Masseria Delle Allodole), Հայոց ցեղասպանության մասին 2007 թվականին նկարահանված իտալական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։

Արտույտների ագարակը
իտալ.՝ La masseria delle allodole
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 Իտալիա
Ժանրպատմական ֆիլմ և դրամա
ՀիմքԱրտույտների ագարակը
Թվական2007
Լեզուիտալերեն
ՌեժիսորՊաոլո Տավիանի[1][2][3] և Վիտորիո Տավիանի[1][2][3]
ՊրոդյուսերՌամոն Կոլոմ
Սցենարի հեղինակՎիտորիո Տավիանի և Պաոլո Տավիանի
ԴերակատարներՊաս Վեգա[2][4][3][…], Մորից Բլյայբտրոյ[2][4][3][…], Ալեսանդրո Պրեցիոզի[4][3], Անխելա Մոլինա[2][4][3][…], Չեկի Կարիո[4][3], Անդրե Դյուսոլե[4], Լաուրա Էֆրիկյան, Արսինե Խանջյան[4][3], Խրիստո Շոպով[4][3], Մուհամեդ Բաքրի[4][3], Ստեֆան Դանայիլով[4][3], Խրիստո Ժիվկով[4][3], Իցխակ Ֆինցի, Մարիա Ստատուլովա, Մարիուս Դոնկին, Ասեն Բլատեչկի, Վալենտին Գանև[4], Մարիանո Ռիջիլլո[4][3], Իվոն Սցիո[4], Լինդա Բատիստա[5], Յուլիան Վերգով[5] և Ալեսանդրո Բրեսանելլո[5]
ՕպերատորՋուզեպե Լանչի
ԵրաժշտությունԳիլյանո Տավիանի
ՄոնտաժՌոբերտո Պերպինիանի
Տևողություն122 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ֆիլմը «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։

Ագարակում անցկացվում է ընտանիքի հոր՝ բարձրաստիճան հոգևորականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է Թուրքական բանակի գնդապետ Արկանը, որպես Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչ։ Հանգուցյալի կրտսեր որդին՝ Արամը ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնում գնդապետին ներկայության համար, համարելով դա երկու՝ հայ և թուրք ժողովուրդների բարեկամության նշան։

Հայրը ագարակը ժառանգել է ավագ որդուն՝ Ասատուրին, ով պետք է վերադառնա Իտալիայից Հայաստան։ Նրա վերադարձին սպասում են բոլորը՝ Արամը և նրա կինը՝ Արմինեն, հորաքույր Հասմիկը և պատանի Ավետիսը, նրա քույրերը, ինչպես նաև Արամի երիտասարդ քույրը՝ Նունիկը, ով սիրահարված է լինում թուրք սպա Էգոնին։

Էգոնը երիտթուրքերի քաղաքական շարժման անդամ է, ովքեր պլանավորում են ստեղծել Թուրքական մեծ կայսրություն Թուրքիայում ապրող մյուս ժողովորդների ցեղասպանության միջոցով։ Էգոնը սակայն հրաժարվում է մասնակցել գենոցիդին և մեկնում է ռազմաճակատ։

Զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվում են Ավագյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ, իսկ կանայք փոքրիկ Ավետիսի հետ (ում հագցրել էին աղջկա շորեր) թուրքական բանակի զինվորների ուղեկցությամբ հազարավոր հայ ընտանիքների հետ երկար ճանապարհորդություն են սկսում։ Նունիկը պատրաստ է ամեն ինչի հանուն իր զարմիկների համար սնունդ հայթայթելու։ Նա ծանոթանում է թուրք սպա Յուսուֆի հետ, ով քիչ թե շատ մարդկային էր վերաբերվում հայերի հետ, ով սկզբում խղճում է Նունիկին և օգնում, ապա սիրահարվում նրան։

Թվում է թե փրկությունը մոտ է, սակայն ոչ բոլորին է վիճակված ողջ մնալ ...

Նկարահանող անձնակազմ

խմբագրել
  • ռեժիսոր - Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի
  • պրոդյուսերներ - Գրացիա Վոլպի
  • սցենարիստներ - Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի և Անտոնիա Արսլան (գիրք)
  • օպերատոր - Ջուզեպպե Լանչի
  • երաժշտություն - Ջուլիանո Տավիանի
  • մոնտաժ - Ռոբերտ Պերպինյան

Գլխավոր դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Պաս Վեգա Նունիկ
Մորից Բլյայբտրոյ Յուսուֆ
Արսինե Խանջյան Արմինե Ավագյան
Չեկի Կարիո Արամ Ավագյան
Մուհամեդ Բաքրի Նազիմ

Ֆիլմի մասին տեխնիկական տվյալներ

խմբագրել
  • Գույնը՝ գունավոր
  • Տևողությունը՝ 122 րոպե
  • Լեզու՝ իտալերեն
  • Կողմերի հարաբերակցությունը՝ 1.85:1

Ֆիլմի անվանումը տարբեր լեզուներով

խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում

խմբագրել

«Արտույտների ագարակը» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը տեղի ունեցավ 2007 թվականի մարտի 11-ին Թուրինում, Իտալիա։ Ամբողջ աշխարհով լայն վարձույթ ֆիլմը դուրս եկավ հիմնականում 2007 թվականի հուլիսի 9-ին, և ավարտվեց 2008 թվականի հունիսի 14-ին։ Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը տեղի ե ունեցել Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում։ Նիդերլանդներում ֆիլմն ցուցադրվել է սկավառակային ցուցադրությամբ, իսկ Հունգարիայում Հեռուստատեսային ցուցադրությամբ։ Վերջին երկիրը, որտեղ կայացավ ֆիլմի վերջին ցուցադրությունն, Ֆիլիպիններն էր՝ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին, Մանիլայի եվրոպական ֆիլմերի կինփառատոնում։

Երկիր Ամսաթիվ Տեղայնացնող Պրեմիերա
  Իտալիա մարտի 11, 2007 01 Distribution Թուրին
մայիսի, 2007
  Հայաստան հուլիսի 9, 2007 Ոսկե ծիրան
  Գերմանիա փետրվարի 14, 2007 Բեռլինի կինոփառատոն
  Շվեյցարիա մայիսի 2, 2007 JMH Distribution Ֆրանսախոս շրջան
  Ֆրանսիա մայիսի 30, 2007 UGC Distribution
  Դանիա սեպտեմբերի 26, 2007 Կոպենհագենի միջազգային կինոփառատոն
  Բրազիլիա հոկտեմբերի 30, 2007 Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոն
սեպտեմբերի 25, 2008 Ռիո դե Ժանեյրոյի միջազգային կինոփառատոն
  Իսպանիա նոյեմբերի 2, 2007 Sagrera TV Սևիլյայի կինոփառատոն
դեկտեմբերի 28, 2007
  Լիբանան ապրիլի 18, 2008 Teleview International
  Ռուսաստան ապրիլի 24, 2008 CP Classics սահմանափակ
  Եգիպտոս հունիսի 14, 2008 սահմանափակ
  Նիդերլանդներ հուլիսի 13, 2010 Homescreen DVD պրեմիերա
  Հունգարիա սեպտեմբերի 18, 2010 TV պրեմիերա
  Ֆիլիպիններ սեպտեմբերի 11, 2011 Մանիլայի եվրոպական ֆիլմերի կինոփառատոն

Մրցանակներ

խմբագրել
Տարի Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր Արդյունք
2007 Արծաթագույն Ժապավեն Լավագույն արտադրական դիզայն Անդրեա Կրիսանտի Առաջադրված
Լավագույն զգեստային դիզայն Լինա Ներլի Տավիանի Առաջադրված
«Դավիթ դի Դոնատելլո» կինոփառատոն Լավագույն արտադրական դիզայն Անդրեա Կրիսանտի Առաջադրված
Լավագույն զգեստային դիզայն Լինա Ներլի Տավիանի Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Էնրիկո Պիերակկիանա Առաջադրված
Իտալական ֆիլմերի փառատոն Լավագույն արտադրական դիզայն Անդրեա Կրիսանտի Հաղթանակ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել