Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտո Բոգդանի (Ասատուրի) Ալեքսանյան (սեպտեմբերի 10, 1892(1892-09-10)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 5, 1971(1971-01-05)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ համաճարակագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1940), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955), ԽՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ (1960)։

Արտո Ալեքսանյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1892(1892-09-10)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 5, 1971(1971-01-05)[1][2] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհամաճարակաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Գործունեության ոլորտհամաճարակաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1][2]
Ալմա մատերՕդեսայի ազգային շժշկական համալսարան (1916)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1940)
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1][2]
Երեխա(ներ)Վարվառա Ալեքսանյան

Համաճարակաբան Վարվառա Ալեքսանյանի հայրը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է օգոստոսի 29-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1916) և Կովկասյան ռազմաճակատում ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1920–1926 թվականներին աշխատել է Նոյեմբերյանի, Դիլիջանի և Նոր Բայազետի շրջաններում որպես տեղամասային և սանիտարական բժիշկ։ Արտո Ալեքսանյանը 1927 թվականին կազմակերպել է Հայաստանի առաջին սանհիգիենիկ լաբորատորիան (Երևան), որը հետագայում վերածվել է համաճարակագիտության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի։ 1935 թվականից մինչև իր մահը ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնը։ Արտո Ալեքսանյանի գիտական աշխատությունները նվիրված են ընդհանուր համաճարակագիտության, երկրամասային ախտաբանության, իմունիտետի (անընկալունություն), համաճարակային հիվանդությունների կանխարգելման և հատկապես դիֆթերիայի ու աղիքային հիվանդությունների հարցերին։ Եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտա–բժշկական խորհրդի և ՀԽՍՀ մանրէաբանների, համաճարակագետների ու վարակագետների ընկերության նախագահը[3]։

Աշխատանքները վերաբերում են ընդհանուր համաճարակաբանության, երկրամասային ախտաբանության, դիֆթերիայի և դիզենտերիայի կանխարգելմանն ու իմունիտետի հարցերի ուսումնասիրությանը։ Ներդրել է դիֆթերիայի կրկնակի պատվաստման նոր համակարգ, որը նպաստել է այդ հիվանդության վերացմանը Հայաստանում. կիրառվել է նաև ԽՍՀՄ հանրապետություններում[4]։

  • Դիֆթերիա, Երևան, 1949։
  • Ընդհանուր և մասնավոր էպիդեմոլոգիա, Երևան, 1960։
  • Վակցինաներ, շիճուկներ և բակտերիոֆագեր, Երևան, 1965 (համահեղինակ)։
  • Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմոլոգիան ու պրոֆիլակտիկան, Երևան, 1975։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 30. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Մարտիրոսյան Վ., Արտո Ալեքսանյան (Կյանքը և գործը), Ե., 1990:

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 159  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտո Ալեքսանյան» հոդվածին։