Վիքիպեդիայում կան հոդվածներ Զիլֆյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտո Վրեժի Զիլֆյան (մայիսի 9, 1944(1944-05-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ախտաբան-ֆիզիոլոգ, ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1989)։

Արտո Զիլֆյան
Ծնվել էմայիսի 9, 1944(1944-05-09) (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967)
Մասնագիտությունախտաբան, ֆիզիոլոգ և ախտաբան-անատոմ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1988)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ծնողներհայր՝ Վրեժ Զիլֆյան, մայր՝ Վարվառա Ալեքսանյան
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1970 թվականից աշխատել է ԵԲԻ ԳՀ կենտրոնում, 1984-2004 թվականներին եղել է տնօրեն, 1993-2004 թվականներին՝ ԵԲՀ պրոռեկտոր։ 1985 թվականին եղել է «Բժշկագիտությունը Հայաստանում» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը[1]։

Ղեկավարում է «Լիմֆոցիտներ և հարմարվողական համախտանիշ» գիտական ուղղությունը, որն ուսումնասիրում է հարմարվողական համախտանիշի ձևավորման գործում նոր ներծին գործոնների՝ ուրցագեղձի լիմֆոցիտների կենսագործունեության նյութերի կարգավորող դերը և այդ նյութերի հիմքի վրա անոթաակտիվ և հարմարվողական ազդեցության պատրաստուկների ստեղծման հնարավորությունը[2]։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել
  • Կենսաբանական ակտիվ նյութերի դերը օրգանիզմի ինտեգրատիվ գործունեության մեջ նորմայում և ընդհանուր հարմարողական համախտանիշի ձևավորման ընթացքում։ Միջազգային գիտաժողովի նյութերը = The Role of the Biologiacally Active Substances in the Integrative Activity of the Organism in Normal Conditions and in the Process of Adaptative Syndrome Formation: Թողարկում 1, Հակոբյան Վիլեն Պարույրի, Զիլֆյան Արտո Վրեժի, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Մ. Հերացու անվան Երևանի բժշկական համալսարան, 2003։
  • Կենսաբանական ակտիվ նյութերի դերը օրգանիզմի ինտեգրատիվ գործունեության մեջ նորմայում և ընդհանուր հարմարողական համախտանիշի ձևավորման ընթացքում։ Միջազգային գիտաժողովի նյութերը = The Role of the Biologiacally Active Substances in the Integrative Activity of the Organism in Normal Conditions and in the Process of Adaptative Syndrome Formation: Թողարկում 2, Հակոբյան Վիլեն Պարույրի, Զիլֆյան Արտո Վրեժի, Երևան, Մ. Հերացու անվան Երևանի բժշկական համալսարան, 2004։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտո Զիլֆյան» հոդվածին։