Արցախի Հանրապետության Պետական նախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Համարվում է Արցախի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը։ Պաշտոնը ստեղծվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Արցախի Հանրապետության նոր սահմանադրության, որը հաստատվել էր 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Արցախի վարչապետի պաշտոնը վերացնելուց հետո[1]։ Առաջին Պետական նախարար նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից ներկայիս պետական նախարարը Արթուր Հարությունյանն է։
Արցախի Հանրապետության Պետական նախարար
| |
---|---|
Պաշտոնավարում է՝ Արթուր Հարությունյան | |
Տիտղոս | Պարոն Նախարար |
Նստավայր | Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, № 1, կառավարության շենք։ |
Նշանակող | Արայիկ Հարությունյան որպես Արցախի նախագահ |
Անդրանիկ պաշտոնավար | Արայիկ Հարությունյան |
Ձևավորում | հունիսի 6, 2018 |
Կայք | http://gov.nkr.am/hy/prime-minister/ |
Պատմություն
խմբագրելՄինչ այդ, պաշտոնը կոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար, իսկ այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ։ Պաշտոնը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 18-ին՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդի առաջին գումարման անդրանիկ նստաշրջանում[2]։ Չնայած ծայրահեղ վտանգավոր պայմաններին կազմակերպած համընդհանուր ընտրություններում ընտրվում է նորանկախ Արցախի առաջին օրենսդիր մարմինը, որն իր հերթին կազմավորում է նախարարների խորհուրդ, որի ղեկավար է նշանակվում Օլեգ Եսայանը։
Արցախի վարչապետների ցանկ (1992-2017)
խմբագրելՄինչ օրս գործած Արցախի վարչապետների ցանկը[3]՝
- Օլեգ Եսայան (1992)
- Ռոբերտ Քոչարյան (1992-1994)
- Լեոնարդ Պետրոսյան (1994-1998)
- Ժիրայր Պողոսյան (1998-1999)
- Անուշավան Դանիելյան (1999-2007)
- Արայիկ Հարությունյան (2007-2017)
Արցախի պետական նախարարների ցանկ
խմբագրել№ | Պատկեր | Անուն
(Ծնունդ-Մահ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | |
---|---|---|---|---|---|
1 | Արայիկ Հարությունյան (1973–) |
սեպտեմբերի 25, 2017 | հունիսի 6, 2018 | Ազատ հայրենիք | |
2 | Գրիգորի Մարտիրոսյան[4] (1978–) |
հունիսի 6, 2018 | հունիսի 1, 2021 | Անկուսակցական | |
3 | Արտակ Բեգլարյան (1988–) |
հունիսի 1, 2021 | նոյեմբերի 3, 2022 | Անկուսակցական | |
4 | Ռուբեն Վարդանյան (1968–) |
նոյեմբերի 4, 2022 | փետրվարի 23, 2023 | Անկուսակցական | |
5 | Գուրգեն Ներսիսյան (1985–) |
փետրվարի 24, 2023 | օգոստոսի 31, 2023 | Անկուսակցական | |
6 | Սամվել Շահրամանյան (1978–) |
օգոստոսի 31, 2023 | սեպտեմբերի 10, 2023 | Անկուսակցական | |
7 | Արթուր Հարությունյան (1979–) |
սեպտեմբերի 18, 2023 | մինչ օրս | Ազատ հայրենիք |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախը նոր Սահմանադրություն ունի». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարնեչի խորհրդի մասին» օրենքը կիրարկելու մասին». armenpress.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Նախկին վարչապետներ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Grigory Martirosyan appointed Artsakh State Minister». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.