Արցախի ինքնապաշտպանական ջոկատներ

ԼՂ ինքնապաշտպանական ջոկատներ, սկսել են կազմավորվել 1988 թ.-ի փետրվարի 22-ից, Ասկերանի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո։ Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններում, հատկապես ադրբեջանցիների հետ սահմանակից բնակավայրերում, կազմավորվել են նախ աշխարհազորային խմբեր, ապա նաև՝ ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ

Արցախի ինքնապաշտպանական ջոկատներ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Արցախ
Ստեղծվեցփետրվարի 22, 1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Ստեփանակերտ

1991 թ.-ի վերջերին և 1992 թ.-ի սկգբներին Ստեփանակերտում կազմավորվել և գործել են տասից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ։ Դրանք հիմնականում ստեղծվել են տարածքային ու ընկերային սկզբունքներով և իրենց մեջ ներառում էին հազարից ավելի ազատամարտիկների։

1992 թ.-ի օգոստոսի 29-ի Պաշտպանության կոմիտեի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շինարարության կազմակերպման հաստիքային նոր կառուցվածքի անցնելու մասին» թիվ 013 հրամանի համաձայն՝ 1-ին, 4-րդ և 6-րդ վաշտերի հիմքի վրա կազմավորվել են մոտոհրձգային գումարտակներ հետևյալ կառուցվածքով.

  • 1-ին մոտոհրաձգային գումարտակ՝ 1-ին վաշտ, «Ազոյի դասակ» (Ա. Կարապետյան), «Ֆելիքսի վաշտ», «Ազոյի (հրամանատար՝ Ա. Հարությունյան) և Շոշի դասակ» (հրամանատար՝ Հ. Հակոբյան),
  • 2-րդ մոտոհրաձգային գումարտակ՝ 4-րդ վաշտ, «Տիգոյի դասակ», «Ամաորա» և «Վրեժ» խմբեր, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակներ (հրամանատար՝ Դ. Սարգսյան),
  • 3-րդ մոտոհրաձգային գումարտակ՝ 6-րդ վաշտ, 1-րդ վաշտ, 7-րդ վաշտ (հրամանատար՝ Ս. Հարությունյան)։

1989 թ.-ի սեպտեմբերին այդ գումարտակների հիմրի վրա կազմավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Ս. Կարապետյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։