Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվե (2017)
Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվե, Արցախի Հանրապետությունում 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած համապետական իրավական ուժ ունեցող միջոցառում, որի արդյունքով փոխվեց երկրի բարձրագույն իրավական փաստաթուղթը՝ սահմանադրությունը[1]։
Նախագիծ
խմբագրելԱրցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին երկրի նախագահ Բակո Սահակյանը հավանություն է տվել 2016 թվականի օգոստոսի 15-ին[2]։ Հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն» բաժիններից[3]։
Քվեարկության կարգ
խմբագրելՔարոզարշավ
խմբագրել«Կողմ»
խմբագրելՍահմանադրական փոփոխություններին կողմ են իշխող «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և «Ազատ հայրենիքը»[4]։
«Դեմ»
խմբագրելՍահմանադրական փոփոխությունների նախագծին[5] դեմ են Արցախի «Ազգային վերածնունդ կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը[6][7]։
Ընթացք
խմբագրելՍահմանադրական փոփոխությունների մասին մինչև մարտ-ապրիլ ամիսները պաշտոնյանների զգալի մաս կողմ էր արտահայտվում խորհրդարանական մոդելին։ Սակայն հետագայում սկսեցին խոսել նախագահական մոդելի առավելությունների մասին, մինչև այդ շատերը պնդում էին, որ չպետք է տարբերվենք Հայաստանի կառավարման ձևից։ Ըստ ընդդիմության, սա ընդամենը փորձ է Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար, տեսականորեն նա հնարավորություն ունի իշխել մինչև 2030 թվականը։
Արդյունքներ
խմբագրելՀանրաքվեի արդյունքներով ընդունվեց առաջարկվող սահմանադրության տարբերակը։
Ընտրություն | Քվե | % |
---|---|---|
Կողմ | 69,570 | 90.05 |
Դեմ | 7,686 | 9.95 |
Անվավեր | 2,172 | – |
Ընդհանուր | 79,428 | 100.00 |
Գրանցված/մասնակցած | 103,818 | 76.51 |
Աղբյուր։ CEC Արխիվացված 2017-03-16 Wayback Machine |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայտնի է Արցախում Սահմանադրական հանրաքվեի օրը». Արխիվացված է օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2018-08-19-ին.
- ↑ Արցախում սահմանադրական փոփոխությունների վերահսկման խումբ է ստեղծվել
- ↑ Հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը
- ↑ ԱԺԿ դիրքորոշումը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
- ↑ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Հայկ Խանումյան. «Այս նախագիծը ոչ արտահայտում է Արցախի ժողովրդի, ոչ Արցախի քաղաքական ուժերի ցանկությունը» (Տեսանյութ)
- ↑ Ո՛չ քաղաքական ուժերը և ո՛չ էլ մասնագիտական հանձնաժողովը ոչինչ չեն որոշում. Հայկ Խանումյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին