Արցախյան ազատամարտի վետերանների միություն
Արցախի պատերազմի վետերանների միություն (ԱՊՎՄ), ԼՂՀ և ՀՀ պաշտպանության մասնակիցների և աջակիցների հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 2000 թվականի հունվարին. Ստեփանակերտում (նախագահ՝ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան)։ Գործում է ԼՂՀ ողջ տարածքում՝ միավորելով վարչական շրջանների (շրջկենտրոններ, համայնքներ, գյուղեր) և Ստեփանակերտի (թաղամասեր) տարածքային կազմակերպությունները։
Արցախյան ազատամարտի վետերանների միություն | |
---|---|
Հիմնադրված | 2000 |
Գլխադասային գրասենյակ | Ստեփանակերտ |
նախագահ | Վիտալի Բալասանյան |
Պատկանելիություն | Արցախ |
Նպատակներն ու խնդիրները
խմբագրելԿազմակերպության նպատակն ու խնդիրներն են՝ աջակցել ԼՂՀ տնտեսության վերականգնմանը. մայր հայրենիքի հետ նրա վերամիավորմանը, հայոց պետականության ամրապնդմանը. հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը, օժանդակել բանակի հզորացմանը երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բարելավել պատերազմի հաշմանդամների, զոհված և անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանները, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքներն ու շահերը։
ԱՊՎՄ հրատարակում է «Հայրենյաց պաշտպան» ամսաթերթը, ունի «Հավատ» հեռուստածրագիր։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախյան ազատամարտի վետերանների միություն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |