Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)
Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում, Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ռազմական, չզինված Մի-24 ուղղաթիռի խոցում, որը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։
Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում | |
---|---|
Հայկական Մի-24 ուղղաթիռը խոցվելուց հետո, վայր ընկնելիս | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | նոյեմբերի 12, 2014 |
Վայր | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), , |
Զոհվածներ | 3 մարդ |
Վիրավորներ | 0 |
Օդանավ | |
Մոդել | Մի-24 |
Ավիաընկերություն | Հայաստանի զինված ուժեր |
Կենդանի մնացած | 0 |
Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։
Ուղղաթիռի խոցումը
խմբագրելԸստ ԼՂՀ ՊԲ[1] ու ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 12-ին ժամը 13:45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի[2] «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Հարվածի արդյունքում հայկական ուղղաթիռը պայթել և վայր է ընկել հայկական դիրքերից ոչ հեռու։
Ըստ Ադրբեջանական ՊՆ տարածած հաղորդագրության՝ հայկական ուղղաթիռը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա, ինչի արդյունքում վերջիններս կրակ են բացել և ոչնչացրել են այն[3]։
Ուղղաթիռի զինված լինելու հարցը
խմբագրելԸստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ուղղաթիռը զինված չի եղել[4]։ Հոկտեմբերի 14-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ուղղաթիռի զինված-անզեն լինելու մասին գրված էր[5]՝
Կիրառված հրթիռը
խմբագրելԸստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ ուղղաթիռը խոցել են Իգլա տիպի շարժական զենիթա-հրթիռային համակարգով[6]։ Վերջինիս հրթիռի արագությունը միջինում կազմում է 570 մետր/վայրկյանում։ Իսկ առավելագույն արագությունը կազմում է 800 մ/վ։
Արտադրության երկիր | ԽՍՀՄ, Ռուսաստան |
Արտադրության թվական | 1981 - այսօր |
Քաշը | 10.8 կգ |
Երկարությունը | 1,574 մմ |
Տրամագիծ | 72 մմ |
Արագությունը | Մինչև 800 մ/վ |
Առավելագույն հեռավորություն | 5,2 կմ |
Առավելագույն բարձրություն | 3,5 կմ |
Հրթիռի քաշը | 1,17 կգ (390գ. պայթուցիկ) |
Խոցման վայրը
խմբագրելԸստ հայկական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գոտում՝ հայկական դիրքերից ոչ հեռու[7]։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել Աղդամի շրջանի Քենգերլի գյուղի մոտակայքում[8]։
Տեսանյութը ու ադրբեջանական վարկածի հերքումը
խմբագրելՀրթիռի թռիչքի ժամանակը
խմբագրելԽոցման հաջորդ օրը ադրբեջանական լրատվականները հրապարակել են պայթյունի տեսանյութը[9]։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորները հետևում են հեռվում իրար հետևից թռչող հայկական երկու ուղղթիռները, այնուհետև արձակում հրթիռը։ Հրթիռը արձակվում է տեսանյութի 30-րդ վայրկյանին, իսկ ուղղաթիռին այն հասնում է 33,5-րդ վայրկյանին։ Հաշվի առնելով «Իգլա» հրթիռի արագությունը՝ ադրբեջանական դիրքերի ու խոցված ուղղաթիռի միջև հեռավորությունը կազմել է առնվազն 1900 մետր։ Մինչդեռ Արցախի ու Ադրբեջանի սահմանային հենակետերի միջև հեռավորությունը Արցախի արևելյան սահմանին զգալի առումով ավելի փոքր է՝ տեղ-տեղ հասնելով մի քանի տասնյակ մետրի։ Այս փաստը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած վարկածը այն մասին, թե հայկական ուղղաթիռը գտնվել է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում։
Պայթյունի ձայնի արձագանքը
խմբագրելՀրապարակաված տեսանյութում[9] ուղղաթիռի պայթյունի ձայնը հասնում է մինչև հրթիռը արձակած զինվորները շուրջ 6-7 վայրկյանից։ Հաշվի առնելով այն, որ ձայնի արագությունը կազմում է մոտ 340 մետր վայրկյան՝ կախված օդի ճնշումից՝ ադրբեջանական ՊՆ տարածած վարկածը կրկին հերքվում է, քանի որ ձայնը փաստորեն անցել է առնվազն 2000 մետր մինչև հրթիռը արձակած զինվորներին հասնելը։
Ադրբեջանական դիրքերի վրա հարձակումը
խմբագրելՀրապարակված տեսանյութում[9] հստակ երևում է, որ հայկական ուղղաթիռները մեկ շարքով շարժվում են սահմանագծի երկայնքով, չեն հարձակվում ադրբեջանական կողմի վրա, չեն կրակում ու մանևրում, ինչը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած վարկածը այն մասին, թե հայկական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական դիրքերի վրա հարձակման պահին։
Զոհերը
խմբագրելՈւղղաթիռի խոցման արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը՝
Անուն | Կոչում |
---|---|
Սերգեյ Սահակյան | Մայոր |
Սարգիս Նազարյան | Ավագ լեյտենանտ |
Ազատ Սահակյան | Լեյտենանտ |
Կրակողը
խմբագրելՈւղղաթիռը խոցել է ադրբեջանական բանակի զինծառայող Իլկին Մուրադովը։ Մուրադովը ծնվել է Նեֆտչալինյան շրջանի Խորղաբուլաղ գյուղում[10]։ Միջադեպից հետո զինծառայողը ստացել է ծառայության ընթացքում 3-րդ աստիճանի գերազանցության մեդալ[11]։
Զոհված անձնակազմի դիերի վերադարձի հարցը
խմբագրելՈւղղաթիռի կործանմանը հաջորդած օրերին ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահել տարածքը՝ թույլ չտալով զոհված անձնակազմի մարմինների դուրս բերումը։
Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են երկրորդ հայտարարությունը, որում կոչ են անում ադրբեջանական կողմին թույլ տալ հայկական կողմին մոտ գալ ուղղաթիռին՝ մահացած օդաչուներին տարհանելու նպատակով։ Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ ուղղաթիռը ընկել է չեզոք գոտում։ Ադրբեջանական կողոներից հետո հայտարարությունը հետին թվով ձևափոխվել է՝ դառնալով «ոչ ոքին պատկանող տարածք»[12]։
ԼՂՀ ՊԲ հատուկ գործողությունը ու մարմինների տարհանումը
խմբագրելՆոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը։ Գործողության արդյունքում ադրբեջանական կողմը ունեցել է երկու կորուստ[13]։
Ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքեց տեղեկությունը[14]` հերքելով նաև հայկական լրատվականների տեղեկությունը այն մասին, որ Ադրբեջանում դեպքի վայրը հսկող բրիգադի հրամանատարը ազատվել է աշխատանքից[15]։
Ի պատասխան Ադրբեջանի հերքմանը՝ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակեց ՊԲ պատկանող անօդաչու սարքից նկարահանված լուսանկարներ, որոնք ցուցադրեցին տեղանքը հատուկ գործողությունից առաջ՝ ցուցադրելով զոհված զինծառայողի մարմինը, ու տեղանքը գործողությունից հետո, որում մարմինը բացակայում է, իսկ տեղից դեպի հայկական դիրքեր ձգվում է հետք, որով տեղափոխել են զոհվածի մարմինը[16]` դրանով իսկ բացահայտելով Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակած կեղծ տեղեկատվությունը։ Նոյեմբերի 22-ի դրությամբ Ադրբեջանի ՊՆ կողմից արձագանք չի եղել։
Հայաստանի Հանրապետության արձագանքը
խմբագրելՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գտնվելով «Միասնություն 2014» զորավարժությունների վայրում, արձագանքել է ուղղաթիռի խոցմանը[17].
ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանը զլացել է հաշվարկել իրենց գործողությունների արդյունքում ուղեկից վնասը[18].
Ադրբեջանի արձագանքը
խմբագրելԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է[19].
Եթե Հայաստանը հետագայում ևս շարունակի կիրառել օդուժը սադրանքների նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը կունենան բոլոր իրավունքները կասեցնելու հարձակումները ու ոչնչացնելու հակառակորդի զինտեխնիկան։ |
Այսպիսով պատգամավորը հիմնվել է այն վարկածի վրա, որ հայկական ուղղաթիռը կատարել է հարձակում Ադրբեջանի դեմ, ինչը իր հերթին հերքվում է Ադրբեջանի տարածած տեսանյութում, որտեղ ստույգ երևում է, որ հայկական ուղղաթիռները գտնվել են Ադրբեջանի սահմանագծից մոտ 2 կմ հեռավորության վրա ու չեն իրականացրել կրակ, չեն հարձակվել կամ մանևրել։
Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է[20].
Ադրբեջանցի զինծառայող Իլկին Մուրադովի քայլը՝ կասեցնելու պետական սահմանի խախտումը հակառակորդի ուղղաթիռի միջոցով, ազդել է ադրբեջանական բանակի հոգեբանական վիճակի վրա իրենց համար այդքան կարևոր շրջանում։ |
Իր խոսքերով ադրբեջանցի քաղաքագետը փաստացի ընդունել է, որ Արցախի Հանրապետության ու Ադրբեջանական Հանրապետության շփման գիծը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հանդիսանում է Ադրբեջանի պետական սահման։
Այն բանից հետո, երբ հրապարակված տեսանյութում բացահայտ երևացել է, որ հայկական ուղղաթիռը թռչել է սահմանագծին զուգահեռ ու առավել ևս կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի վրա, հոկտեմբերի 24-ին հրապարակած հոդվածում Vesti.az վերլուծաբան Վուգար Հասանովը իր վերլուծական նյութում ասել է[21].
Միջազգային արձագանք
խմբագրելՄիջադեպին արձագանքել են զգալի թվով ազդեցիկ քաղաքական գործիչներ ու կողմեր աշխարհի տարբեր ծայրերից, ինչպիսիք են ԱՄՆ պետդեպարտամենտը, Ռուսաստանի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ կոնգրեսականներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և այլն։
ԴՐՈՇԸ | ԼՈՒՍԱՆԿԱՐԸ | ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ | ԱՆՈՒՆԸ ՈՒ ՊԱՇՏՈՆԸ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|---|
ՄԱԿ | Բան Կի Մուն / ՄԱԿ Գլխավոր քարտուղար | Նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ փոխխոսնակ Ֆարհան Հաքը նշել է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու այլ միջազգային գործընկերների մտահոգությունները նոյեմբերի 12-ին հրադադարի խախտման վերաբերյալ շփման գծի վրա, ներառյալ ռազմական ուղղաթիռի խոցման ու անձնակազմի մահվան վերաբերյալ։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում ու իրականացնել իրենց կողմից բազմակի անգամ վերահաստատած հավատարմությունը գտնելու հակամարտության խաղաղ կարգավորում[22]։ | ||
ԵԱՀԿ Մինսկի խումբ | Մինսկի խմբի համանախագահներ | Նոյեմբերի 12-ի երեկոյան հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները[23].
Մինսկի խմբի համանախագահներ (Իգոր Պոպովը` Ռուսաստանի Դաշնություն, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ, ու Պիեր Անդրեն՝ Ֆրանսիա) արտահայտում են իրենց խոր մտահոգությունը շփման գծում ուղղաթիռի կործանման ու վերջին բռնությունների վերաբերյալ։ Մենք ցավում ենք մահացածների համար ու արտահայտում մեր ցավակցությունները նրանց ընտանիքներին ... Հիշեցնում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նրանց պատասխանատվության մասին պահպանելու հրադադարը ու հարգելու ձեռքբերումները, որ ստացվել են Սոչիում, Նյուփորթում ու Փարիզում՝ գտնելու հակամարտության խաղաղ լուծում: | ||
ԵԱՀԿ | Դիդիե Բուրկհալտեր / ԵԱՀԿ գործող նախագահ | ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերն իր խորը մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ[24].
Նա «ցավալի է» որակել այն, որ բռնությունների մի շարք դարձել է մեծ թվով մահերի պատճառ այս տարի։ Հրադադարի խիստ պահպանումը ու լիարժեք հարգանքը ձեռք բերված պայմանավորվածություններին պարտադիր է հասնելու վստահության այն մակարդակին, որը անհրաժեշտ է հակամարտության կարգավորման համար: | ||
ՀԱՊԿ | Նիկոլայ Բորդյուժա / ՀԱՊԿ գլխավոր քարտուղար | Իր հայտարարության մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ առաջացել է հակամարտության նոր էսկալացիայի վտանգ[25].
2014 թվականի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին գրեթե անընդմեջ տեղի են ունեցել զինված պատահարներ... Խորը համոզված ենք, որ պետք է թույլ չտալ իրավիճակի սպառնող զարգացումը։ Կարևորը, որ կարող է կասեցնել դեպքերի նման ընթացքը, անխտիր պահպանումն է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ու սադրող գործողությունների անթույլատրելիությունը: | ||
Ռուսաստանի ԱԳՆ | Ալեքսանդր Լուկաշևիչ / Մամուլի խոսնակ | Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը նոյեմբերի 13-ի մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ուղղաթիռի խոցման միջադեպին՝ կոչ անելով կողմերին կատարել պարտավորությունները, որ ստանձնել են Սոչիում, Նյու-Պորտում ու Փարիզում։ Լուկաշևիչը իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին[26]։ | ||
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ | Էդ Ռոյս / Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ | Նոյեմբերի 12-ին դեպքի վերաբերյալ կարատել է հայտարարություն ԱՄՆ կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը[27].
Հայկական ուղղաթիռի խոցումը անթույլատրելի բռնություն է, որը վտանգում է փխրուն հրադադարը ու կարող է տարածաշրջանը նետել բռնության մեջ։ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնի բոլոր նման հարձակումները ու սադրանքները և իրականացնի առարկայական առաջընթաց Մինսկի Խմբի բանակցություններում։ Իմ մտահոգությունները այն ընտանիքների հետ են, ովքեր զոհվեցին այսօրվա հարձակման արդյունքում, ինչպես նաև Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդների, ովքեր իրոք ձգտում են խաղաղության: | ||
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ | Բրեդ Շերման / Ներկայացուցիչների պալատի անդամ | Իր Թվիթերյան էջում ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կատարել է գրառում, որում նշում է, որ Ադրբեջանը պետք է ենթարկվի պատասխանատվության բռնության իրականացման ու ոչ խաղաղ բանակցություններ վարելու համար։ Իր գրառման մեջ Շերմանը օգտագործել է #ArtsakhStrong հեշթեգը՝ իր աջակցությունը հայտնելով հայկական կողմին[28]։ | ||
ԱՄՆ Պետդեպարտամենտ | Ջեն Փսակի / Մամուլի խոսնակ | Նոյեմբերի 12-ին դեպքին արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին, որը մասնավորապես նշել է[29].
Սա ևս մեկ հիշեցում է նվազեցնելու լարվածությունը ու հարգելու հրադադարը տարածաշրջանում ... Փսակին վերահաստատել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: | ||
Եվրախորհրդարան | Էլենտի Թեոկարիուս / Պատգամավոր | Նոյեմբերի 13-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենտի Թեոկարիուսը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Փոլ Յունկերին՝ նշելով.
Միջադեպը 1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կնքած զինադադարից ի վեր ամենալուրջն է։ Ադրբեջանը հրահրել է լուրջ բախումներ այս ամռանը, սակայն իրենց նախագահը համաձայնվել է փնտրելու միայն խաղաղ կարգավորում իր հայկական գործընկերոջ հետ դեմ առ դեմ հանդիպումներ ժամանակ, որոնք կազմակերպվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների ու ԱՄՆ Պետքարտուղարի կողմից։ Համենայնդեպս, նոյեմբերի 12-ին կործանելով ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռը՝ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը ու դրել տարածաշրջանային կայությունությունը հարվածի տակ։ | ||
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ | Ֆրենք Փալոնե / Ներկայացուցիչների պալատի անդամ | Նույն օրը արձագանքել է նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն[30].
Չկա այլևս որևէ հարց, որ նախագահ Օբաման պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ցուցաբերել նման բռնություն ու ցուցադրելու մեր հավատարմությունը խաղաղությանն ու կայունությանը։ Ես կոչ եմ անում նախագահ Օբամային փաստացի քննադատելու մահացու հարձակումը։ Ես նաև կոչ եմ անում՝ դադարեցնելու Ադրբեջանին որևէ ռազմական աջակցության ցուցաբերումը ու ուժեղացնելու Ազատության Աջակցման Ակտի 907-րդ բաժինը, որը սահմանափակում է աջակցությունը Ադրբեջանին՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ վերջինիս բռնության պատճառով։ Ժամանակն է նախագահի ու կոնգրեսի համար վստահեցնելու, որ ԱՄՆ օրենքը մեկ անգամ ևս ճանաչում է Ադրբեջանին որպես բռնության համար պատասխանատու կողմ:"' | ||
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ | Ադամ Շիֆֆ / ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ | Արձագանքել է նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը, ով մասնավորապես ասել է[31].
ԼՂՀ տարածքում անզեն ուղղաթիռի խոցումը ցուցադրում է Ադրբեջանի կոշտ անարգանքը մարդկային կյանքի նկատմամբ ու իրենց ցանկությունը ներքաշվելու սադրիչ բռնության մեջ՝ շեղվելու սեփական ներքին խնդիրներից։ Այլանդակ պահվածքը վտանգում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը։ | ||
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ | Ջուդի Չու / ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ | Իր հայտարարության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեկ այլ անդամ Ջուդի Չուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները արժանի են ու ձգտում են խաղաղության, սակայն 1994 թվականին ստորագրած զինադադարի՝ Ադրբեջանի կողմից խախտումը վտանգում է երկու կողմերն էլ։ Դրանով իսկ կոնգրեսականը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցող կողմ՝ Ադրբեջանի հետ մեկտեղ[32]։ | ||
Կալիֆորնիայի Հավասարության խորհուրդ | Բեթթի Յի | Իր հայտարարության մեջ Կալիֆորնիայի Հավասարության խորհրդի անդամ ու Կալիֆորնիայի պետական վերահսկող Բեթթի Յուն նշել է.
Երբ կյանքը գտնվում է վտանգի տակ, ու քաղաքացիները ապրում են վախի մեջ, խաղաղության հույսը նվազում է։ Ես միանում եմ իր գործընկերներին ամբողջ աշխարհում, որոնք քննադատում են Հայաստանի նկատմամբ իրականացրած բռնությունը [32]։ | ||
Քարնեգի Հիմնադրամ | Թոմաս դե Վաալ / Ավագ անդամ | BBC կայքում իր հոդվածն է հրապարակել Թոմաս դե Վաալը, ով նշել է, որ այդ միջադեպը ամենալուրջն է վերջին 20 տարիների ընթացքում[33].
Չկա որևէ տրամաբանություն այդ հարձակումների մեջ։ Տեղական հրամանատարը կարող է լինել պատասխանատու փոքր ծավալի կրակի համար, սակայն ավելի խոշոր զենքերի կիրառման համար որոշումները կայացնում են քաղաքական գործիչները՝ ավելի բարձր մակարդակից։ Այս հարձակումնը պարզապես սեփական ուժը ցուցադրելու համար են։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԼՂՀ Պաշտպանության նախարարություն(չաշխատող հղում)
- ↑ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է
- ↑ Сбитый вертолет: В Карабахе 8 часов идут бои (Новое фото, видео) (Обновляется 02:13)
- ↑ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)
- ↑ Է. Էլբակյան - «Սադրանք թե՛ հայկական կողմի, թե՛ միջազգային հանրության դեմ», «Հայաստանի Հանրապետություն», 14.11.2014թ.
- ↑ МО Азербайджана: Вражеский боевой вертолет сбит переносным зенитным ракетным комплексом ИГЛА
- ↑ Արցախում առաջնագծում ադրբեջանական կողմը հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռ է խոցել
- ↑ «Helicopter downed in Azerbaijan's Aghdam district belonged to Armenian air forces». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Erməni vertalyotu bele vuruldu
- ↑ Семья Илькина Мурадова, сбившего вертолет ВС Армении, гордится его доблестью - ВИДЕО
- ↑ Холгарабуджаг Нефтчалинского
- ↑ «Ինչու է Մինսկի խումբը հետին թվով փոխել իր հայտարարությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատները տարհանել են նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, մյուսների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր(չաշխատող հղում)
- ↑ Минобороны уволило командира? (обновлено 15:52)
- ↑ «Իսկ ինչո՞ւ է պաշտոնանկ արվել ադրբեջանական ԶՈՒ բրիգադի պատասխանատու հրամանատարը. ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական կողմին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Ուղղաթիռի անկման վայրի և զոհված անձնակազմի տարհանման հետքերի լուսանկարները
- ↑ Սեյրան Օհանյան. Միջազգային հանրության պատասխանը կարող էր ավելի խիստ լինել
- ↑ Ադրբեջանը զլացել է հաշվարկել ուղեկից վնասը, ասել է Դավիթ Տոնոյանը
- ↑ Атака армянского вертолета как апогей провокационной сущности официального Еревана
- ↑ Уничтожение вертолета ВС Армении может стать переломным моментом в урегулировании нагорно-карабахского конфликта - политолог
- ↑ Vesti.az - Вугар Гасанов - 20:30 24-11-2014(չաշխատող հղում)
- ↑ UN Secretary General calls for avoiding steps escalating situation in Karabakh
- ↑ Minsk Group Co-Chairmen Fail to Condemn Artsakh Helicopter Downing
- ↑ Concerned about violent incident at Line of Contact, CiO calls on Azerbaijan and Armenia to strictly adhere to ceasefire
- ↑ Комментарий Генерального секретаря ОДКБ Николая Бордюжи в связи с уничтожением вертолета в зоне нагорно-карабахского конфликта
- ↑ МИД РФ: Баку и Ереван ответственны за мир в Карабахе
- ↑ US Congressmen urge Azerbaijan to stop provocations
- ↑ Brad Sherman tweet on #ArtsakhStrong
- ↑ U.S. Concerned About Downing Of Nagorno-Karabakh Helicopter
- ↑ Pallone Expresses Outrage at Attack on Nagorno Karabakh Helicopter
- ↑ Adam Schiff: Azerbaijan’s actions threaten to destabilize entire region
- ↑ 32,0 32,1 US Congressmen condemn Azerbaijan’s actions: Nagorno Karabakh residents deserve and want peace
- ↑ Nagorno-Karabakh: Helicopter downing threatens shaky truce
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |