Արփինե Դավոյան
Արփինե Հրահատի Դավոյան (օգոստոսի 28, 1985, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, հոգեբան, մանկավարժ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[1], ՀՀ ԱԺ 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր[2][3]։
Արփինե Դավոյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հունիսի 8 - 2019 հունվարի 10 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | ՎՊՀ և ՀՀ ԳԱԱ | ||
Մասնագիտություն՝ | հոգեբան, մանկավարժ և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելԱրփինե Դավոյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 2003-2009 թվականներին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության բաժնում՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի որակավորում[4]։ 2012 թվականին մասնակցել է «ՀՀԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնի կողմից անցկացվող «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» դասընթացին։ 2016 թվականին մասնակցել է ՄԱՀՀԻ-ի կողմից կազմակերպված ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի աշխատանքներին։ 2018-2020 թվականներին սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության բաժնում։ 2022 թվականից մինչ օրս սովորում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Իրավագիտություն բաժնում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԱրփինե Դավոյանը 2009-2014 թվականներին աշխատել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան։
2015-2016 թվականներին աշխատել է «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական։
2016-2017 թվականներին աշխատել է «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։
2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես գործավար։
2018 թվականից հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[5]։
2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[6]։
2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[1][7][8][9][10][11]։ Իսկ արդեն 2022 թվականի հոկտեմբերի 29-ին, 6-րդ համաժողովի ժամանակ, վերընտրվել որպես ՔՊ վարչության անդամ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած չէ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
- ↑ LLC, Helix Consulting. «Աշխատակազմ - Վարչապետի աշխատակազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնական». Հայելի Ակումբ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ {{Cite web|url=http://hetq.am/hy/article/99736%7Ctitle=ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց...|website=Hetq.am|language=hy|accessdate=2019-01-04}}
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը