Արփինե Փեհլիվանյան
Արփինե Փեհլիվանյան (արաբ․՝ أربين بيليفانيان, անգլ.՝ Arpine Pehlivanian, ապրիլի 24, 1934[1] - մարտի 16, 2004)[2], հայ երգչուհի, դաշնակահարուհի։
Արփինե Փեհլիվանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1934[1] |
Մահացել է | մարտի 16, 2004 (69 տարեկան) |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո և կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Չիկիի երաժշտական ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԱրփինե Փեհլիվանյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Լիբանանում։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել է ԱՄՆ։ Ավարտել է Լիբանանի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։
Որպես երգչուհի՝ հանդես է եկել 1956 թվականից. երկացանկում ընդգրկված են եղել Յ. Ս. Բախի, Ռ. Շումանի, Ժ. Մասնեի, Կոմիտասի, Գ. Ալեմշահի, Ա. Սաթյանի, Ա. Տիգրանյանի երգերից[3][4]։ Ճանաչվել է նաև Անուշի և Շուշանի (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ») դերերգերի ինքնատիպ մեկնաբանություններով։
Երկար տարիներ դասավանդել է Բեյրութի կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։
1957 թվականին բնակություն է հաստատել Լոնգ Բիչում[5][6]։ Ամերիկա տեղափոխվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Քարնեգի հոլում 1974 թվականին։
1960-ական թվականներին մի քանի անգամ հյուրախաղերով հանդես է եկել Երևանում։
Արփինե Փեհլիվանյանը եղել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոնգ Բիչի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմում[7]։
Արփինե Փեհլիվանյանը մահացել է 2004 թվականի մարտի 16-ին Լոնգ Բիչում (ԱՄՆ)։
Ընտանիք
խմբագրել- Որդին՝ Ջորջ Փեհլիվանյան (ծնվ.՝ 1964, Բեյրութ), դիրիժոր[8][9][10][11],
- Դուստրը՝ էլիզաբեթ Փեհլիվանյան (ծնվ.՝ 1957, Բեյրութ), երգչուհի (մեցցո-սոպրանո), դաշնակահարուհի (Երաժշտության դասեր է առել նաև մորից), ճանաչվել է հայ, նաև այլ ժողովուրդների ավանգարդ երաժշտության լավագույն մեկնաբանություններով։ Հանդես է եկել նաև Գ. Դոնիցետտիի, Գ. Ֆ. Հենդելի օպերաներում։ Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի քաղաքներում։
Արփինե Փեհլիվանյանն իր որդու և դստեր հետ միասին ելույթ է ունեցել ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախմբի և Խաղաղօվկիանոսյան սիմֆոնիկ նվագախմբի հետ[3][6]։
Պարգևներ
խմբագրել- 1970 – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ» շքանշան,
- 1977 – «Կիլիկյան Մեծ Խաչի ասպետի» Ա կարգի շքանշան,
- 1971 – Սիրիայի կրթության նախարարության ոսկե շքանշան,
- 1983 – Հարավային Կալիֆոռնիայի կինեմատոգրաֆիայի խորհրդի բրոնզե Հալո մրցանակ (անգլ.՝ Bronze Halo Award of the Southern California Motion Picture Council),
- 1987 – Կալիֆորնիայի երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի ծառայության մրցանակ[2]։
Ընտրյալ սկավառակագրություն
խմբագրել- The Artistry of Arpine Pehlivanian (1982)
- Armenian Sacred Music (1986)
- Armenian Romance Songs (1997)[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 MyHeritage(բազմ․) — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 «Soprano Arpine Pehlivanian Passes Away». Asbarez. 2004 թ․ մարտի 17.
- ↑ 3,0 3,1 The Los Angeles Times. 9 November 1986, page 329.
- ↑ The Los Angeles Times. 14 October 1984. Page 365.
- ↑ Migliorino, Nicola (2008). (Re)constructing Armenia in Lebanon and Syria: Ethno-cultural Diversity and the State in the Aftermath of a Refugee Crisis. Berghahn Books. ISBN 978-1-84545-352-7.
- ↑ 6,0 6,1 «Sunday Music». The Los Angeles Times. 1998 թ․ փետրվարի 12. էջ 329 – via Newspapers.com.
- ↑ The Los Angeles Times. 20 November 1986, Page 330
- ↑ «George Pehlivanian». Israestage. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «George Pehlivanian». Allied Artists. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Հայի հոգին ողջ է պահում հենց հայոց լեզուն. Ջորջ Փեհլիվանյան». armenpress.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Pasles, Chris (1997 թ․ մարտի 26). «Married to His Work». Los Angeles Times. ISSN 0458-3035. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |