Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
Արքայադուստրը սիսեռահատիկի վրա (դան․՝ Prinsessen på Ærten), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1835 թվականին։ Թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում և` հայերեն[2]։
Արքայադուստրը սիսեռահատիկի վրա | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմազրույց և գրական հեքիաթ |
Բնօրինակ լեզու | դանիերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | մայիսի 8, 1835[1] |
Վիքիդարան | Արքայադուստրը սիսեռահատիկի վրա |
![]() |
Սյուժե
խմբագրելՀեքիաթը պատմում է մի արքայազնի մասին։ Այս արքայազնն ուզում է ամուսնանալ մի արքայադստեր հետ։ Նա ցանկանում էր գտնել իսկական արքայադուստր։ Արքայազնը շատ էր փնտրել, բայց չէր գտել իր երազած արքայադստերը։ Նա շատ արքայադուստրերի էր տեսել, բայց չգիտեր, թե որն էր իրական արքայադուստրը։ Մի օր, երբ ուժեղ անձրև էր գալիս, հանկարծ թակեցին դարպասները։ Արքայազնը գնաց դարպասները բացելու։ Այնտեղ կանգնած էր մի արքայադուստր։ Արքայազնը նրան ներս հրավիրեց։ Ջուրը թափվում էր աղջկա մազերից և զգեստից։ Արքայադուստրն ասաց, որ ինքն ամենաիսկական արքայադուստրն է։ Ծեր թագուհին որոշում է ստուգել դա։ Արքայադստեր համար անկողին պատրաստելիս 12 վերմակի ու ներքնակի տակ դնում են մի սիսեռահատիկ։ Առավոտյան արքայադուստրն ասում է, որ ինքը վատ է քնել, քանի որ զգացել է կոշտ առարկան։ Բոլորը հասկանում են, որ նա արքայադուստրն է, քանի որ միայն իսկական արքայադուստրը կարող էր լինել այդքան նուրբ ու զգայուն[3]։
Կերպարներ
խմբագրել- Արքայազն
- Արքայադուստր
- Ծեր թագուհին
Էկրանավորում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=8
- ↑ Հ.Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 30
- ↑ «Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՀանս Քրիստիան Անդերսեն - Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հոդվածին։ |