Արքայադուստր Դիանայի մահ

1997 թվականի օգոստոսի 31-ին Ուելսի Արքայադուստր Դիանան ավտովթարի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել է Փարիզի Ալմայի թունելի մոտ։ Նրա ուղեկիցը՝ Դոդի ալ-Ֆայեդը և Mercedes-Benz W140-ի վարորդ Անրի Փոլը նույնպես մահացել են։ Ավտոմեքենայի չորրորդ ուղևորը՝ թիկնապահ Թրեյվոր Ռիս Ջոնսը ծանր վիրավորվել էր, սակայն բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը։

Արքայադուստր Դիանայի մահը
Քենսինգթոնյան պալատի մոտ դրված ծաղիկներ, որոնք բրիտանացիները բերել էին արքայադուստր Դիանայի մահվան առիթով։
Թվական1997 թվականի օգոստոսի 31
ՎայրԱլմայի թունել, Փարիզ, {{{2}}} Ֆրանսիա
Պատճառավտովթար
ՎնասվածքներԹրեյվոր Ռիս Ջոնս
Մահ(եր)Դիանա Սփենսեր
Դոդի ալ-Ֆայեդ
Հենրի Փոլ
Անհայտ կորածներշատ էր սիրում սուրճ

Չնայած մեդիան ավտովթարի համար մեղադրում էին պապարացիներին, ովքեր հետևում էին ավտոմեքենային, 1999 թվականին ֆրանսիական դատական փորձաքննությունը հայտարարել է, որ ավտովթարի մեղավորը եղել է վարորդը՝ Անրի Փոլը, ով բարձր արագության պայմաններում կորցրել է մեքենայի նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ իրավապահների, վերջինս եղել է հարբած և թմրանյութերի ազդեցության տակ։ Ավտովթարի ժամանակ Անրի Փոլը եղել է Hôtel Ritz Paris-ի անվտանգության ծառայության փոխղեկավարը և գրգռել ավելի վաղ հյուրանոցի մոտ սպասող պապարացիներին[1]։ Նրա հարբած վիճակը ավելի է սրացել հակադեպրեսանտների կիրառման և նրա օրգանիզմից հայտնաբերված հոգեմետ միջոցների հետքերից[2][3]։ Հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ լուսանկարիչները մոտ չեն եղել Մերսեդես մակնիշի ավտոմեքենային, երբ այն վթարի է ընթարկվել[4]։ 2008 թվականին, լսելով բոլոր ցուցմունքները, բրիտանական դատարանը հետ է վերադարձել Փոլի կողմից «անօրինական սպանության» վարկածին և մեղադրել Փոլին ու նրանց հետապնդող պապարացիներին ավտովթարի համար[5]։

Դիանայի մահը մեծ ցնցում է առաջացրել ամբողջ աշխարհում։ Թաղման ժամանակ առկա են եղել մի քանի տոննա ծաղիկներ, իսկ հուղարկավորության արարողությանը հեռուստացույցով հետևել է ավելի քան երկու միլիարդ մարդ։ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը քննադատվել է մամուլի կողմից՝ Դիանայի մահվան կապակցությամբ նրա ունեցած արձագանքի համար։

1998 թվականի փետրվարից Դոդի Ալ-Ֆայեդի հայրը՝ Մոհամեդ Ալ-Ֆայեդը պնդում է, որ ավտովթարը տեղի է ունեցել դավադրության արդյունքում և հետագայում հավելել, որ դավադրության կազմակերպիչները բրիտանական հատուկ ծառայություններն են, ովքեր կազմակերպել են այն Բրիտանական թագավորական ընտանիքի հանձնարարությամբ։ Նրա հայցերը մերժվել են ֆրանսիական դատական հետաքննության մարմինների և Պագետի օպերացիայի կողմից, որը վարում էր ոստիկանության մայրաքաղաքային ծառայությունը։ Վերջինս ավարտվել է 2006 թվականին։ Դատական հետաքննությունը, որը վարում էր Լորդ-դատավոր Սքոթ Բեյքերը քննվել է 2007 թվականի հոկտեմբերի 2-ին Լոնդոնի Թագավորական դատարանում և դարձել այն հետաքննության շարունակությունը, որը սկսվել էր 2004 թվականին։ 2008 թվականի ապրիլի 7-ին ատենակալները եկել են այն եզրակացության, որ Դիանան և Ալ-Ֆայեդը դարձել են «անօրինական սպանության» զոհ, որն առաջացել է վարորդ Փոլի և տրանսպորտային մյուս միջոցների վարորդների «խիստ անփութության» հետևանքով։ Լրացուցիչ փաստարկներ եղել են «ալկոհոլի հետևանքով վարորդի գիտակցության կորուստը» և «անձը մահացել է ամրագոտիները չգցելու պատճառով, քանի որ Մերսեդեսը մխրճվել է Ալմա թունելի սյուներից մեկին, այլ ոչ թե բախվել այլ օբյեկտի»։

Հանգամանքներ

խմբագրել

Ավտովթար

խմբագրել
 
Ավտովթարի ենթարկված Mercedes-Benz S-Class W140 մակնիշի ավտոմեքենա։

Շաբաթ օրը՝ 1997 թվականի օգոստոսի 30-ին, Դիանան անձնական ինքնաթիռով լքել է Սարդինիան և Մոհամեդ Ալ-Ֆայեդի որդու՝ Դոդի ալ-Ֆայեդի հետ միասին ժամանել Փարիզ[6]։ Նրանք Փարիզում կայանեցին Լոնդոն մեկնելու ճանապարհին։ Վերջիններս նախորդող ինը օրերը անց էին կացրել միասին Ֆրանսիական և Իտալական ռիվիերաներում՝ Ֆայեդների ընտանիքին պատկանող «Jonikal» զբոսանավով[7]։ Զույգը պատրաստվում էր մեկ գիշեր անցկացնել ֆրանսիական մայրաքաղաքում։ Մոհամմեդ Ալ-Ֆայեդը եղել և շարունակում է մնալ Hôtel Ritz Paris-ի սեփականատերը։ Նա նաև ուներ առանձնատուն հյուրանոցից ոչ շատ հեռու գտնվող Արսեն Հուսայե փողոցում՝ Ելիսեյան դաշտերից ոչ շատ հեռու[8]։

Հյուրանոցի անվտանգության ծառայության փոխղեկավար Անրի Փոլին հանձնարարվել էր վարել 1994 թվականի արտադրության վարձակալված Mercedes-Benz W 140 ավտոմեքենան՝ պապարացիների հնարավոր հետապնդումներից խուսափելու համար[9]։ Ոչ իրական մեքենան, որը պետք է շեղեր պապարացիների ուշադրությունը, իրական ավտոմեքենայի շարժվելուց հինգ րոպե առաջ լքել է հյուրանոցի գլխավոր մուտքը և շարժվել դեպի Վանդոմի հրապարակ՝ գրավելով լուսանկարիչների ուշադրությունը։ Դիանան և Ֆայեդը հյուրանոցը լքել են հետնամուտքով[10]։ Օգոստոսի 31-ին ժամը 00։20-ին ավտոմեքենան շարժվել է դեպի Արսեն Հուսայե փողոցի առանձնատուն։ Նրանք շարժվել են այս ուղղությամբ՝ մոտ 30 լուսանկարիչներից խուսափելու համար, ովքեր գտնվում էին հյուրանոցի մուտքի մոտ[10]։ Բացի Դիանային, Դոդիից և վարորդից ավտոմեքենայում եղել է նաև Թրեյվոր Ռիս Ջոնսը, ով եղել է Ֆայեդների ընտանիքի անվտանգության ծառայության աշխատակից։ Վերջինս նստած է եղել առջևի աջ նստատեղին[11]։ Որոշ տեսաբանների կարծիքով, Դիանան և Դոդին գցած չեն եղել ամրագոտիները[12]։ Անցնելով Կամբոն փողոցով և հատելով Կոնկորդի հրապարակը, նրանք շարժվել են Հռենոսի և Ալբերտ I-ի այգիների ուղղությամբ, որոնք ձգվում էին Սեն գետի երկայնքով։ Անցնելով այգիները՝ ավտոմեքենան շարժվել է Ալմայի թունելի ուղղությամբ[13]։

2017 թվականի մայիսի հրապարակվել է զեկույց, համաձայն որի նոր տիրոջ կողմից ավտոմեքենան գնվել է 1994 թվականի սեպտեմբերին 70 000 ԱՄՆ դոլարով, իսկ երեք ամիս անց գողացվել։ Ավտոմեքենան այնքան արագընթաց է եղել, որ մի քանի անգամ կողաշրջվել է և հայտնաբերվել դաշտերից մեկում։ Այնուհետ մեքենան դուրս է գրվել և ուղարվել մետաղաջարդոնի, սակայն վերականգնվել է, վերանորոգվել ու վաճառվել։ Արդյունքում, վերջին գնորդը եղել է Փարիզ Ռից հյուրանոցի ավտոակումբը։ Եվ արդեն երկու ամիս անց 1997 թվականի օգոստոսի 30-ին Ռոստենի ընկերը զգուշացրել է հյուրանոցին, որ ավտոմեքենան երթևեկությունը կլինի վատը՝ 60 կմ/ժ արագությունից ավել երթևեկելու պարագայում։

Հետևանքներ

խմբագրել
 
Ալմա ստորգետնյա թունելի մուտքը, որտեղ վթարվել է Արքայադուստր Դիանային տեղափոխող ավտոմեքենան։

Այն ժամանակ, երբ զոհերը շարունակում էին գտնվել ջախջախված ավտոմեքենայում, լուսանկարիչները, ովքեր դանդաղ էին ընթանում և, հետևաբար, Մերսեդեսից գտնվում էին կարճ տարածության վրա, շտապ հասել են դեպքի վայր[14]։ Ոմանք վազել են օգնության, փորձել բացել դռները և օգնել տուժածներին, մյուսները շարունակել են լուսանկարել[15][16]։ Ինչպես հաղորդվում է ծանր վիրավորված Դիանան մի քանի անգամ մրմնջացել է «Օ՜, Աստված իմ», իսկ այն բանից հետո, երբ լուսանկարիչներին և քաղաքացիներին հեռացրել է ոստիկանությունը, Դիանան բղավել է «Թողեք ինձ հանգիստ»"[17]։

Ֆայեդը նստած է եղել հետ ձախ նստատեղին և, հավանաբար, միանգամից մահացել է[18]։ Փրկարար սպաները փորձել են վերակենդանացնել նրան։ Ալ-Ֆայեդի մահը հայտարարվել է գիշերը ժամը 01։32։ Փոլի մահը հայտարարվել է միանգամից, երբ նրա մարմինը դուրս է հանվել ավտոմեքենայից[14]։ Երկուսի մարմիններն էլ տեղափոխվել են Փարիզի դատաբժշկական փորձաքննության ինստիտուտի դիահերձարան, այլ ոչ թե հիվանդանոց։ Դիահերձումը ցույց է տվել, որ Փոլը և Ալ-Ֆայեդը երկուսն էլ մահացել են աորտայի իսթմիկ պատռվածքի և ողնաշարի կոտրվածքի արդյունքում[19][20]։ Ընդորում, Փոլի պարագայում կոտրվածքը եղել է մեջքային հատվածում, իսկ Ֆայեդի պարագայում՝ պարանոցային հատվածում[15][21]։

Դեռ գիտակից վիճակում, Ռիզ Ջոնսը ստացել է դեմքի բազմաթիվ լուրջ վնասվածքներ[22]։ Ուղևորների առջևի նստատեղի անվտանգության բարձիկները գործել է նորմալ[23]։ Ուղևորները գցած չեն եղել ամրագոտիները։ Դիանան, ով նստած է եղել ետևի աջ նստատեղին, դեռևս գիտակցությունը կորցրած չի եղել[14]։ Սկզբում հայտնվել է, որ նա ընկած է եղել ավտոմեքենայի հատակին՝ մեջքով դեպի ճանապարհը։ Տարածված լուրերից մեկի համաձայն, լուսանկարիչը պատմել է, որ Դիանայի քթից և ականջներից արյուն է հոսել, իսկ նրա գլուխը ընկած է եղել առջև նստատեղի թիկնակին։ Լուսանկարիչը փորձել է հանել նրան ավտոմեքենայից, սակայն ոտքերը հնարավոր չի եղել հանել։ Լուսանկարիչը արքայադստերը ասել է, որ օգնությունը ճանապարհին է և խնդրել չկորցնել գիտակցությունը։ Արքայադուստրը ոչինչ չի պատասխանել, նա միայն աչքերը թարթել է։

2007 թվականի հունիսին բրիտանական Channel 4 հեռուստաընկերությունը թողարկել «Դիանա․ վկաները թունելում» փաստագրական ֆիլմը, որտեղ նշվում էր, որ առաջին մարդը, ով դիպչել է Դիանային, եղել է բժիշկ Մայլզը, ով պատահաբար հայտնվել էր դեպքի վայրում[24]։ Նա հաղորդել է, որ Դիանան չի ունեցել որևէ ակնհայտ մարմնական վնասվածք, սակայն եղել է շոկի մեջ։ Բժիշկը վերջինիս թթվածնով է ապահովել։

Ոստիկանական առաջին մեքենան ժամանել է 00։30-ին[14]։ Ոստիկանական ավտոմեքենայի ժամանելուց հետո՝ յոթ պապարացիներ, ովքեր գտնվում էին դեպքի վայրում, ձերբակալվել են։ Դիանան ավտոմեքենայից դուրս է բերվել ժամը 01։00-ին[25]։ Դուրս բերելուց հետո արքայադստեր մոտ առաջացել է սրտային նոպա։ Արտաքին սրտամկանային վերակենդանացումից հետո նրա սիրտը սկսել է աշխատել[26]։ Ժամը 1։18-ին նրան տեղափոխել են SAMU շտապ օգնության ավտոմեքենա, որը դեպքի վայրից մեկնել է ժամը 01։41-ին և ժամանել հիվանդանոց ժամը 02։06-ին[27]։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա ներքին օրգանային վնասվածքները եղել են բավականին խորը։ Նրա սիրտը տեղաշարժվել էր կրծքի աջ հատված, ինչի արդյունքում վնասվել էին թոքային երակը և պերիկարդը (սրտապարկը)։ Չնայած վերակենդանացման շարունակական փորձերին, ներառյալ նաև սերտի ներքին մերսում, արքայադուստրը մահացել է առավոտյան 04։00-ին։

Նույն առավոտյան, ավելի ուշ, ներքին գործերի նախարար Ժան Պիեռ Շեվենմանը, վարչապետ Լիոնել Ժոսպենը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կինը Բեռնադետ Շիրակը և առողջապահության նախարար Բեռնար Քուշները այցելել են այն հիվանդասենյակ, որտեղ գտնվում էր Դիանայի դիակը[28]։ Նրանք իրենց վերջին հրաժեշտն են տվել արքայադստերը։ Նրանց այցելությունից հետո, անգլիկան եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ հայր Մարտին Դրեյփորը հոգեհանգստյան աղոթքներ է կարդացել Ընդհանուր աղոթագրքից։

Գիշերը ժամը 02։00-ին Դիանայի նախկին ամուսինը՝ Արքայազն Չարլզը և արքայադստեր երկու ավագ քույրերը՝ Սառա Մաքորքոդեյլը և Ջեյն Ֆելոուզը ժամանել են Փարիզ[29]։ Նրանք թողել են Դիանայի մարմինը միայն 90 րոպե անց[30]։

ԶԼՄ-ների առաջին հաղորդագրություններում նշվել է, որ Դիանայի ավտոմեքենան 190 կմ/ժ արագության բախվել է սյանը (120 մղոն/ժ)։ Ավտոմեքենայի արագաչափի սլաքը կանգնած է եղել այդ թվի վրա։ Ավելի ուշ հայտարարվել է, որ ավտոմեքենայի արագությունը տատանվել է 95-110 կիլոմետր ժամ արագության սահմաններում (60-70 մղոն ժամ)[31], իսկ արագաչափը եղել է թվային, ինչը հակասում է Mercedes-Benz W 140 տիպի ավտոմեքենայի սարքավորումներին և գործառույթներին։ Այս ավտոմեքենաներում կիրառվում է կառավարող համակարգիչներով անալոգային արագաչափ, որը չունի թվային հաշվիչ։ Մյուս կողմից, Daimler-Benz-ը հաղորդում է, որ «երբ Մերսեդեսը ընկնում է ավտովթարի մեջ, արագաչափը ավտոմատ կերպով վերադառնում է զրոյի»։ Ավտոմեքենան, անկասկած, սլացել է ավելի արագ, քան սահմանված 50 կմ/ժամ արագությունը (31 մղոն/ժամ) և ավելի արագ, քան ստորգետնյա թունելներում վարելու համար նպատակահարմար արագությունը։ 1999 թվականին ֆրանսիական հետաքննությունը եկել է այն եզրահանգման, որ Մերսեդեսը թունելում բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի (սպիտակ Fiat Uno)[32]։ Ոչ մեկ չի փորձել հետևել տրանսպորտային այդ միջոցի վարորդին[33]։

18 ամիս տևած ֆրանսիական դատական հետաքննությունը 1999 թվականին եկավ այն եզրակացության, որ ավտովթարի մեղավորը Փոլն է, ով կորցրել է մեքենայի կառավարումը՝ բավականաչափ բարձր արագության պայմաններում։

Թաղման արարողություն

խմբագրել
 
Ծաղիկներ, որոնք դրված են ի հիշատակ Արքայադուստր Դիանայի Քենսինգթոնյան պալատի առջևի հատվածում։

Դիանայի մահը մեծ ցնցում է առաջացրել ամբողջ աշխարհում։ Վեստմինստերյան աբբայությունում կայացած հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ավելի քան 3 միլիոն մարդ։ Հոգեհանգստի և թաղման արարողություններին ուղիղ հեռարձակմամբ ողջ աշխարհում հետևել է ավելի քան 2,5 միլիարդ մարդ։ Հոգեհանգստի արարողությունը ցուցադրվել է 44 լեզուներով՝ աշխարհի ավելի քան 200 երկրներում։ Հոգեհանգստի արարողության ժամանակ երգիչ Էլթոն Ջոնը կատարել է «Candle in the Wind» երգի նոր տարբերակը։

Հանրության ներկայացուցիչներին Սենթ Ջեյմսի պալատում առաջարկվել է ստորագրել ցավակցությունների գիրքը։ Մի գիշերվա ընթացքում Կամավոր սպասարկման և փրկության բանակի կանանց թագավորական միության անդամները սպասարկել են մարդկանց հերթերը, ովքեր եկել էին հրաժեշտ տալու արքայադստերը։ Լոնդոնի Քենսինգթոնյան պալատի մոտ քաղաքացիները բերել են ավելի քան մեկ միլիոն ծաղկեփունջ, այն դեպքում, երբ նրա հայրական Ալթորփ կեցավայրում բնակչությանը խնդրել էին ծաղիկներ չբերել, քանի որ տարածված հաղորդագրությունների համաձայն, հարակից փողոցներում մարդկանց և ծաղիկների քանակությունը կարող էր հանրային լուրջ վտանգ հանդիսանալ։

Սեպտեմբերի 10-ին Քենսինգթոն Գարդենս փողոցի վրա ծաղիկների բարձրությունը հասել է 5 ֆուտի (1,5 մետր), իսկ ծաղիկների ստորին շերտը վեր էր ածվել հումուսի։ Մարդիկ իրենց լուռ էին պահում, համբերատար հերթ կանգնում, որպեսզի գրառում կատարեն ցավակցությունների գրքում և թողնեն իրենց նվերները։ Ըստ որոշ լրատվամիջոցների, հերթերի ժամանակ եղել են մի քանի փոքր ընդհարումներ։ Սարդինիացի զբոսաշրջիկ Ֆաբիո Պիրասը դատապարտվել է 10-օրյա ազատազրկման, այն բանի համար, որ բերված արջուկներից մեկը վերցրել է իրեն։ Երբ դատավճիռը կարճվել և դարձել է 100 ֆունտ ստերլինգ, Պիրասին հարվածել է քաղաքացիներից մեկը, երբ նա լքում էր դատարանի դահլիճը։ Հաջորդ օրը երկու կանանց՝ միջնակարգ դպրոցի 54-ամյա ուսուցչուհու և կապի 50-ամյա տեխնիկին, յուրաքանչյուրին դատապարտել են 28-օրյա ազատազրկման, ովքեր վերցրել էին 11 մկներ և մի քանի ծաղկեփնջեր։ Այդ դատավճիռը կարճվել է յուրաքանչյուրի համար 200 ֆունտ ստեռլինգի այն բանից հետո, երբ նրանք երկու գիշեր անցկացրեցին բանտում։

Որոշները քննադատել են Դիանայի մահվան նկատմամբ տարածված հանրային արձագանքը, քանի որ կարծում էին, որ արքայադուստրը եղել է «հիստերիկ» և «իռացիոնալ»։ Դեռ 1998 թվականին փիլիսոփա Էնթոնի Օ՛Հիրը սուգը անվանել է «Բրիտանիայի սենտիմենտալիզացիայի» որոշիչ պահ, որը խթանել էր մեդիա-ֆենոմենը՝ խառնելով իրականության և մտացածինի սահմանները։ Այս քննադատական կարծիքները կրկնվել են մահվան 10-րդ տարելիցին, երբ լրագրող Ջոնաթան Ֆրիլենդը հայտնել է կարծիք առ այն, որ «Դա դարձել է ամաչեցնող հիշողություն, ինչպես կատաղած, խղճուկ օրագրի գրառում․․․ մենք ջղաձգվում ենք, երբ հիշում ենք այդ մասին»։ 2010 թվականին Թեոդոր Դելրիմփլը փաստում է, որ «սենտիմենտալությունը, ինչպես սպոնտան, այնպես էլ ԶԼՄ-ների ուշադրությունը գրաված գործոն, անհրաժեշտ էր, որպեսզի արքայադստեր մահը դարձներ խոշոր մասշտաբների։ Արդյունքում այն հանգեցրեց իր էությամբ ոչ ազնիվ քաղաքական նպատակի, որը ընկած է սենտիմենտալության տակ»։ Մշակութային որոշ վերլուծաբաններ ունեն տարբեր կարծիքներ։ Սոցիոլոգ Դեբորա Շթեյնբերգը նշում է, որ բազմաթիվ բրիտանացիներ Դիանային կապում են ոչ միայն Թագավորական ընտանիքի, այլև սոցիալական փոփոխությունների և ավելի լիբերալ հասարակության հետ։ «Ես չեմ կարծում, որ հիստերիան կապված էր հանրային գործչի կորստի հետ, ես կարծում եմ, որ այն կապված էր ժողովրդական կերպարի կորստի հետ»։

Թագավորական ընտանիքի արձագանք

խմբագրել

Բրիտանական թագավորական ընտանիքի արձագանքը հանրության շրջանում առաջացրել է թերահավատություն և բողոք։ Նրանք գտնվում էին Բալմորալ ամրոցում՝ իրենց ամառային կեցավայրում։ Նրանց առաջնային որոշումը չվերադառնալ Լոնդոն կամ էլ սգալ հանրայնորեն խիստ քննադատության է ենթարկվել իր ժամանակին։ Նրանց հստակ հետևելը արարողակարգին կամ Դիանայի ողբացող որդիների նկատմամբ խիստ ուշադրությունը, մեկնաբանվել են որպես ցավի և կորստի բացակայության գործոն։

Մասնավորապես, Բուքինգհեմյան պալատում թագավորական չափանիշներով հոգեհանգստի կազմակերպման արգելումը և դրոշի բացակայությունը թերթերում հանգեցրել է քննադատական հարձակումների։ «Որտե՞ղ է մեր Թագուհին, որտե՞ղ է նրա դրոշը», իր հոդվածներից մեկը այսպես էր վերնագրել «The Sun» ամսագիրը։ Արքունիքի դիրքորոշումը թագավորական արարողակարգի մի մասնիկն է։ Դրոշը կարող է ծածանվել Բուքինգեմյան պալատի վրա, այն դեպքում միայն, երբ Թագուհին գտնվում էր կեցավայրում։ Այդ ժամանակ, սակայն, Թագուհին գտնվելիս է եղել Շոտլանդիայում։ Թագավորական չափանիշը երբեք աչքաթողի չի արվում, քանի որ այն երկրի ղեկավարի դրոշն և երբեք չի լինում միջթագավորության ժամանակաշրջան։ Բացի այդ, գահը երբեք թափուր չի մնում, քանի որ գահի ժառանգորդը անմիջապես զբաղեցնում է այն։

Վերջապես, ի նշան համաձայնության, Համագործակցության դրոշը իջեցվել է այն ժամանակ, երբ Թագուհին թաղման օրը մեկնել է Վեստմինստերյան աբբայություն։ Սա դարձավ նախատիպ։ Դրոշը շարունակում է ծածանվել անգամ այն ժամանակ, երբ Թագուհին չի գտնվում պալատում։

Թագուհին, ով Բալմորալից վերադարձել էր Լոնդոն, համաձայնվեց հեռուստակոչով դիմել հանրությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Director: David Bartlett, Executive Producer: David Upshal. «The Coronation of Elizabeth II/The Death of Diana». Days That Shook the World.
  2. Nundy, Julian; Graves, David. «Diana crash caused by chauffeur, says report». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Barbour, Alan D. «Synopsis of Autopsy Findings». Արխիվացված է օրիգինալից 2010-06-28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Martyn Gregory "Stranded on Planet Fayed", The Spectator, 27 June 2007
  5. «Diana jury blames paparazzi and Henri Paul for her 'unlawful killing'». Daily Telegraph. 2008 թ․ ապրիլի 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Merrin, William (1999). «Crash, bang, wallop! What a picture! The death of Diana and the media». Mortality. 4 (1): 41–62. doi:10.1080/713685965.
  7. Cohen, 2005, էջեր 47,51
  8. Cohen, 2005, էջ 277
  9. «Timeline: How Diana died». BBC News. 2006 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. 10,0 10,1 «Car Crash Kills Princess Diana». St. Louis Post-Dispatch. 1997 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին – via Newspapers.com.
  11. Cohen, 2005, էջ 59
  12. «Police Seize Film». The Central New Jersey Home News. 1997 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին – via Newspapers.com.
  13. «Google Maps». Google Maps.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Cohen, 2005, էջ 71
  15. 15,0 15,1 «Princess Diana Dies in Car Crash». Quad-City Times. 1997 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին – via Newspapers.com.
  16. «Police Seize Film». The Central New Jersey Home News. 1997 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին – via Newspapers.com.
  17. «Special Report: Princess Diana, 1961–1997». Time. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  18. «Princess Diana 'watched lover Dodi dying'». The Daily Telegraph. 2007 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  19. Cohen, 2005, էջ 133
  20. «Series of Real-Time Reports involving the tragic death of Diana, Princess of Wales». Emergency. 1997. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  21. «Fatal End to Fairy Tale». Palladium-Item. 1997 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին – via Newspapers.com.
  22. «Diana crash airbags puzzle». BBC News. 1998 թ․ փետրվարի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  23. Kornblut, Anne E. (1997 թ․ սեպտեմբերի 1). «Sound Drew People; Sight Was Grisly». The Cincinnati Enquirer. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին – via Newspapers.com.
  24. «Diana: The Witnesses in the Tunnel». Channel4. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  25. «Fireman who treated Princess Diana after the crash reveals her last words». The Independent. 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  26. «Firefighter Reveals Princess Diana's Last Words 20 Years After Death». Rolling Stone. 2017 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  27. John Stevens, Baron Stevens of Kirkwhelpington pp. 525–527.
  28. «Secret papers recall Diana's final hours». The Daily Telegraph. 2005 թ․ մարտի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  29. Cohen, 2005, էջ 143
  30. «Diana: World Mourns as Princess's Body Returns Home». The Journal News. 1997 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին – via Newspapers.com.
  31. «Report 'dispels Diana theories'». BBC. 2004 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  32. Martyn Gregory Diana: The Last Days, Random House, 2010, p.70
  33. John Stevens, Baron Stevens of Kirkwhelpington p. 41.