Արքայական ճանապարհ
Արքայական ճանապարհ, Պարսից Աքեմենյան թագավոր Դարեհ I-ի նախաձեռնությամբ կառուցված տարանցիկ մայրուղի Առաջավոր Ասիայում։ Անցել է Էլամի, Մարաստանի,Հայաստանի, Կիլիկիայի, Կապադովկիայի,Փռյուգիայի և Լիդիայի վրայով։ Էլամի Շոշ քաղաքից մինչև Լիդիայի Մարդես քաղաքն ունեցել է 456 փարսախ, շուրջ 2500 կմ երկարություն։
Արքայական ճանապարհի յուրաքանչյուր 25-30 կմ վրա տեղավորվել են պետական գործակալների, առևտրականների անվտանգ երթևեկությունն ապահովող կայաններ։ Ըստ Հերոդոտոսի, Հայաստանի հարավարևմտյան սահմանից՝ Եփրատ գետից, մինչև Մարաստանի Մատիենե մարզը կամ Հայաստանի հարավարևելյան սահմանը ունեցել է մոտ 310 կմ երկարություն և 15 կայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 156)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական ճանապարհ» հոդվածին։ |