Արևելյան Սասիքս
Արևելյան Սասիքս (անգլ.՝ East Sussex /ˈsʌsɪks/), կոմսություն հարավարևելյան Անգլիայում։ Այն սահմանակից է Քենթի (անգլ.՝ Kent) կոմսությանը հյուսիսից և արևելքից, Սարիի (անգլ.՝ Surrey) կոմսությանը հյուսիս-արևմուտքից, Արևմտյան Սասիքսին (անգլ.՝ West Sussex) արևմուտքից և հարավից Անգլիական նեղուցին (անգլ.՝ English Channel)։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||||
Մտնում է | Հարավարևելյան Անգլիա[1] | ||||
Վարչկենտրոն | Lewes? | ||||
Բնակչություն | ▼822 950 մարդ (2021)[2] | ||||
Տարածք | 1791,3417 կմ² (2016)[3] | ||||
Սահմանակցում է | Քենթ, Արևմտյան Սասեքս և Սըրրի | ||||
ISO 3166-2 կոդ | GB-ESX | ||||
eastsussex.gov.uk | |||||
Պատմություն
խմբագրելԱրևելյան Սասիքսը կազմում է պատմական Սասիքս կոմսության մի մասը, որը Հարավային Սաքսոնների հնագույն թագավորական արմատներ ունի, ովքեր հաստատվել են այնտեղ 5-րդ դարում, հռոմեացիների հեռանալուց հետո։ Հնագիտական մնացորդները հարուստ են, հատկապես բարձրադիր վայրերում։ Տարածքի դիրքը ափին նույնպես նշանակում է, որ այնտեղ եղել են շատ զավթիչներ, ներառյալ հռոմեացիներ և հետագայում նորմանացիներ։ Վաղ շրջանի արդյունաբերությունը ներառել է ձկնորսություն, երկաթաշինություն, բրդի առևտուր, որոնք բոլորն էլ նվազել կամ ամբողջովին կորել են։
Կառավարում
խմբագրելՍասիքսը բաժանվում է վեց կոմսության ենթաբաժինների։ Երեք արևելյան ստորաբաժանումներ և երեք արևմտյան ստորաբաժանումներ 12-րդ դարից ունեին առանձին նստաշրջաններ, ինչպես նաև Լուիսը երեք վարչական ենթաբաժանումներ (անգլ.՝ Lewes)[4]։ Սա ձևակերպվեց կառավարության կողմից 1865 թվականին և երկու մասերը դարձան վարչական օկրուգներ, յուրաքանչյուրն առանձին կոնսուլով՝ տեղական կառավարության 1888 թվականի օրենքի համաձայն։
Արևելյան Սասիքսում կային նաև երեք ինքնակառավարվող շրջանային ավաններ․ Բրինգթոն, Իսթբոուրն և Հասթինգս։ 1974 թվականին Արևելյան Սասիքսը դարձավ ոչ-թեմական և հանդիսավոր օկրուգ, իսկ երեք շրջանային ավանները դարձան կոմսության թաղամասեր։ Միևնույն ժամանակ, արևմտյան սահմանը փոփոխության էր ենթարկվել, այնպես, որ Միջին Սասիքսի տարածաշրջանը տեղափոխվել էր Արևմտյան Սասիքսի կոմսություն։ 1997 թվականին Բրինգթոնը եւ Հոուվը ինքնակառավարման լիազորություն ստացան, իսկ 2000 թվականին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։ Արևելյան Սասաիքսիը բաժանվում է հինգ տեղական վարչական մարզերի։ Երեքն ավելի մեծ են, գյուղական շրջաններ (արևմուտքից արևելք)․ դրանք են Լուիսը, Ուիլդենը և Ռոթերը։ Իսթբորնը և Հեսթինգզը հիմնական քաղաքային տարածքներ են։ Գյուղական շրջաններն իրենց հերթին բաժանվում են քաղաքական ծիսական համայնքների[5]։
Աշխարհագրություն
խմբագրելԵրկրաբանություն
խմբագրելԱրևելյան Սասիքսը երկրաբանական տեսանկյունից Ուիլդի հարավային գեոանտիկլինալ մասն է կազմում։ Հարավային ավազաբլուրները, կավճե լեռների շղթան, ընկած են կոմսության հարավային մասում՝ արևմուտքից արևելք։
Կլիմա
խմբագրելՀարավային ափերի շատ շրջանների նման, Արևելյան Սասիքսի արևից ստացող ջերմությունը տարեկան միջին հաշվով հասնում է 1․750 ժամ։ Սա շատ ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայում, որտեղ ցուցանիշը մեկ տարվա ընթացքում հասնում է մոտ 1.340 ժամ[6]։
Ռելիեֆ և դրենաժ
խմբագրելՀարավային Դաունզ կավճե լեռները զբաղեցնում են Բրինգթոնի և Իսթբորնի միջև ընկած ափամերձ շերտը։ Կան երկու գետանցքներ․ Ուզ և Քուքմիը գետերը։ Յոթ քույրեր կավճե ժայռերը, որտեղ Դաունզը հանդիպում է ծովին, չոր հովիտների մնացորդներ են։ Դրանք ավարտվում են Բիչի Հեդ կավճաբլրի մոտ, որը ծովի մակարդակից բարձր է 530 ոտնաչփ (162 մ)։ Ուիլդը զբաղեցնում է կոմսության հյուսիսային սահմանամերձ շրջանները։ Դաունզի և Ուիլդի միջև ձգվում է նեղ, ցածրադիր հողատարածք։ Շատ գետեր և վտակներ զբաղեցնում են Ուիլդի այս տարածքը։ Հայ Ուիլդը խիտ անտառապատ է, հակառակ Հարավային Դաունզի։ Էշդաուն Ֆորիսթ անտառաշերտը կազմում է Ուիլդի մի մասը, իսկ Լոու Ուիլդը շատ ավելի քիչ է անտառապատ։
Բնակավայրեր
խմբագրելԱրևելյան Սասիքսում բնակավայրերի տեղակայումը որոշվել է իր պատմությամբ և աշխարհագրական դիրքով։ Նախնական քաղաքներն ու գյուղերը հիմնվել են այն վայրերում, որտեղ տնտեսություն է եղել․ ձկնորսություն ծովափերին, գյուղատնտեսություն և երկաթագործություն Ուիլդում։ Արդյունաբերությունն այսօր հակված է դեպի տուրիզմը, մասնավորապես ափամերձ վայրերում, ինչպիսիք են Բեքսհիլ-օն-Սի, Իսթբորն և Հասթինգս քաղաքները։ Նյուհեվնը և Ռայը նավահանգիստներ են։ Ծովափերից հեռու գտնվում են առևտրային քաղաքները, որոնցից են Հեյլշամը, Հեսֆիլդը և Յուքֆիլդը։ Քրաուբորոուն Էշդաուն Ֆորիսթի կենտրոնն է։ Լուիսը Արևելյան Սասիքսի մայրաքաղաքն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Բիչի Հեդ
-
Յոթ Քույրեր
-
Քուքմիը գետ
-
Ուզ գետ
Տնտեսություն և ժողովրդագրություն
խմբագրելՏարի | Տարածաշրջանային կոպիտ արժեքը ավելացված[7] | Գյուղատնտեսություն[8] | Արդյունաբերություն[9] | Ծառայություններ[10] |
---|---|---|---|---|
1995 | 4․359 | 84 | 1․053 | 3․222 |
2000 | 4․953 | 54 | 1․155 | 3․744 |
2003 | 5․326 | 69 | 1․252 | 4․004 |
Ըստ շրջանների | Բնակչություն (2011 թվական, ապրիլ) |
---|---|
Արևելյան Սասիքս | 526,671 |
Հեյսինգզ ավան | 90,254 |
Իսթբորն ավան | 99,412 |
Ռոթերի շրջան | 90,588 |
Լուիս շրջան | 97,502 |
Ուիլդեն շրջան | 148,915 |
Ուղենիշեր
խմբագրելՍեվն Սիսթըրս այգին(անգլ.՝ Seven Sisters ) Հարավային Դաունզի ազգային պարկի մի մասն է։ Բիչի Հեդը (անգլ.՝ Beachy Head) տեղի ամենահայտնի ատրակցիոնն է, (անգլ.՝ Normans Bay) Նորմանդական ծովածոցի երկայնքով ձգվող բնակարաններով մեկտեղ։ Արևելյան Սասիքսում կան շատ ամրոցներ՝ Բոդիամում, Հերսթմոնսում, Լուիսում և Փեվենսիում, ինչպես նաև պաշտպանական ամրոցներ՝ Մարթելլոի աշտարակները և Իսթբորնի ռեդութը[11]; Ճակատամարտի աբբայությունը կառուցվել է ի հիշատակ Հեսթինգզի ճակատամարտի։ Բեթմենի, Ռադյարդ Քիփլինգի տունը, Համերվուդ պարկը հունական վերածննդի ճարտարապետության առաջին օրինակներից մեկն են Մեծ Բրիտանիայում։ Ֆալմերում գտնվող Սասիքսի համալսարանի շենքը հետաքրքիր շինությունների մեջ է մտնում։
-
Մարթելլո աշտարակ
-
Ռեդութ ամրոց
Փոխադրամիջոց
խմբագրելՃանապարհներ
Արևելյան Սասիքսը մայրուղիներ չունի։ Ավտոբուսներն են իրականացնում բոլոր հիմնական երթուղիները, որոնց թվում նաև գյուղերից շրջաններ երթուղիներ։
Երկաթուղիներ
Գործում են տարբեր ուղղություններով գնացքներ, որոնք տանում են հատկեպես հիմնական քաղաքներ։
Կրթություն
խմբագրելՍասիքսի համալսարանը հիմնված է Բրինգթոնում, ինչպես նաև կան 150 հիմնական դպրոցներ, որոնցից շատերը փոքր են և սպասարկում են փոքր համայնքներ։ Կրթական համակարգը միջնակարգ է՝ 27 պետական հանրակրթական դպրոցներով, 12 ոչ պետական միջնակարգ դպրոցներով, այդ թվում Լուիսի Հին Քերականական դպրոցը, որը 2012 թվականին նշեց իր 500 ամյակը։ Խոշոր քաղաքներից յուրաքանչյուրն ունի ևս մի քանի լրացուցիչ կրթական քոլեջ։ Շրջանում կան նաև գիշերօթիկ դպրոցներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000002625
- ↑ 2,0 2,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
- ↑ 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ Connections Արխիվացված 2013-05-25 Wayback Machine West Sussex
- ↑ See List of civil parishes in East Sussex
- ↑ «Met Office:English Climate». Met Office. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Components may not sum to totals due to rounding
- ↑ includes hunting and forestry
- ↑ includes energy and construction
- ↑ includes financial intermediation services indirectly measured
- ↑ Eastbourne Redoubt Fortress Military Museum Արխիվացված 2011-06-18 Wayback Machine Eastbourne Redoubt is the home of the Royal Sussex Regimental Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Սասիքս» հոդվածին։ |