Արևիկ (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
- Այս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արևիկ (այլ կիրառումներ)։
Արևիկ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 5 կմ հարավ-արևելք։ Նախկինում կոչվել է Թափադոլակ[3]
Գյուղ | ||
---|---|---|
Արևիկ | ||
Գյուղի փողոցներից մեկը և եկեղեցին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան, Հայկական մարզ և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 15.8 կմ² | |
ԲԾՄ | 1530 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1566[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
|
Գյուղը հիմնադրվել է 1810-1815 թթ.-ին Ալաշկերտից և Բասենից գաղթած հայերի կողմից։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևիկի մշտական բնակչությունը կազմել է 1566, առկա բնակչությունը՝ 1350 մարդ[1]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 159 | 625 | 975[4] | 1155[4] | 1489 | 1532 | 1455 | 1908[6] | 1749 | 1566[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրևիկն ունի նոր շրջանում կառուցված Սբ. Գրիգոր եկեղեցի և Սբ. Հակոբ մատուռ։
Արևիկցիներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Shirak.mtad.am» (PDF). Վերցված է 06.01.2020-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 570
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 37)։ |