Արևի լույս (անգլ.՝ Sunshine, հունգ.՝ A napfény íze, գերմ.՝ Sunshine — Ein Hauch von Sonnenschein), 1999 թվականի պատմական դրամա՝ նկարահանված ռեժիսոր և սցենարիստ Իշտվան Սաբոյի կողմից[11][12]։

Արևի լույս
Sunshine[1]
Երկիր Ավստրիա[2]
 Գերմանիա[2]
 Հունգարիա[2]
 Կանադա[2]
Ժանրդրամա[3][2], ռազմական ֆիլմ[3], պատմական ֆիլմ[3][2] և ռոմանտիկ ֆիլմ[3]
ԹեմաՀոլոքոստ[4], Հունգարիայի պատմություն[4], Հունգարիայի հրեաներ[4], ընտանիք[4], հակասեմականության[4] և սոցիալական ներառականություն[4]
Թվական1999[2]
Լեզուֆրանսերեն[3], անգլերեն[3], եբրայերեն[3], լատիներեն[3], իտալերեն[3] և գերմաներեն[3]
ՌեժիսորԻշտվան Սաբո[5][4][6]
ՊրոդյուսերՌոբերտ Լանտոս[4] և Անդրաս Համորի[4]
Սցենարի հեղինակԻշտվան Սաբո[4] և Իսրայել Խորովից[2][4]
ԴերակատարներՌեյֆ Ֆայնս[7][8][4], Ռոզմարի Հարիս[7][8][4], Ռեյչել Ուայզ[7][8][4], Ջենիֆեր Էլ[7][8][4], Դոբորա Կարա Անգեր[7][4], Մոլի Փարքեր[7][8][4], Ջեյմս Ֆրեյն[7][4], Ջոն Նևիլ[7][8], Միրիամ Մարգուլիս[7][8], Ռյուդիգեր Ֆոգլեր[7], Մարկ Սթրոնգ[7], Թրևոր Փիքոք[7], Վիլյամ Հըրթ[7], Բիլ Փաթերսոն[7], Ֆլորա Կադար[7], Հանս Ցիշլեր[2], Մարի Տյորյոչիկ[2], Կատյա Շտուդտ[2], Պետեր Անդորաի[2], Péter Halász?[2], Jácint Juhász?[2], Յոաքիմ Բիսմայեր[2], Զոլտան Գերա[2], Lajos Kovács?[2], Շանդոր Շիմո[2], Լասլո Գալֆի[2], Frigyes Hollósi?[2], Իսրայել Խորովից[2], Բադի Էլիաս[2], Վիլհելմ Քայտել[2], Ռուդոլֆ Հեսս[2] և Վիլհելմ Ֆրիկ[2]
ՕպերատորԼայոշ Կոտաի[4]
ԵրաժշտությունՄորիս Ժար[4]
ՄոնտաժՄիշել Արկանդ[4] և Դոմինիկ Ֆորտին[4]
Պատմվածքի վայրԱվստրիա և Հունգարիա[4]
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունSerendipity Point Films[9], Alliance Atlantis[9], ISL Film[9], Studiocanal[9] և Dor Film[9]
Տևողություն173 րոպե
Շահույթ$7.6 միլիոն[10]

Սյուժե

խմբագրել

Ֆիլմում պատկերված է հրեական Զոնենշտայն ընտանիքի երեք սերունդների ճակատագիրը։ Ընտանիքի նախապապը՝ Էմանուելը, հոր զոհվելուց հետո տեղափոխվում է քաղաք, որտեղ դառնում է գինու գործարանի սեփականատեր թրմելու «Արևի լույս» բաղադրատոմսի շնորհիվ։ Նրա որդին՝ Իգնացը, որը դառնում է իրավաբան, հանուն կարիերայի փոխում է ազգանունը՝ վերցնելով Շորշ ազգանունը (հունգ.՝ ճակատագիր)։ Իգնացի որդին՝ Ադամը, հանուն կարիերայի փոխում է իր հայրերի հավատն ու մկրտվում։ 1936 թվականին Ադամը դառնում է սուսերամարտի օլիմպիական չեմպիոն, սակայն մեռնում է համակենտրոնացման ճամբարում (նրա կյանքի շատ մանրամասներ հիշեցնում են հրեական ծագմամբ հունգարացի մարզիկներ Աթիլա Պեչուերի ու Էնդրե Կաբոշի կենսագրությունները)։

Իվանը՝ զոհված չեմպիոնի որդին, ծառայության է ընդունվում պետանվտանգությունում, որպեսզի հոր մահվան համար վրեժ լուծի Միկլոշ Հորթիի վարչակարգի ակտիվիստներից (նրա ավագ գործընկեր Անդոր Կնորը շատ բանով հիշեցնում է իրական անձնավորության՝ պետանվտանգության նախարար Լասլո Ռայկին)։ Ճակատագրի հեգնանքով Իվանը հետաքննության ենթակա անձանց մեղադրում է այն բանում, ինչի համար մեղավոր է զգում իրեն. Իվանը նրանց մեղադրում է վախկոտություն ցուցաբեելու և չարին չընդդիմանալու համար։ Կնորն Իվան Շորշին համոզում է, որ խղճի հետ գործարքը տվյալ դեպքում անհրաժեշտ է գործի հաջողության համար։ Միաժամանակ Իվանը սիրավեպ է սկսում Կարոլի՝ ամուսնացած մի կնոջ հետ, որն պետանվտանգության մայոր է ու ազդեցիկ պետական պաշտոնյայի կին։ Շուտով Իվանն սկսում է հարցաքննել Կնորին, որովհետև սկսվել էր պայքար «սիոնիզմի» դեմ, իսկ գեներալը՝ նրա ղեկավարը, բարկացած հայտարարում է, թե «համակենտրոնացման ճամբարներից ավելի շատ հրեա է վերադարձել, քան ուղարկել էին այնտեղ»։ Իվանը, այնուամենայնիվ, հրաժարվում է հավատալ Կնորի մեղավորությանը, և նրա կարիերան հայտնվում է վտանգի տակ։ Բեկումնային պահ է դառնում անմեղ հայտարարված Կնորի վերահուղարկավորումը, երբ Իվանն իր ելույթում մեղադրում է տիրող վարչակարգին։ Դրանից անմիջապես հետո նա ազատվում է պաշտոնից և շուտով մասնակցում Հունգարական հեղափոխությանը։ Հեղափոխության ճնշումից հետո Իվանը ձերբակալվում է և բանտարկվում։ Ազատվելուց հետո Իվանը վերադառնում է ապրելու իր տատի՝ Վալերիի մոտ։ Ֆիլմի ավարտին նա որոշում է վերադարձնել իր իսկական ազգանունը՝ Զոնենշտայն։

Դերերում

խմբագրել
  • Ռեյֆ ՖայնսԻգնաց Զոնենշտայն / Ադամ Շորշ / Իվան Շորշ
  • Ռոզմարի Հարիս – Վալերի Շորշ
  • Ռեյչել Ուայզ– Գրետա
  • Ջենիֆեր Էլ – Վալերի Զոնենշտայն
  • Դեբորա Կառա Անգեր – Կառոլա Կովաչ, մայոր
  • Մոլի Փարքեր – Հաննա Ուիպլեր
  • Ջեյմս Ֆրեյն – Գուստավ Զոնենշտայն
  • Դավիդ դե Կեյզեր – Էմանուել Զոնենշտայն
  • Ֆլորա Կադար – Հաքլևա/ Հաքլի կինը (Hacklné/Mrs. Hackl)

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
  • Տղամարդու լավագույն դերակատարում (Ռեյֆ Ֆայնս, հաղթանակ)
  • Լավագույն ֆիլմ (անվանակարգ)
  • Սցենարիստի լավագույն աշխատանք (Իշտվան Սաբո, Իզրաել Խորովից, հաղթանակ)
Ջինի
  • Տղամարդու լավագույն դերակատարում (Ռեյֆ Ֆայնս, անվանակարգ)
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ջենիֆեր Էլ, անվանակարգ)
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ռոզմարի Հարիս, անվանակարգ)
  • Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք (Աթիլա Ֆ. Կովաչ, անվանակարգ)
  • Հագուստի լավագույն դիզայն (Գիորգի Սակաչ, անվանակարգ)
  • Լավագույն ձայն (Փիթեր Քելլի, Դանիել Պելերեն, Գլեն Գոթյե, Քեյթ Էլիոթ, հաղթանակ)
  • Ձայնի լավագույն մոնտաժ (Էնդի Մալքոլմ, Ջեյն Տատերսոլ, Դրիդ ՄաքՔալում, Դինա Իտոն, Ֆրեդ Բրենան, հաղթանակ)
  • Լավագույն ֆիլմ (հաղթանակ)
Ոսկե գլոբուս
  • Լավագույն ֆիլմ-դրամա (անվանակարգ)
  • Լավագույն ռեժիսոր (Իշտվան Սաբո, անվանակարգ)
  • Ֆիլմի լավագույն երաժշտություն (Մորիս Ժար, անվանակարգ)
Արբանյակ
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ջենիֆեր Էլ, հաղթանակ)
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ռոզմարի Հարիս, հաղթանակ)

Փաստեր

խմբագրել
  • Դերասան Ռեյֆ Ֆայնսը մարմնավորում է Զոնենշտայն ընտանիքի երեք սերունդների ներիկայացուցիչների՝ Իգնացին, Ադամին ու Իվանին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database // IMDb — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Internet Movie Database — 1990.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 https://web.archive.org/web/20200803165415/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/sunshine.5537
  5. http://www.imdb.com/title/tt0145503/
  6. filmportal.de — 2005.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 http://www.imdb.com/title/tt0145503/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://bbfc.co.uk/releases/sunshine-2000-0
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 https://web.archive.org/web/20190330120453/https://www.europeanfilmacademy.org/1999.97.0.html
  10. http://www.boxofficemojo.com/movies/?id=sunshine.htm
  11. Tumanov, Vladimir. “Daniel and the Sonnenscheins: Biblical Cycles in István Szabó’s Film Sunshine Արխիվացված 2004-12-12 Wayback Machine.” Journal of Religion and Film 2004 (8) 2.
  12. «SUNSHINE (15)». British Board of Film Classification. 1999 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել