Արևմտյան Հունաստան (հուն․՝ Περιφέρεια Δυτικής Ελλάδας), պերիֆերիա Հունաստանի արևմտյան ափամերձ հատվածում՝ Պելոպոնես թերակղզվու վրա։ Պերիֆերիայի վարչական կենտրոնը համարվում է Պատրաս քաղաքը, որը հանդիսանում է նաև երկրի խոշորագույն քաղաքը։

Արևմտյան Հունաստան
Περιφέρεια Δυτικής Ελλάδας
Դրոշ




ԵրկիրՀունաստան Հունաստան
Մասն էՊելոպոնես և Central Greece?
ԿարգավիճակՊերիֆերիա
Մտնում էDecentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands?
ՎարչկենտրոնՊատրաս
Խոշորագույն քաղաքՊատրաս
Բնակչություն (2011)679․796
Տարածք11,350.18[1]
ISO 3166-2 կոդGR-G
pde.gov.gr/gr/(հուն.)

Ըստ 2011 թվականի տվյալների, Արևմտյան Հունաստանը երկրի 4-րդ ամենաբնակեցված պերիֆերիան է՝ 679 796 մարդ բնակչությամբ։ Երկրի բնակիչների մեծ մասը հույներն են, ովքեր խոսում են հիմանակնում հունարենով։

Բնակչության խտությունը կազմում է 59,89 մարդ/կմ²։ Այս ցուցանիշով նահանգը գրավում է 5-րդ տեղը Հունաստանում։ Տարածքի չափերով 6-րդ ամենամեծ պերիֆերիան է՝ ընդամենը 11 350 կմ² տարածքով։

Պատմություն

խմբագրել

Արևմտյան Հունաստանի պերիֆերիան հիմնադրվել է 1987 թվականին կատարված բարեփոխումներից հետո։ 2010 թվականին այն ստացավ պերիֆերիայի կարգավիճակ՝ համաձայն Կալլիկրատիսի ծրագրի։

Հետո նահանգին հանձնվեց նաև Հոնիական ծովի հունական կղզիները և Պելոպոնես թերակղզին իր հարակից տարածքներով մեկտեղ։ Վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը համարվում է Պատրաս քաղաքը։

Պերիֆերիան վարչականորեն բաժանված է երեք տարածքային միավորների միջև (որոնք նախապես կոչվել են շրջան)՝ Աչայեա, Այետոլիա Ակարնանիա և Էլիս։ 2010 թվականին նահանգապետ է ընտրվել Ապոստոլոս Կաթսիֆարասը, ով 2014 թվականին վերընտրվել է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Demographic and social characteristics of the Resident Population of Greece according to the 2011 Population - Housing Census revision of 20/3/2014» (PDF). Hellenic Statistical Authority. 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Հունաստան» հոդվածին։
 Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ) 

ԱտտիկաԿենտրոնական ՀունաստանԿենտրոնական ՄակեդոնիաԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներՊելոպոնեսՀարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան ՀունաստանԱրևմտյան Մակեդոնիա