Արևոտ օր։ Գարուն
Իսահակ Լևիտանի նկարը
(Վերահղված է Արևոտ օր: Գարունից)
«Արևոտ օր։ Գարու» (ռուս.՝ Солнечный день. Весна), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի նկարը, որը հեղինակը վրձնել է 1876—1877 թվականներին։ Կտավը գտնվում է մասնավոր հավաքածուի մեջ։ Չափերն են՝ 53×40,7 սմ։ Սա հեղինակի առաջին աշխատանքներից մեկն է։
Արևոտ օր։ Գարուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1876 |
բարձրություն | 53 սանտիմետր |
լայնություն | 40,7 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԵրբ Լևիտանը նկարում էր այս կտավը, նա ընդամենը 16—17 տարեկան էր։ Հեղինակը սովորում էր Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում։ Այստեղ նրան գեղանկարչություն էր դասավանդում հայտնի նկարիչ-բնանկարիչ Ալեքսեյ Սավրասովը: Արվեստագետ Բլադիմիր Պետրովը գրում է[1].
Չնայած որ Սավրասովի պարապմունքները օգտավետ էին շատերի համար, իրականում, հենց Լևիտանի մոտ նա գտավ հարազատ խառնվածք։ Ու հենց այնպես չէին նշում, որ Սավրասովը միայն Լևիտանին տվեց "մոտիվային գաղտնիքը": Սավրասովի բնանկարի նրբազգացությունը Լևիտանի առաջին աշխատանքներում շատ անգամ են արտացոլվել։ Հենց այդպիսի սավրասովյան նմանություն կա "Արևոտ օր։ Գարուն" (1877) կտավում. այստեղ արտացոլված է գյուղական հարմարավետ մի անկյուն, որտեղ, ծառերի տակ, խրճիթի և խորդանոցի մոտ, նորածիլ խոտի վրա փորփրում են հավերը։ |
Նկարագիր
խմբագրելՆկարն իրենից ներկայացնում է գեղջկական բնանկար երկու փայտաշեն տնակներով, որոնք շրջապատված են կեչիներով և այլ ծառերով։ Խոտերի վրա, ծառերի տակ զբոսնում և քչփորում են հավերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Владимир Петров. «Жизнь и творчество Исаака Левитана. Детство и юность (часть 2)» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 08.08.2012-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արևոտ օր։ Գարուն Արխիվացված 2016-03-17 Wayback Machine