Ացիս և Գալատեա
Ացիս և Գալատեա (անգլ.՝ Acis and Galatea), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի հովվերգական օպերա (masque կամ serenata) մեկ գործողությամբ։ Անգլերեն լիբրետտոն՝ Ջոն Գայի և ուրիշների։ Առաջին անգամ կատարվել է Քանոնս դղյակում 1718 թ. ամռանը։ Հետագայում Հենդելը այն վերամշակել է՝ վերածելով լիարժեք իտալական օպերայի երեք գործողությամբ։ Վերամշակված տարբերակը կատարվել է 1732 թ. հունիսի 10-ին Թագավորական թատրոնում։ Ներկայումս առավել հաճախ կատարվում է առաջին տարբերակը։ Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը և ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվում և ձայնագրվում է։
Ացիս և Գալատեա անգլ.՝ Acis and Galatea | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | հովվերգական օպերա |
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել |
Լիբրետտոյի հեղինակ | Ջոն Գեյ, Ալեքսանդր Փոփ և John Hughes? |
Սյուժեի աղբյուր | Կերպարանափոխություններ |
Գործողությունների քանակ | 3 |
Կերպարներ | Ացիս, Գալատեա, Պոլիֆեմոս, Երգչախումբ և Damon? |
Ստեղծման տարեթիվ | 1718 |
Առաջնախաղի տարեթիվ | 1718[1] |
Առաջնախաղի վայր | Քեննոնս, Լոնդոն |
Կատալոգի համար | 49 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Լիբրետտոյի տեքստ | naxos.com կայքում] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000 — Jefferson: McFarland & Company, 2007. — ISBN 978-0-7864-0959-4