Ացո Կարամանով (մակեդոներեն՝ Ацо Караманов, 31 հունվարի, 1927, Ռադովիշ - 7 հոկտեմբերի, 1944), մակեդոնացի բանաստեղծ, պարտիզան։

Ացո Կարամանով
մակեդոներեն՝ Ацо Караманов
Ծնվել էհունվարի 31, 1927(1927-01-31)[1]
ԾննդավայրՌադովիշ, Radoviš Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1944(1944-10-07) (17 տարեկան)
Վախճանի վայրBerovo, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Հարավսլավիա

Կենսագրություն

խմբագրել

Ացո Կարամանովը ծնվել է 1927 թվականի հունվարի 31-ին Հարավսլավիայի Ռադովիշ քաղաքում (ներկայում՝ Մակեդոնիայում)։ Եղել է Վասիլ և Սոֆյա Կարամանովների ընտանիքի ավագ զավակը[2]։ Երբ նա եղել է երեք տարեկան, ընտանիքը հոր աշխատանքի պատճառով տեղափոխվել է Բելգրադ։ Ուսման վաղ տարիներից հետաքրքրություն է ցուցաբերել քնարերգության նկատմամբ։ Բանաստեղծություններ գրել սկսել է 9 տարեկան հասակում։ Սմեդերևոյում սովորել է միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ 1937 թվականին ընդունվել է Սկոպյեի առաջին արական միջնակարգ դպրոց, որտեղ կրթություն է ստացել սերբերենով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկիրն ընկնում է Բուլղարիայի տիրապետության տակ, ուսումը շարունակել է բուլղարերեն։ Կարդացել և թարգմանել է բուլղարացի բանաստեղծների ստեղծագործություններից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ացո Կարամանովը կռվել է ֆաշիստների դեմ։ 1944 թվականի մայիսից ապրել է Ռադովիշ քաղաքում։ 1944 թվականի սեպտեմբերից կռվել է Մակեդոնական տասներեքերորդ բրիգադի կազմում[3]։ Ծանր վիրավորվել է հետախուզության ժամանակ Սմոյմիրովո գյուղում։ Մահացել է 1944 թվականի հոկտեմբերի 7-ին Բերովոյում[4]։

Ապրելով ընդամենը 17 տարի՝ Ացո Կարամանովը թողել է բանաստեղծություններ, որոնք անցած պատերազմի վկաներն են։ Նա համարվում է ժամանակակից մակեդոնական գրականության հիմնադիրներից մեկը։

Ստեղծագործություն

խմբագրել

Իր կարճ կյանքի ընթացքում Ացո Կարամանովը հասցրել է հրատարակել իր բանաստեղծությունների ժողովածուները։ Նա հեղինակել է շուրջ 280 չափածո ստեղծագործություններ, օրագրեր, նոթագրություններ, օրագրային գրառումներ, ծաղրանկարներ[5]։

Կարամանովի ստեղծագործությունը բաժանվում է հինգ շրջանի՝ առաջին փորձեր, վաղ ստեղծագործություն, 1942 թվականին ստեղծված երգերի տեքստեր, 1943 թվականի բանաստեղծություններ և վերջին շրջան։

Ներկայում հայտնի են Ացո Կարամանովի հետևյալ աշխատանքները՝

  • «Կարմիր գարուն» (մակեդոներեն՝ Црвена пролет), հրատարակվել է 1963, 1984 և 1989 թվականներին,
  • «Արձակ գործեր» (մակեդոներեն՝ Прозните записи), հրատարակվել է 1981 թվականին,
  • «Արծաթե երազներ» (մակեդոներեն՝ Сребрените соништа), հրատարակվել է 2006 թվականին,
  • «Ացո Կարամանովի մեծ երգը» (մակեդոներեն՝ Големата песна на Ацо Караманов), հրատարակվել է 2006 թվականին։

Հիշատակ

խմբագրել

Ռադովիշ քաղաքում ամեն տարի անցկացվում է Ացո Կարամանովի հիշատակին նվիրված պոեզիայի փառատոն՝ Կարամանովյան բանաստեղծական հանդիպումներ[6], որին մասնակցում են բանաստեղծներ բալկանյան բոլոր երկրներից։

Ացո Կարամանովի անունն են կրում փողոց Սկոպյեում, մշակույթի կենտրոն Ռադովիշում և «Ացո Կարամանով» ժողովրդական երաժշտական անսամբլը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Милан Ѓурчинов „Парадокси и тајни на една виорна младост“(չաշխատող հղում), Утрински весник, 30.01.2007
  3. Македонска енциклопедија, МАНУ, Скопие, 2009, стр. 671-672
  4. «Кратка биография на Ацо Караманов». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Александар – Ацо Караманов - избор од творештвото». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  6. Radovisc

Գրականություն

խմբագրել
  • Милан Ѓурчинов "Парадокси и тајни на една виорна младост", Утрински весник, 30.01.2007
  • Следно "Спомен книга за загинатите борци во НОВ и од фашистичкиот терор од Радовиш и Радовишко", Радовиш, 1986, 25 стр.

Արտաքին հղումներ

խմբագրել