Աքեմենյաններ
Աքեմենյաններ, մ.թ.ա. 550-330 թվականների պարսկական թագավորական դինաստիա։ Անունն ստացել են իրենց նախնու՝ պարսկական ցեղերի միության առաջնորդ Աքեմենի անունից։
Աքեմենը և նրա սերունդներ Չիշպիշը, Կյուրոս I-ը, Կյուրոս Բ Մեծը եղել են Պարսուա և Անշան երկրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել Ասորեստանի, ապա Մարաստանի թագավորներից։ Կյուրոս Բ Մեծը 550 թվականին տապալեց Մարաստանի թագավորին և նվաճողական արշավանքներով հիմնեց ծավալուն աշխարհակալություն՝ Աքեմենյան պետությունը։
Աքեմենյանների պատմությունն ըստ իրանական աղբյուրների
խմբագրելԿյուրոս Մեծի (Քուրոշ)
խմբագրելԱքեմենյանները արիական ցեղախմբի մի խումբ էին, որոնք Կյուրոս Մեծի (Կիր – Կուրուշ, Քուրոշ) հրամանատարությամբ Իրանի լեռնաշղթայում պետություն հիմնեցին։ Աքեմենյան պետության ծագումով, որը հիմնվեց իրանական անվանի տոհմի ներկայացուցիչ Կյուրոս Մեծի միջոցով (մոտավորապես 550 թվականին), Իրանը համաշխարհային պատմության թատերաբեմում ակտիվ և վճռական դեր ձեռք բերեց, ինչպես նաև այս պետությունը ճանաչվեց իբրև ասիական և հին աշխարհի համաշխարհային գերազանց քաղաքակրթության և մշակույթի ծագման վայր[1]։
Կյուրոս Մեծը, Էսսմանի Էնշանի (ներկայիս՝ Խուզեստանի նահանգի Անզան, Իզեհ քաղաքների) թագավորն էր և ֆարս (փարս) ցեղերի սիրելին ու ռազմական առաջնորդը, ում նախնիներից մնացած տիրապետության տարածքը այդ օրերին Դաքայի տոհմի (թագավորական ընտանիքի) թագավորների ենթակայության տակ գտնվող տարածք էր համարվում։ Կյուրոսը, ապստամբելով Ասթիագի դեմ և հաղթելով նրան, մ.թ.ա. 549 թվականին գրավեց Հեգմաթանեն (Էկբաթան, Համեդան)։ Բաբելոնյան մի արձանագրության համաձայն՝ Կյուրոսը նաև մարերի արքայի նստավայրի գանձարանները և ողջ պահուստն Անշան տարավ, և, ի վերջո, վերջ դրեց Իրանում մարական տիրապետությանը։
Մարական ողջ տարածքում Կյուրոսի արագ հաղթանակը, տարածքը, որը Համադայի անկումից անմիջապես հետո անցավ Կյուրոսի տիրապետության տակ, մի փաստ էր, որը հարուցեց ժամանակաշրջանի բոլոր թագավորների և տիրակալների մտահոգությունը։ Կյուրոսը իր դեմ Լիդիայի, Բաբելոնի և Եգիպտոսի մասնակցությամբ ձևավորման ընթացքում գտնվող միավորմանը դիմակայելու համար ստիպված եղավ պայքարել նրանց հետ[2]։ Անմիջապես դրանից հետո Կյուրոսը աննախադեպ արագությամբ կանխեց Լիդիայի թագավոր Կրեսոսի (Կարզուսի) հարձակումն ու առաջխաղացումը, ով փորձում էր շուտափույտ կերպով բռնագրավել Իրանը։ Կրեսոսը (Կարզուսի) պատերազմում պարտություն կրեց, և նրա մայրաքաղաք Սարդիսը (Սալդինշ Էսփարդե, Սարդ) մ.թ.ա. 546 թվականին ընկավ Կյուրոսի տիրապերության տակ։ Կյուրոսի այս հաղթանակի արդյունքում Փոքր Ասիան (ժամանակակից Թուրքիայի տարածքը) ևս միացավ նրա իշխանության տակ գտնվող տարածքներին (մ.թ.ա. 549 թվական)։ Կյուրոսը, սակայն, մինչև Բաբելոնի հետ բախում ձեռնարկելը և, ըստ երևույթին, որպեսզի խուսափի արշավանքի ժամանակ մարական թագավոր Հովվեխ Շեթրեի հետ պատահած միջադեպի կրկնությունից (երբ մարական թագավորը ցանկացել է պատերազմել Ասորեստանի հետ, ենթարկվել է Սաքքերի հանկարծակի հարձակմանը), մի փոքր արևելյան շրջաններում իր ուժի ընդլայնմանն ու սահմանների ապահովմանը ձեռնամուխ եղավ։
Կյուրոսը, ի վերջո, Տիգրիսն անցնելով՝ սկսեց Բաբելոնի գրոհը և մ.թ.ա. 538 թվականին նվաճեց այն գրեթե առանց պատերազմի։ Բաբելոնի նվաճմանը զուգահեռ Կյուրոսի տիրապետության տակ անցան նաև Բաբելոնի թագավոր Նաբոնիդի թագավորության մաս կազմող Ասորեստանի, Սիրիայի և Պաղեստինի տարածքները[3]։
Այդուհանդերձ, երկրի արևելյան մասում Գորգանի,Կասպյան լճի և Արալի լճի միջև ընկած տարածքում տեղի ունեցան բախումները, որոնք, ըստ երևույթին, մ.թ.ա. 529 թվականին Կյուրոսի մահվան առիթ հանդիսանալով, հանգեցրին նրան, որ Կյուրոսի հետագա արշավանքներն ու առաջխաղացումը Եգիպտոսի ուղղությամբ, որը նախկինում Լիդիայի և Բաբելոնի հետ Կյուրոսի դեմ դաշինքի մեջ է եղել, կանխվի։
Կյուրոսի երիտասարդության ժամանակվա որսընկերն էր հայոց արքա Տիգրան I Երվանդյանը։
Մ.թ.ա. 546 թվականին Կյուրոսը պարտության է մատնում Լիդիայի արքա Կրեսոսին և տիրում Փոքր Ասիային։ Մ.թ.ա. 539 թվականին նա գրավում է Բաբելոնը։
Կամբիզ(Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II, Կամբյուսես)
խմբագրելԿյուրոս Մեծը սպանվել է սկյութների դեմ պատերազմներում։
Նրա որդին՝ Կամբիզը (Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II, Կամբյուսես), շարունակելով Կյուրոսի այս կարևոր կիսատ թողած գործը, մ.թ.ա. 525 թվականին Եգիպտոսն ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքում գտնվող Կորնան (Սիրնայիկ) միացրեց Աքեմենյան տերության տարածքներին, ինչով Աքեմենյան արքայության տարածքները ողջ հնագույն աշխարհի համար աննախադեպ համարվող հսկայական չափսերի հասան[4]։
Կամբյուսեսը մ.թ.ա. 525 թ. նվաճում է Եգիպտոսը։ Իմանալով, որ Պարսկաստանում խռովություն է բարձրացրել քուրմ Գաումատան (Սմերդիս), նա շուտափույթ վերադառնում է Պարսկաստան, բայց ճանապարհին դավադրաբար սպանվում է։ Գահի համար սկսվում է պայքար, որում հաղթում է Վշտասպի որդին ՝ Դարեհը[5]։
Դարեհ Մեծ (Դարյուշ)
խմբագրելԴարեհ I-ը, ով հայտնի է որպես Դարեհ Մեծ (Դարիոս – Դարայավահուշ, Դարյուշ), կարճ ժամանակ անց՝ մ.թ.ա. 521 թ.- ին, ստեղծելով անվտանգություն, կառուցելով հաղորդակցության և կապեր հաստատելու համար անհրաժեշտ ցանցեր, ստեղծելով հարկային համակարգի արդարացի օրենքներ և կանոնակարգեր, այս պետության համար, որը փաստորեն ժառանգել էր Կյուրոսից, կենսունակ և շարունակական համակենտրոնացումը, շարժունությունն ու կայունությունն ապահովեց[6]։
Այնուամենայնիվ, Դարեհ Մեծի՝ Աքեմենյան կայսրության արևմտյան և հյուսիսային սահմանների ուղղությամբ արշավանքները ավելի շուտ կայսրության ամբողջականության ապահովումն էին հետապնդում, քան նոր տարածքների նվաճումը[7]։
Դարեհ I-ը մ.թ.ա. 499 թ.- ին Փոքր Ասիայում և Հունաստանում դիմակայության հանդիպեց, որի ելքն ու լուծումը նա չկարողացավ ռազմական ճանապարհով գտնել (Դարեհ I-ը մահացավ մ.թ.ա. 490 թ.-ին)[8]։
Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I)
խմբագրելԴարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արևելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ[9]։
Անգամ Քսերքսեսից հետո էլ (մ.թ.ա. 465 թ.) Իրանի և Հունաստանի քաղաքների միջև առկա տարաձայնությունները, անհասկացություններն ու թյուրիմացությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին։
Այնուամենայնիվ, Դարեհի իրավահաջորդներից և ոչ-ոք, այդ թվում՝ Դարեհ II-ը (մ.թ.ա. 404-423թթ․) և Արտաքսերքսես II-ը (մ.թ.ա. 358-404 թթ.), ովքեր Դարեհ Մեծից մի փոքր անգամ չէին ժառանգել նրա արժանիքները, երկրի կառավարման հմտություններն ու բանիմացությունը, այս խնդրին քաղաքական լուծում տալու և Իրանի փառքն ու հզորությունը, արքայական Ֆարրահը Միջերկրականի և արևելյան շրջաններում պահպանելու գործում ոչ-մի խոչընդոտի չհանդիպեցին։
Նույնիսկ մ.թ.ա. 415 թ.- ի Եգիպտոսի ապստամբությունն իրենց իրանցի Սատրապի դեմ, որի հետևանքով այդ երկրի մի հատված բաժանվեց Իրանից, որին մ.թ.ա 401 թ.- ին հաջորդեց տասը հազար հունական գրոհայինների՝ Իրանի բանակից անջատման ու հեռացման իրադարձությունը, ինչն այդ օրերին Իրանի զինված ուժերի թուլության նշանն ու արդյունքն էր, ի զորու չեղավ թուլացնել Իրանի ամբողջականությունը։
Դարեհ Մեծի հիմնած կառավարման համակարգը և որոշ Սատրապների քաղաքական հաշվարկված միջոցների կիրառումը, ովքեր թագավորների լավագույն խորհրդականներն էին, Աքեմենյան հարստության տարածական միասնականությունն ու ամբողջականությունը անքակտ պահելու լավագույն երաշխիքն էին:
Ըստ Հերոդոտոսի Աքեմենյան թագավորներից ամենաշատը մնացած արձանագրությունները պատկանում են Դարեհի թագավորության շրջանին, ինչպես նաև Աքեմենյան տիրապետության այս հսկայական տարածքը, որը ընդգրկում էր Գիոնի և Սինդի սահմաններից մինչև Եգիպտոս և Էգեյան ծովի սահմանները, Դարեհի օրոք հստակ ու կարգապահ վարչաքաղաքական ստորաբաժանումների համակարգ է ունեցել՝ բաժանված լինելով ավելի քան 20 Օսթանների (որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ, իսկ հին պարսկերենով՝ խշաթրա, և ամեն մի Օսթանը ունեցել է մի սատրապ, կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատեր, իսկ հին պարսկերենով՝ խշաթրապավան, ով իբրև մարզպետ իր տարածքի ներքին կյանքի կազմակերպման և խնդիրների լուծման պատասխանատուն էր)։ Բայց, չնայած նրան, որ սատրապը օսթանի ներքին կյանքին առնչվող հարցերի նկատմամբ մանրադիտակային վերահսկողություն ուներ, օսթանի կայազորի հրամանատարը և պաշտպանական համակարգը նրա հրամանատարության տակ չէր․ մի փաստ, որը սատրապին իր համեմատական անսահմանափակ ներքին ուժի և իշխանության հետ մեկտեղ միշտ պահում էր թագավորի հսկողության ներքո, և ապստամբական գաղափարները նրա համար գրեթե կիրառելի չէին։ Թագավորի կամքը, հրամաններն ու օրենքները բոլոր օսթաններում օրենք էին համարվում, որին խստորեն հետևում էին բոլորը[10]։
Հպատակ ժողովուրդներն էլ, չնայած իրենց կրոնի ու հավատալիքների առումով սահմանափակումներ չունեին, բայց, խստորեն հետևելով թագավորի օրենքներին ու հրամանին՝ հավատարիմ էին արքայության միասնականության և ամբողջականության պահպանմանը։ Նրանց՝ պարտականությունների կատարման հավատարմության հաստատակամության լավագույն օրինակներից մեկն էլ Դարեհի պալատի կառուցման աշխատանքներին այս ժողովուրդների համագործակցությունն ու աջակցումն է։ Դարեհից մնացած կավե տախտակների վրա արված արձանագրությունները լավագույնս ի ցույց են դնում Դարեհի Շուշի պալատի կառուցման գործում այս ցեղերի արհեստավորների ցուցաբերած դերն ու մասնակցությունը[11]։
Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրներն ու ժողովուրդներ
խմբագրելԱքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրների անունները, որոնք գրված են Նախշե Ռոսթամում գտնվող Դարեհ Մեծի դամբարանին պատկանող արձանագրության մեջ հետևյալն են՝
Մարաստան, Խոուջ (Խուզեսթան), Պարթևստան, Հերաթ, Բակտրիա, Սողդիանան (ինչպես նաև Սողդ և Սուղուդ), Խորեզմ (պարս․՝ خوارزم, հայկ. աղբյուրներում՝ Խվարեզմ), Զարանգիանա (Դարանգիանա), Արախոզիա( մ.թ.ա. 300 թվականին ժամանակակից հարավ-արևելյան Աֆղանստանի և հյուսիսային Պակիստանի տարածքից մինչև Ղանդահար կամ Կանդահար), Սատտագեդիա( ثتهگوش Թաթաղուշ․ հին պարսկերեն,Փանջաբ), Գանդհարա (Քաբուլը, Փեշավար), Հինդուշ (Սենդ՝ Ինդոս գետ),Խաումավարգա Սակեր, Շակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), Տիգրախաուդա Սակեր («սրածայր գդակավորներ» Ամուդարյա գետի մոտակայքի Սակեր) և «Ծովամերձ Սակեր» (այսինքն՝ Մերձսևծովյան Սակեր՝ ծովի մյուս կողմի սակեր՝ Ղրիմ և Դանուբ), Բաբելոնի, Ասորեստանի, Արաբիա, Ամուդարիա (Եգիպտոս), Արմինիե (Արմինա, Արմեն, Հայաստան) Քեթեբեթուկ(Կապադովկիա․ հատված Արևելյան Փոքր Ասիայում),Սփարդա(Սարդ, Սարդիս Լիդիա՝ Փոքր Ասիայի արևմուտքում), Սկյութներ (Մակեդոնական Սենատ․ Մակեդոնիա՝ պատմական երկրամաս Հունաստանում), Վահանակիր հույներ՝ Թրակիա...), (Արևմտյան Տրիպոլի, Կիրենաիկա՝ Բարկա بَرقه ), (Կարթագեն, Կարթաժ, Փյունիկիա, Փոքր Ասիայում)։
Հպատակ տարածքներից որոշները առանձին սատրապ չեն ունեցել և ղեկավարվել են հարևան կամ մոտ օսթանի սատրապի կողմից։ Դարեհին պատկանող Շուշից գտնված մի սալիկի վրա արված արձանագրության համաձայն՝ հպատակ տարածքների և ժողովուրդների անունները գրեթե նույնությամբ՝ մի փոքր տարբերությամբ կրկնում է Նախշե Ռոսթամի արձանագրությունը[12]։
Հերոդոտը ևս մեջբերում է մեկ այլ ցուցակ, որը տալիս է որոշակի հետաքրքիր տվյալներ այդ տարածքներում հարկերի գանձման քանակի և կարգի վերաբերյալ՝ լրացնելով արձանագրություններում հիշատակված տվյալները։ Հերոդոտոսը, ասես, տեղեկություններ է տրամադրում փոփոխությունների և վերանայումների մասին, որոնք երբեմն պետք է որ առաջացած լինեին երկրի վարչական բաժանմունքներում։
Թախթե Ջամշիդից գտնված մեկ այլ արձանագրության մեջ, որը ամենայն հավանականությամբ Աքեմենյան արքաներից Արտաքսերքսես II-ի (Արտաքսերքս, Արտաշես կամ Արտախշատրա II․ մ.թ.ա. 404 թվականից - մ.թ.ա. 358 թվական) դամբարանից է գտնվել, նշված են եղել Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրների հետևյալ ժողովուրդների անունները՝
Ֆարսեր (Փարսեր՝ պարսիկներ), մարեր, Խուզեր, պարթևներ, Հերաթ, բակտրիացիներ, սողդեր, խորեզմացիներ, Զարանգիանայի բնակիչներ (Դարանգիանա), Արախոզիայի բնակիչներ, Սատտագեդիացիներ(հին պարսկերեն՝ثتهگوش Թաթաղուշցիներ,Փանջաբցիներ), գանդհարացիներ, հինդիներ (Սենդի բնակիչներ), խաումավարգացիներ․ Սակեր, Շակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), տիգրախաուդա սակեր («սրածայր գդակավորներ» Ամուդարյա գետի մոտակայքի սակեր), բաբելոնցիներ, ասորեստանցիներ, արաբներ, եգիպտացիներ, արմեններ, հայեր), Կապադովկիացիներ, սփարդացիներ(Սարդի, Սարդիս բնակիչներ), Սկյութներ (Մակեդոնական Սենատ․ Մակեդոնիա՝ պատմական երկրամաս Հունաստանում), Վահանակիր հույներ՝ Թրակիա...), կարթագենցիներ, քուշեցիներ, փոթիներ։
Ըստ Հերոդոտոսի[13] Հայաստանը ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ, իսկ պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Պարսիկ այրերն ապրում էին պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին։
Ինչպես տեսնում ենք, այդ շրջանում, երբ միայն 28 տարի էր մնում Դարեհ III-ի մահվանն ու Աքեմենյանների անկմանը (մ.թ.ա. 300թ․), հպատակ ժողովուրդների անունները գրեթե նույնությամբ կրկնում են Նախշե Ռոսթամում գտնվող Դարեհ Մեծի դամբարանին պատկանող արձանագրության մեջ հիշատակված անունները, ինչը լավագույն ապացույցն է այն բանի, որ Աքեմենյանները իրենց տիրապետության առաջին օրերից մինչև վերջին օրերը կարողացել են պահպանել տարածական միասնականությունն ու ամբողջականությունը։ Անգամ բազում նշաններ կան, որ Արտաքսերքսես III-ի (Արտաքսերքս, Արտաշես կամ Արտախշատրա III․ մ.թ.ա. 358 - մ.թ.ա. 337 թվականներ) իշխանության վերջին տարիներին, երբ տակավին մի քանի տարի էր մնում Աքեմենյանների դինաստիայի անկմանը, Աքեմենյան տերությունը ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի կանոնակարգված և ամբողջական էր, քան Քսերքսես I-ի (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշա․ մ.թ.ա. 486 - մ.թ.ա. 464 թվականներ) իշխանության օրոք։
Դարեհ III-ի (մ․թ․ա․ 336-333 թվականներ)՝ Ալեքսանդր Մակեդոնացուց կրած պարտության պատճառը պատերազմական գրոհի և մարտունակության մակեդոնական հմտություններից բացի նաև այն էր, որ Դարեհ III-ի զորքի մի մասը, իրեն հույն համարելով, լքեց նրա բանակը, ինչն էլ նպաստեց նրա պարտությանը և հանգեցրեց Աքեմենյան կայսրության անկմանը։
Տես նաև. Աքեմենյան պետություն
Աքեմենյանների ցանկ
խմբագրելԱքեմենյանների տոհմածառ
խմբագրելԱքեմենես Պարսից թագավոր 705 — 675 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թեիսպես Պարսից թագավոր 675 - 640 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արիարամնես Արքայազն | Կյուրոս I Պարսկաստանի արքա 640 — 600 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արշամ Արքայազն | Կամբյուսես I Պարսկաստանի արքա 600 — 559 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վշտասպ Արքայազն | Կյուրոս II Մեծ Պարսկաստանի արքա 559 — 530/28 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դարեհ I Մեծ Պարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 522 - 486 | Atossa Արքայադուստր | Կամբյուսես II Պարսից թագավոր 530 - 522 Եգիպտոսի փարավոն | Բարդիա Արքայազն (ինքնակոչ Գաումատա | Artystone Արքայադուստր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քսերքսես I Մեծ Պարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 485 - 465 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտաքսերքսես I Պարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 465 - 424 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քսերքսես II Պարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 424 | Սոգդիանոս Պարսից թագավոր Եգիպտոսի փարավոն 424 - 423 | Դարեհ II Պարսից թագավոր 423 - 404 Եգիպտոսի փարավոն | Arsites Արքայազն | Parysatis Արքայադուստր | Bagapaios Արքայազն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտաքսերքսես II Պարսից թագավոր 404 - 358 | Amestris Արքայադուստր | Կյուրոս Կրտսեր Արքայազն | Կյուրոս (IV) Արքայազն | Ostanes Արքայազն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտաքսերքսես III Պարսից մեծ արքա (շահ) 358 - 338 Եգպտոսի փարավոն | Ocha Արքայազն | Rodrogune Արքայադուստր | Apama Արքայադուստր | Sisygambis Արքայադուստր | Արշամ (II) Արքայազն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտաքսերքսես IV
(Արսես) Պարսից թագավոր
338 - 336 Ստորին Եգիպտոսի փարավոն | Parysatis (II) Արքայադուստր | Դարեհ III Պարսից թագավոր
336 - 330 Եգիպտոսի փարավոն | Oxathres Արքայազն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտաքսերքսես V (Բեսոս) Պարսից թագավոր 330 - 329 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ստատիրա II Արքայադուստր | Աղեքսանդր Մեծ Մակեդոնիայի և Պարսկաստանի արքա 329 - 323 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ داندامایف, محمد (۱۳۸۱). ، تاریخ سیاسی هخامنشیان، . چاپ ۱. تهران: نشر کارنگ. էջ 18. ISBN شابک ۹۶۴-۶۷۳۰-۵۲-۳..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ The Persian Empire elkriver.k12.mn.us "Cyrus the Great Founds an Empire». 18 October 2014.
- ↑ بروسیوس. ، ایران باستان، . էջ 25.
- ↑ iranicaonline.org [CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1 CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն) - ↑ بیانی, شیرین (۱۳۹۰). تاریخ ایران باستان (۲): از ورود آریاییها به ایران تا پایان هخامنشیان. سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاهها. էջեր ۱۰۹. ISBN شابک ۹۷۸-۹۶۴-۴۵۹-۶۹۸-۸..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ علیرضا, شاپور شهبازی. کاخ اختصاصی داریوش. էջեր ۱۴۶.
- ↑ کخ، هاید ماری (۱۳۷۹). از زبان داریوش. تهران: کارنگ.
- ↑ هینتس، والتر. (۱۳۸۷). داریوش و ایرانیان. تهران: نشر ماهی. էջ 127. ISBN شابک ۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۲۰-۳..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ جعفری دهقی, محمود (۱۳۹۱). بازشناسی منابع و مآخذ تاریخ ایران باستان. تهران: سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاهها (سمت). ISBN شابک ۹۷۸-۹۶۴-۴۵۹-۷۸۰-۰..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ هرودوت. ، تاریخ هرودوت،. էջ 160.
- ↑ شاهپور شهبازی., علیرضا (۱۳۸۴). راهنمای مستند تخت جمشید. نیاد پژوهشی پارسه-پاسارگاد. تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی،. էջ 19. ISBN شابک ۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ بیبیسی فارسی امپراتوری هخامنشی چگونه بر پهنه وسیعی از کره زمین دوام آورد؟ کتاب «واکاوی یک شاهنشاهی» با عنوان فرعی «گذر زمان در تاریخنگاری هخامنشیان، انتشارات مزدا، سال ۲۰۱۴
- ↑ (تواریخ ۳: ۹۸ – ۸۹).
Գրականություն
խմբագրել1. بنونیست، امیل. دین ایرانی بر پایۀ متنهای مهم یونانی. ترجمۀ بهمن سرکاراتی. چاپ دوم. تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران، ۱۳۵۴.
2. زرینکوب، عبدالحسین. روزگاران. چاپ دوازدهم. تهران: انتشارات سخن، ۱۳۹۰. شابک ۹۷۸-۹۶۴-۶۹۶۱-۱۱-۱-.
3. دیاکونوف، میخائیل میخائیلوویچ. تاریخ ایران باستان. ترجمۀ روحی ارباب. چاپ پنجم. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی، ۱۳۸۴. شابک ۹۶۴-۴۴۵-۲۳۸-۰
4. نلسون فرای، ریچارد. میراث باستانی ایران. ترجمۀ مسعود رجبنیا. چاپ هشتم. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی، ۱۳۸۶. شابک ۹۷۸-۹۶۴-۴۴۵-۱۱۱-۹.
5. فرهوشی، بهرام. ایرانویج. تهران: دانشگاه تهران، ۱۳۶۸.
6. علیرضا شاپور شهبازی. «کاخ اختصاصی داریوش (معروف به تچر)». در راهنمای مستند تخت جمشید. سفیران. شیراز: بنیاد پژوهشی پارسه-پاسارگاد.
7. علیرضا شاهپور شهبازی. راهنمای مستند تخت جمشید. بنیاد پژوهشی پارسه-پاسارگاد. چاپ . تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی، ۱۳۸۴. .شابک ۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.
8. داندامایف، محمد. آ. تاریخ سیاسی هخامنشیان. ترجمهٔ خشایار بهاری. چاپ ۱. تهران: نشر کارنگ، ۱۳۸۱. شابک ۹۶۴-۶۷۳۰-۵۲-۳.
9. بیبیسی فارسی امپراتوری هخامنشی چگونه بر پهنه وسیعی از کره زمین دوام آورد؟ کتاب «واکاوی یک شاهنشاهی» با عنوان فرعی «گذر زمان در تاریخنگاری هخامنشیان، انتشارات مزدا، سال ۲۰۱۴
10. بروسیوس، ماریا. ایران باستان. ترجمهٔ عیسی عبدی. چاپ ۱. تهران: نشر ماهی، ۱۳۸۸.شابک ۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۴۹-۰.
11. بیانی، شیرین. تاریخ ایران باستان (۲): از ورود آریاییها به ایران تا پایان هخامنشیان. چاپ هفتم. تهران: سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاهها، ۱۳۹۰.شابک ۹۷۸-۹۶۴-۴۵۹-۶۹۸-۸.هینتس، والتر. داریوش و ایرانیان. ترجمهٔ پرویز رجبی. تهران: نشر ماهی، ۱۳۸۷.شابک ۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۲۰-۳
12. .کخ، هاید ماری. از زبان داریوش. ترجمهٔ پرویز رجبی. تهران: کارنگ، ۱۳۷۹.جعفری دهقی، محمود. بازشناسی منابع و مآخذ تاریخ ایران باستان. تهران: سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاهها (سمت)، ۱۳۹۱.شابک ۹۷۸-۹۶۴-۴۵۹-۷۸۰-۰.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 162)։ |