Աքեմենյանների ճարտարապետություն
Աքեմենյան ճարտարապետությունը (պարս.՝ معماری هخامنشیان) վերաբերվում է Աքեմենյան պետության ճարտարապետական նվաճումներին, որն արտահայտվում էր այն ժամանակվա ամենագեղեցիկ քաղաքների` Պերսեպոլիսի, Շոշի, Եկբատանի շինարարության մեջ։ Աքեմենյանների ճարտարապետությունը հիմնական գծերով ուղղված էր տաճարների և հասարակական միջոցառումների համար նախատեսված շինությունների կառուցմանը,այնպիսին ինչպիսիք օրինակ Զրադաշտական տաճարներ, մահացած թագավորների պատվին կառուցված դամբարաններ, ինչպես օրինակ Կյուրոս Մեծինը։ Պարսկաաքեմենյան ճարտարապետության յուրահատկությունը կայանում էր նրա ոճի մեջ, որը կրում էր մեդիացիների, ասորեստանցիների և հունա-ասիական ճարտարապետության տարրերը[1]։ Այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանի ճարտարապետությունը կրում էր պարսկական յուրահատուկ մշակութային տարրեր[2]։ Աքեմենյանների մշակութային ժառանգությունը սկսած կայսրության ծավալման շրջանից` Քա. 550 թվականից, մեծ ծաղկում ապրեց . նրանք տվեցին մշակութային հարուստ ժառանգություն` սկսած Պասարգադեյում գտնվող Կյուրոս Մեծի դամբարանից, և Պերսեպոլիսի գեղեցկագույն կառույցներից[3]:Երկրորդ պարսկական կայսրության ստեղծումից հետո, այսինքն Սասանյան Պարսկական տերության տարիներից` Ք.ա 224-624 թվականներին, Աքեմենյանների ճարտարապետական ավանդույթները արտահայտվեցին կրակին նվիրված տաճարների շինարարության ու մոնումենտալ պալատների կառուցման մեջ[4] : Հավանաբար Աքեմենյանների ժամանակաշրջանից մեզ հասած ամենաերևելի կառույցներից է երբեմնի հզոր Պերսեպոլիս քաղաքի ավերակները, որը հիմնադրվել էր Դարեհ Մեծի կողմից`քաղաքական ու ծիսական արարողությունների նպատակով։ Պերսեպոլիսը հանդես էր գալիս նաև որպես հսկայական պարսկական տերության չորս մայրաքաղաքներից մեկը։ Նման ճարտարապետական կառույցներ կային նաև Շոշում և Եկբատանում և կատարում էին նույն ֆունկցիաները, ինչպես Պերսեպոլիսը;
Կյուրոս Մեծի դամբարան
խմբագրելՉնայած նրան, որ Կյուրոս Մեծը տիրում էր հին աշխարհի մեծ մասին, նրա դամբարանը հին աշխարհի մյուս տիրակալների դամբարանների համեմատ համեստ էր ու հասարակ։ Զարդարման պարզությունը հզոր ազդեցություն է թողնում դիտողի վրա, քանի որ բացառությամբ կտուրի տակ գտնվող մի քանի քարերի և ելքի, այլ ոճական հավելումներ չկան, ինչն այն ժամանակաշրջանի համար բացառիկ երևույթ էր[5] :
Նկարագրություն
խմբագրելԿյուրոս Մեծի մահից հետո նրա աճյունը հողին հանձնվեց նրա մայրաքաղաքում Պասարգադեյում` հենց այս դամբարանում[6] : Գերեզմանի երկրաչափական ձևը այս տարիների ընթացքում համարյա չի փոխվել:3.16×2.18 չափերով դամբարանային խցիկը` երկփեղկ կափարիչով, գտնվում է վեց աստիճան ունեցող պատվանդանի վրա` 5.5 մ բարձրությամբ[7]։ 11 մ ընդհանուր բարձրությամբ կառույցը պատված է կրաքարի սալիկներով, որոնց բարձրությունն աստիճանաբար նվազում է[8]։ Դամբարանի ներքևի հատվածում և քիվերի մոտ հունական ուրվապատկերներ են։ Դամբարանը Պարսկաստանի միակ շինությունն է եղել, որ ունեցել է ճակտոն[9]։ Առաստաղի տակ առկա են եղել երկու փակ խցեր[10]։ Դամբարանի դուռն ունեցել է 1.39 մ բարձրություն և 0.78 մ լայնություն։ Մուսուլմանները հուշարձանի երկու կողմերում կանգնեցրել են սյունաշար, որի սյուները հավաքել են պալատի տարածքից[8]։ Կառույցի կտուրը ունի միևնույն լայնությունն ու բարձրությունը, ինչ որ կառույցը:Գերեզմանի շուրջ կար սյուների շարք, որոնք մինչ մեր օրերը չեն հասել։ Հին հույն պատմիչ Արիանոսը նշում է, որ Կյուրոս ՄԵծը իրոք թաղված է եղել շենքի ներսում:Նա նկարագրում է թե ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին Պասարգադե կատարած իր այցի ժամանակ տեսնելով այս գերեզմանը, իմացավ որ Կուրոս Մեծը թաղված է եղել կառույցի ներքևի մասում, և տեսավ, որ գերեզմանը կեղծ է։ Նաև ասվում է, որ նախապես դամբարանի ներսում կար ոսկե դագաղ` սեղանի վրա դրված ոսկե սյուներով, որի ներսում հողին էր հանձնված Կյուրոս ՄԵծի մարմինը։
Դամբարանի պատմություն
խմբագրելՀին հունական աղբյուրները նկարագրում են, որ դամբարանը կառուցված էր Պասարգադեյի պարտեզում` ծառերի ու դեկորատիվ թփերի միջև։ Դամբարանի շուրջ միշտ կային Աքեմենյան պաշտպաններ, ովքեր պահպանում էին կառույցը գողություններից ու վնասներից։ Պահապանները դրանք մի խումբ զրադաշտականներ էին, ովքեր ապրում էին առանձին սենյակներում, հնարավոր է նաև քարվանսարաներում:Նրանք գտնվում էին Աքեմենյանների հովանավորության ներքո, իսկ որոշ տվյալներով նրանք ամեն օր որպես աշխատավարձ ստանում էին հաց կամ ալյուր, ինչպես նաև այծ։ Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական տերություն նվաճման հետևանքով ստեղծված խառնաշփոթից տարիներ անց, երբ պարսկական տերությունը կորցրեց կենտրոնական իշխանությունն ու պահապաններին, Կյուրոս Մեծի դամբարանը քանդվեց, իսկ հարստությունները թալանվեցին։ Երբ Ալեքսանդրը հասավ դամբարանի մոտ, նա զարմանք ապրեց նրանից, թե ինչպես է դամբարանը պահպանվել այդքան կատարյալ։ Չնայած դամբարանի ավերմանը, Ալեքսանդրը հրամայեց Կասանդրիից Արիստոբուլին լավացնել դամբարանի վիճակը և վերականգնել նրա նախկին տեսքը։
Դամբարանը դիմացել է տարբեր ժամանակների փորձություններին շուրջ 2500 տարի:Դեպի Պարսկաստան արաբական արշավանքներից և Սասանյան արքայատոհմի անկումից հետո, արաբական զորքերը փորձեցին վերացնել այս պատմական յուրահատուկ արտեֆակտը` այն հիմքով, որ այն դեմ էր իսլամական կանոնակարգին։ Սակայն տեղի բնակիչների լուրջ դիմադրությունը կասեցրեց դամբարանի ավերումը։ Այդ ժամանակ պարսիկները գերեզմանը անվանափոխեցին և այն արաբներին ներկայացրին որպես Սողոմոն Իմաստունի մոր գերեզման։
Իրանի շահ և պաշտոնապես վերջին միապետ Մոհամմադ Ռեզա Փահլավին Պարսկական տերության 2500 ամյա տոնակատարությունների ժամանակ հարգեց Աքեմենյան թագավորների` հատկապես Կյուրոս Մեծի հիշատակը։ Ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին, Իրանի շահը ևս ցանկացավ վերականգնել Կյուրոս Մեծի այդ ժառանգությունը։ Բացի դրանից Իրանի շահը շահագրգռված էր պահպանել կայսերական շրջանի բոլոր պատմամշակութային կոթողները։
Իրանական հեղափոխությունից հետո Կյուրոս Մեծի դամբարանը իսլամ հեղափոխականների կողմից ենթարկվեց վանդալիզմի; ՅՈւՆԵՍԿՕյի (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) կողմից Կյուրոս Մեծի դամբարանն ու հին քաղաք Պասարգադեն ընդգրկվեցին համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցանկի մեջ։
Պերսեպոլիս
խմբագրել«Պերսեպոլիս» անվանումը հին պարսկական Պարսա անվան լատինականացված տարբերակն է, որն ուղղակի իմաստով նշանակում է պարսիկների քաղաք:Այս քաղաքը նաև հանդիսանում է Աքեմենյան տերության երևելի ճարտարապետական կառույցներից։ Պերսեպոլիսը հանդիսանում է նաև կայսրության չորս մայրաքաղաքներից մեկը։ Քաղաքը հիմանդրվել է մոտ մ.թ.ա 560 թվականներին, իսկ Դարեհ I-ը այստեղ տեղափոխեց մայրաքաղաքը մ.թ.ա 520 թվականին՝ ծավալելով ընդարձակ շինարարական աշխատանքներ։
Այս դարաշրջանում քաղաքն արագորեն զարգանում է և դառնում հանդիսավոր տոների ու մշակութային միջոցառումների պատվավոր հյուրերի և թագավորին պատվելու եկող մարդկանց կենտրոն, պարսկական թագավորների ու սատրապների անձնական նստավայր:Այս քաղաքում նաև առաջին անգամ անցկացվեց գարնան տոնը` Նոռուզը:Պերսեպոլիս քաղաքի հեղինակության ու հարստության մասին հայտնի էր ամբողջ հին աշխարհին, և դա ամենալավը նկարագրում է հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին որպես. «արևի տակ ամենահարուստ քաղաք»։
Այսօր այդ երբեմնի ծաղկուն քաղաքի հնագիտական մնացորդները գտնվում են Իրանի հարավ արևմուտքում`Ֆարս նահանգում` Շիրազ քաղաքից 70 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այժմ Պերսեպոլի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քառ․ կմ։ Ունի կտուր, մասամբ արհեստականորեն կառուցված, որի արևելյան կողմը հենվում է Ռախմեթ լեռան վրա։ Մյուս երեք կողմերը ձևավորվում են պատերով։ Արևմուտքից 5-13 մետրից (16-43 ֆուտ) բարձրանում էր երկակի աստիճան։ Աստիճանի պատերին պատկերված են կյանքից վերցված զանազան տեսարաններ՝ մարդիկ կամ բնություն։ Որոշ պատկերներ արտահայտում են բնության երևույթներ՝ թե ինչպես է առյուծը հարձակվում իր զոհի վրա,կամ գարնան ու Նոռուզի խորհրդանիշ արջեր։ Մյուս պատկերներում տեսնում ենք այլ թագավորությունների դեսպաններ, որոնք թագավորին են բերում նվերներ և այլ պատկերներ։ Այս աստիճանները հաճախ անվանում են «ամբողջ աշխարհ»։
Ապադանա
խմբագրելՀամալիրի կենտրոնը հանդիսանում է Դարեհի Ապադանան, որն ունի 4 մետր բարձրություն։ Նրա մոտ են տանում երկու հանդիսավոր աստիճաններ, այնքան հարթ, որ հնարավոր էր դրանց վրայով երթևեկել մարտակառքերով:Այս աստիճանների և Ապադանեյի գլխավոր առանձահատկությունը նրա հարթությունն է`փորագրված քարե սալիկների վրա:Աստիճանների արտաքին մասին պատկերված է թագավորական գվարդիայի հանդիսավոր երթը, իսկ ներսի կողմից պատկերված է ծառաների երթը, որոնք տանում էին ոչխարներ, գինով լի անոթներ։ Նմանատիպ իրադրություն պատկերված է նաև Ապադանայի հարթության վրա.այդտեղ ներկայացված են նվաճված ժողովուրդների ներկայացուցիչները։ Կառույցը սկզբնապես եղել է փակ և կազմված էր կավե մասնիկներ ունեցող պատերից` 5մետր բարձրությամբ և 20 մետր լայնությամբ:Սյուները յուրահատուկ էին նրանով, որ յուրաքանչյուր քարի վրա պատկերված էր ցուլ կամ այլ կենդանի։
Մի շարք հետազոտողներ վաղուց գտնում են, որ Ապադանայի աստիճանները զարդարող պատկերները իրենցից ներկայացնում են ամենամյա տոնակատարություններ` հնարավոր է նվիրված Ամանորի տոնակատարությանը։ Ապադանայի արևելյան դռանը պատկերված է գահին բազմած Դարեհ I-ը, նա հետևում կանգնած է գահաժառանգ Քսերքսես I:Հենց ինքը Ապանադան իրենից ներկայացնում է ընդարձակ դահլիճ:Կառույցի կտուրը, հավանաբար եղել է փայտից և հենվում էր յութանասուներկու սյուների վրա, որոնցից տաներեքը պահպանվել են։
Տրիպիլիոն և կամերային դահլիճ
խմբագրելԱպադանայի մոտ համարյա կենտրոնում է գտնվում Տրիպիլոն, հավանաբար Պերսեպոլիսի գլխավոր հանդիսությունների սրահը:Նրա աստիճանները զարդարված են պաշտոնատար անձանց պատկերներով իսկ արևելյան դարպասի հարթությունները`գահին բազմած Դարեհ I և գահաժառանգ Քսերքսես I պատկերներով:Ապա տարածվում էր մի մեծ սրահ, որը հնագետների կողմից մեծ թվով սյուներ ունենլու պատճառով ստացել է Հարյուր սյուների դահլիճ անունը։ Հյուսիսային մասում կանգնած էին մեծ քարե ցլեր,ութ քարե դարպասները պատկերազարդված էին թագավորական կյանքից վերցված տեսարաններով՝ օրինակ թագավորի մենամարտը դևքերի հետ:Երկու հանդիսավոր կառույցները` Ապադանան և Հարյուր սյուների դահլիճը համարյա քառակուսի են :Կառույցների հարակից շրջաններում են գտնվում գանձերի լաբիրինթոսներ, պահեստներ և բնակելի շինություններ, որոնցից միայն պահպանվել են հիմքերը։
Քսերքսեսի հարեմ
խմբագրելՀարթության հարավային մասում Քսերքսեսի պալատն էր, բնակելի և կից այլ շինություններ, ինչպես նաև արքայական գանձարանը,որը զարդարված էր Դարեհի և Քսերքսեսի հիասքանչ պատկերներով:Այդ կառույցներից ամենահետաքրքիրը պեսրսեպոլյան առաջին հնագետներից մեկի` Հերցֆելդ ի կողմից կոչվել է Քսերքսեսի հարեմ։ Այն քսաներկու ոչ մեծ երկու-երեք սենյականոց կառույց էր, որտեղ կարող էին ապրել մեծ թվով կանայք իրեն երեխաների հետ։
Տաչարա
խմբագրելԱպադանայից աջ գտնվում է Դարեհ I-ի տաչարան (բնակելի պալատ):Պալատը զարդարված էր հարթաքանդակներով:Պալատում կա նրա հիմնադրի կողմից արձանագրություն. «Ես Դարեհս, հզոր արքա, արքաների արքա, երկրների արքա, Վշտասպի որդին ,Աքեմենյան, կառուցեցի այս պալատ»։ Այսօր այս պալատից մնացել է միայն հիմքերը։
Պերսեպոլիսի ջրային համակարգ
խմբագրելՊերսեպոլիսի կոյուղու ցանցը հին աշխարհում ամենաբարդ համակարգ ունեցողն էր։ Պերսեպոլիսը կառուցված էր Ռահմատ լեռան ստորոտին, այդ պատճառով մարդիկ կապեցին քաղաքը լեռան ստորոտին:Պերսեպոլիսը եղել է նաև կարևոր մշակութային կենտրոն:Հաճախ տոների ժամանակ, հատկապես գարնան սկզբին` Նոռուզի տոնին քաղաքը ողողվում էր հորդառատ անձրևի ու հալած սառույցի ո ձյան ջրերով:Այդ ծայրահեղ պայմաններում կոյուղու ցանցը ձեռք էր բերում մեծ նշանակություն:Կոյուղին օգտագործվում էր վերևի հյուսիսային մասերից ջրի հոսքը դեպի ներքև ուղղելու, ինչպես նաև քաղաքի բնակիչների ջրի կարիքները հոգալու համար։
Ջրհեղեղի կանխման նպատակով` որպեսզի հալված ձյունն ու լեռնային արտահոսքը ուղղեին այլ կողմ Աքեմենյանները օգտագործում էին երկու մեթոդ։ Առաջին մեթոդը քառակուսի մակերևույթով ջրամբարի մեջ արտահոսքերի հավաքումն էր` 4,2 մետր բարձրությամբ և 60 մետր խորությամբ, որը թույլ էր տալիս հավաքել մինչև 554 կուբամետր կամ 554,000 լիտր ջուր :Երկրորդ մեթոդը շենքերից ջրի հեռացման միջոցն էր:Դրա համար ջրամբարը պետք է լցված լիներ ամբողջությամբ։ Այս մեթոդն օգտագործվում էր 180 մետր երկարություն, 7 մետր լայնություն և 2,6 մետր խորություն ունեցող ջրամբարի դեպքում, որը գտնվում էր քաղաքի արևմտյան մասում։
Ջրամատակարարման համակարգը, սակայն,ավելի բարդ էր,քան ջրի հավաքումը ջրամբարների մեջ:Հին ժամանակներում փակ խողովակների համակարգը շատ բարդ էր:Ոռոգման խողովակները բաժանված էին հինգ մասերի, երկու խողովակ կառույցի հյուսիսային մասում և երեք` հարավային մասում։ Զարմանալի է, բայց այդ ժամանակ արդեն ոռոգման համակարգը մշակված էր։ Այն աշխատում էր հետևյալ սկզբունքով.որպեսզի ջուրը հոսի միանման,որոշ տեղերում գոյություն ունեին կենտրոնական ջրահեռացման կայաններ և ոչ մեծ կոյուղու բացվածքներ,ուղեցույցներ յուրաքանչյուր հարկում, և առանձին խողովակ` կտուրից ջրերն հավաքելու համար:Հինգ խողովակ վայրկյանում 260 լիտր արտադրողականությամբ,որն զգալիորեն ավելի շատ է, քան անհրաժեշտ է օրինակ լեռնային արտահոսքերը մշակելու համար,համակարգը նաև օգտագործվում էր մարդկանց ջրամատակարարումն ապահովելու, կեղտաջրերի վերացման ու մաքրման համար, ինչպես նաև կառույցի շուրջ գտնվող այգիների ոռոգման համար։
Պերսեպոլիսի կառուցվածքային տեխնոլոգիաներ
խմբագրելՈրպեսզի նման ամուր շինությունը ծառայեր նպատակին, ինչպես օրինակ կտուրը, սյուներն ու տեռասները, նրանք պետք է որ հավասարաչափ տարածված լինեին:Շինության կառուցումը լեռան լանջին ճիշտ էր մտածված,քանի որ լեռան ստորոտը պահում է այս ծանր կառույցը :Կտուրի և տանիքի կառուցման համար հավասարաչափ օգտագործվել է փայտ և քար` դրանով իսկ թեթևացնելով նրա քաշը։ Պերսեպոլիսում քարի լայն օգտագործումը երաշխավորում էր և նպաստեց նրա ամրությանն ու դարեդար գոյատևելուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Чарльз Генри Кэффин (1917). Как изучать архитектуру. Dodd, Mead and Company. էջ 80.
- ↑ Джафар Саид Фаллах (2010). Словарь иранских традиционных и архитектурных терминов (перс. فرهنگ واژههای معماری سنتی ایران). Издательство Камьяб. էջ 44. ISBN 978-964-350-316-1.
- ↑ Марко Буссальи (2005). Понимание архитектуры. I.B.Tauris. էջ 211. ISBN 9781845110895.
- ↑ Чарльз Гейтс (2003). Древние города: археология городской жизни в древнем Ближнем Востоке, Египте, Греции и Риме. Psychology Press. էջ 186. ISBN 9780415121828.
- ↑ В. Рональд Ферье (1989). Искусство Персии. Yale University Press. էջեր 27–8.
- ↑ Центр Всемирного наследия ЮНЕСКО (2006). «Пасаргады». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 86.
- ↑ 8,0 8,1 Архитектура Древнего мира // Всеобщая история архитектуры в 12 томах. — второе. — М.: издательство литературы по строительству, 1970. — Т. 1. — С. 309.
- ↑ Вёрман, Карл. История искусства всех времён и народов. — СПб: Полигон, 2000. — С. 305.
- ↑ Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 87.