Աքերին (լատին․՝ Acerina cernua), պերկեսանմանների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը 10–20 սմ (երբեմն՝ 30 սմ), քաշը 20–50 գ, դունչը՝ բութ։ Մեջքը և կողքերը դեղնականաչավուն են։ Կուրծքը և փորը զուրկ են թեփուկներից։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում։ Ապրում է մեծ մասամբ լճերում, գետերում, երբեմն աղի ջրերում։ Ձվադրում է ապրիլ–հունիս ամիսներին, ավազոտ, քարքարոտ տիղմում։ Սնվում է մանր ձկներով, միջատներով, որդերով, ձկնկիթով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։
|