Աքիլլաս
Աքիլլես (հին հունարեն՝ Ἀχιλλᾶς), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորի խնամակալներից մեկը և փարավոնի զորքերի հրամանատարը, երբ մ․թ․ա․ 48 թվականին Պոմպեոսը ափ իջավ Եգիպտոսում։ Ըստ Կեսարի նկարագրության՝ նա արտակարգ քաջ մարդ էր, և հենց նա ու Լուցիոս Սեպտիմիոսն են սպանել Պոմպեոսին։ Դա տեղի է ունեցել ներքինի Պոտինի և Թեոդոտ Քիոսցու առաջարկությամբ[1][2][3]։
Աքիլլես | |
---|---|
Ἀχιλλᾶς | |
անհայտ - մ․թ․ա․ 47 թվական | |
Մահվան վայր | Ալեքսանդրիա |
Քաղաքացիություն | Պտղոմեոսյան Եգիպտոս |
Կոչում | զորավար |
Մարտեր/ պատերազմներ | Ալեքսանդրիայի պաշարում |
Աքիլլեսը հետագայում միանում է Պոտինին և սկսում նրա հետ միասին դիմադրություն ցույց տալ Կեսարին։ Նրա հրամանատարությանն է հանձնվում Պոտինի ամբողջ բանակը՝ թվով 20 հազար հետևակ և 2 հազար հեծյալ[4]։ Կեսարը, որը գտնվում էր Ալեքսանդրիայում, չուներ բավարար զորքեր, որպեսզի դուրս գար նրա դեմ բացահայտ առճակատման, ինչի պատճառով էլ դեսպաններ է ուղարկում նրա մոտ և փորձում խնդիրը բանակցություններով լուծել։ Այնուամենայիվ, Աքիլլեսը սպանում է ուղարկված դեսպաններին՝ հօդս ցնդեցնելով հաշտության ցանկացած հույս։ Հետո նա երթով մտնում է Ալեքսանդրիա և գրավում քաղաքի մեծ մասը (Ալեքսանդրիայի պաշարում)։ Միևնույն ժամանակ Արսինոյան՝ Պտղոմեոսի կրտսեր քույրը, փախչում է Կեսարի մոտից և միանում Աքիլլեսին։ Այնուամենայնիվ, նրանց միջև անհամաձայնություն և վեճ է առաջանում, ինչի արդյունքում Արսինոյայի հրամանով Հանիմեդը մահապատժի է ենթարկում Աքիլլեսին, ինչից հետո վերջինս նրա փոխարեն նշանավում է զորքերի հրամանատար[5][6][7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հուլիոս Կեսար, Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին iii. 104
- ↑ Livy, Epit. 104
- ↑ Դիոն Կասսիոս xlii. 4
- ↑ Smith, William (1867), «Achillas», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, MA, էջ 9, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին, Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին
{{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հուլիոս Կեսար, Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին iii. 108—112
- ↑ B. Alex. 4
- ↑ Դիոն Կասսիոս xlii. 36—40
- ↑ Lucan x. 519— 523