Աքլորիկ, ոսկե կատարիկ (մուլտֆիլմ)

«Աքլորիկ, ոսկե կատարիկ» (ռուս.՝ Петушок — золотой гребешок), 1955 թվականին նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նույնանուն ռուսական հեքիաթի էկրանավորումն է` ըստ Ա. Ն. Տոլստոյի վերամշակման։

Աքլորիկ, ոսկե կատարիկ
ռուս.՝ Петушок — золотой гребешок
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էThe Cat, the Rooster, and the Fox?
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստՊյոտր Նոսով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1955

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ ռուսական նույնանուն ժողովրդական հեքիաթի մոտիվների, Ա. Ն. Տոլստոյի վերամշակումով (այս մասին նշված է մուլտֆիլմի լուսագրերում)[1]։

Անտառային խրճիթում ապրում էին Կատուն, Կեռնեխը և Աքլորը։ Ապրում էին նրանք հաշտ և ուրախ, քանի դեռ Աղվեսը չէր մտերմացել նրանց հետ. վերջինս ցանկանում էր աքաղաղին գողանալ։ Նա օգտագործում էր բոլոր հնարքները, որպեսզի Աքաղաղին տնից դուրս հաներ, երբ Կատուն և Կեռնեխը գործով գնում էին, բայց ամեն անգամ նրա ջանքերը չէին արդարացվում, Կատուն ու Կեռնեխը Աքաղաղին նրա ձեռքից խլում էին, իսկ Աղվեսին` լավ պատժում։ Բայց Աղվեսը չէր հանձնվում և իմանալով Աքաղաղի անուղղելի միամտության մասին, շարունակում էր հետևել նրան, մինչև խաբեության միջոցով կարողանում է նրան տանել հեռու և մութ անտառ` իր բույն։ Միայն իր ընկերների և բարի նապաստակի մեծ ջանքերի շնորհիվ Աքաղաղը վերադառնում է տուն, իսկ ընկերներն այլևս երբեք չեն շփվում Աղվեսի հետ։

Հեղինակներ

խմբագրել
Սցենարի հեղինակ Պյոտոր Նոսով
Ռեժիսորներ Պյոտոր Նոսով, Դմիտրի Անպիլով
Բեմադրող նկարիչներ Վլադիմիր Արբեկով, Վասիլի Իգնատով
Կոմպոզիտոր Ռոդիոն Շեդրին
Օպերատոր Ա. Աստաֆև
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Տեխնիկական օգնական Ե. Տուրանովա
Մոնտաժողի օգնական Ա. Ֆիրսովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռոման Կաչանով, Մստիսլավ Կուպրաչ, Տատյանա Ֆյոդորովա, Վլադիմիր Կրումին, Ռենատա Միրենկովա, Ելենա Խլուդովա, Բորիս Բուտակով, Ռոման Դավիդով, Վիկտոր Լիխաչով
Նկարիչ-դեկորատորներ Գալինա Նևզորովա, Իրինա Սվետլիցա, Իրինա Պրոկոֆևա, Ալլա Գորևա

Վերաթողարկումը DVD ձևաչափով

խմբագրել

Մուլտֆիլմը հաճախ վերաթողարկվել է DVD ձևաչափով, հետևյալ մուլտֆիլմերի ժողովածուներում.

«Հավիկ Րյաբա», Սոյուզմուլտֆիլմ, DVD ձևաչափ, սկավառակի վրա ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին»(1982), «Աքլորիկ, ոսկե կատարիկ»(1955), «Աքլորն ու ներկերը»(1964), «Ծուղ-րու-ղու՜»(1963), «Գյուղական զավեշտախաղ»(1993), «Հեքիաթ Գնդլիկ Բոքոնիկի մասին»(1969), «Ծղոտե ցլիկ»(1954), «Դեղնիկը» (1966), «Կար-չկար, մի հավիկ կար»(1977)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել