Աֆրիկ Սիմոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աֆրիկ Սիմոն (Afric Simone, հաճախ անվանում են` Աֆրիկ Սայմոն, իրական անունը` Էնրիկե Սիմոն (Henrique Simone), հոկտեմբերի 10, 1939[1], Inhambane, Մոզամբիկ), 1970-1980-ական թվականների հայտնի երգիչ։
Աֆրիկ Սիմոն | |
---|---|
Ի ծնե անուն | պորտ.՝ Henrique Juaquim Simone |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1939[1] (85 տարեկան) Inhambane, Մոզամբիկ |
Երկիր | Մոզամբիկ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | կիթառ, վոկալ և հարվածային համակարգ |
Կայք | afric-simone.com |
Կենսագրություն
խմբագրելԱֆրիկ Սիմոնը ծնվել է Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում։ Հայրը բրազիլացի էր, իսկ մայրը` ծնունդով Մոզամբիկից։ Երբ նա 9 տարեկան էր` հայրը մահացավ, որից հետո նա մոր հետ տեղափոխվել է Մոզամբիկ և բնակություն հաստատել Մապուտու քաղաքում։ Այնտեղ Էնրիկեն ելույթներ էր ունենում տեղի երաժշտական խմբերից մեկում, երգում էր և հարվածային գործիքներ նվագում։ Ոգևորվելով նրա ելույթներից, նրա մենեջերը առաջարկել է մեկնել Լոնդոն, որտեղ էլ սկիզբ է առել նրա պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։
Գիշերային ակումբներում մի քանի տարի աշխատելուց հետո, Աֆրիկ Սիմոնը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ձայնագրել է իր առաջին ալբոմը։ Սակայն առաջին փորձն անհաջող էր, քանի որ պրոդյուսերի պնդմամբ բոլոր երգերը հնչում էին գերմաներեն լեզվով։ 1974 թվականին նրա դեբյուտը կայացավ «Mr. Barracuda»[2]երգով, իսկ 1975 թվականին թողարկվեցին «Ramaya»[3] և «Hafanana»[4] հիթերը։
Բացի գերմաներենից, Աֆրիկ Սիմոնը խոսում է նաև անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, իսպաներեն և աֆրիկյան տարբեր լեզուներով։ Նրա երգերի հաջողությունը կախված էր այն հանգամանքից, որ եվրոպական հնչողությունը խառնվում էր սվահիլի լեզվին։ «Ramaya» ալբոմի վաճառքը անցել է 30 միլիոնի սահմանը։ 1979 թվականին, հեռուստատեսային համերգին մասնակցելու համար, Աֆրիկ Սիմոնը այցելել է նաև ԽՍՀՄ։
Afric Simone-ը շարունակում է ելույթները եվրոպական և ասիական[5][6] տարբեր երկրներում[7]։
Անձնական կյանքը
խմբագրելՎերջին տարիներին Աֆրիկ Սիմոնը բնակվում է Բեռլինում ` իր ռուս կնոջ[8][9][10] հետ։ Ունի որդի։ Ներկայումս ակտիվորեն մասնակցում է տարբեր հեռուստատեսային շոուների` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։
Ալբոմները
խմբագրելՍինգլները
խմբագրել- 1965 — Black Dynamit / Monsieur Afrique (Ariola)
- 1969 — El Matador / Mosquito (Teldec)
- 1970 — Washboard Man / Harana (Polydor)
- 1970 — Ich bin der größte Lacher / Mr. Watussi (Telefunken)
- 1971 — Feuer-Feuer-Feuer / Salt-Lake-City-Train (Ariola)
- 1972 — Barracuda / Hey Safari (BASF)
- 1974 — Barracuda / Humbala (Ariola)
- 1975 — Ramaya / Piranha
- 1975 — Hafanana / Sahara
- 1976 — Aloha / Marabu
- 1976 — Playa Blanca / Marabu
- 1977 — Maria Magdalena / July
- 1979 — Me Gusta Bailar / Jambo Jambo
- 1980 — China Girl
- 1982 — Maria, Sexy Bomba de Paris
- 1983 — Lady Madonna Shanghai
- 1990 — Afro Lambada
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Dutch Top 40
- ↑ https://coleccionamos.com/musica-africana/11375-afric-simon-mr-barracuda.html
- ↑ https://www.top40.nl/afric-simone/afric-simone-ramaya-11176
- ↑ https://www.top40.nl/afric-simone/afric-simone-hafanana-7237
- ↑ https://www.discoteca80.ro/2022/despre-eveniment-discoteca-80/afric-simone
- ↑ https://kulturaonline.hu/arena_retro_party_2023ban_a_papp_laszlo_budapest_sportarenaban_jegyek_a_4_retro_partyra_itt_12783
- ↑ https://tkt.ge/en/show/16782/80s-disco-new-years-eve
- ↑ https://www.peoples.ru/art/music/stage/afric_simone/interview.html?
- ↑ https://dzen.ru/a/W_lBq93iiwCqzLrM
- ↑ https://aif.ru/dontknows/eternal/o_chyom_poyotsya_v_pesne_hafanana_i_chto_eto_takoe