Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ), սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակման բնագավառ առաջատար հաստատություն Հայաստանում։ Հիմնադրվել է 1961 թվականին։
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1961 |
Վերադաս կազմակերպություն | ՀՀ ԳԱԱ |
Կայք | iges.am/hy/գլխավոր/ |
Պատմություն
խմբագրելԵրկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրել է ակադեմիկոս Արմենակ Նազարովը, ում անունով էլ կոչվում է հաստատությունը։ Նազարովը մշակել է ոչ միայն տեսություն, այլև սարքավորումներ։ ԵԻՍԻ-ն ունի 11 լաբորատորիա, որոնք ներառված են 5 բաժիններում, ունի նաև գիտական արտադրամաս[1]։
Գործունեություն
խմբագրելԻնստիտուտն իրականացնում է ՀՀ տարածքի երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող պրոցեսների ուսումնասիրում, տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում, նախանշանների բացահայտում, հետախուզական երկրաֆիզիկայի նոր մեթոդների մշակում, էկոերկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկայի մշակում, սեյսմիկ վտանգի և ռիսկի, սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակում և կատարելագործում։
Բացի սեյսմակայունության տեսության զարգացմանը նպաստող հետազոտություններից, ինստիտուտում անկախ ուսումնասիրվում են սեյսմիկ ալիքների տարածման տեսության առանձնահատկությունները[2]։
Համագործակցություններ
խմբագրելՏեղական համագործակցություններ
խմբագրելԱ. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։
Միջազգային համագործակցություններ
խմբագրելՄիջազգային համագործակցության ոլորտում ինստիտուտը համագործակցում է ԱՊՀ մի շարք երկրների հետ (ՌԴ Երկրի ֆիզիկայի միացյալ ինստիտուտ, Ուկրաինայի Երկրաֆիզիկայի ինստիտուտ, Վրաստանի Երկրաֆիզիկայի և շինարարական մեխանիկայի և սեյսմակայուն շինարարության ինստիտուտներ), ինչպես նաև Հունաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Թուրքիայի համակից ինստիտուտների հետ։
Սպիտակի երկրաշարժ
խմբագրել1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժել է նաև երկրաշարժերն ուսումնասիրող այս հաստատությունը։ Ինստիտուտի նախկին շենքը, որը գտնվում էր ներկայիս շենքի տարածքում, փլուզվել է։ Շուրջ 25 տարի գիտնականներն աշխատել են տնակներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սպիտակի երկրաշարժից տուժած, բայց չհուսալքված հայ սեյսմաբանները». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.