Անուշ Սագինյան
հայ նկարիչ
(Վերահղված է Ա. Սահինյանից)
Անուշ Առաքելի Սագինյան (1889, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Անուշ Սագինյան | |
---|---|
Ի ծնե | Անուշ Առաքելի Սագինյան |
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Ախալցխա |
Վախճանվել է | 1961 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարչուհի |
1910 թվականին ավարտել է Թիֆլիսի նկարչական դպրոցը, սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում։ Ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է Մարտիրոս Սարյանի հետ։ Զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդելով Բաքվում, Երևանում։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1] [2][3]։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա գործերից են՝
- «Քարավանի հանգիստը»
- «Երևանի հին թաղը»
- «Հայաստանի հացթուխները»
- «Նկարչի սենյակ»
- «Աղբյուրի մոտ»
- «Ձմռան դիմաց (Աղքատ կին)»
- Հոր դիմանկարը (էտյուդ)
- Ա. Բաբլումյան
- Ս. Մարկոսյան
Քանդակել է Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Անահիտ Սահինյանի աշխատանքները ՀԱՊ-ում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 418։
- ↑ Saginyan Anush A.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Ա. Երեմյան, Խորհրդային Հայաստանի նկարիչները (Անուշ Սագինյան), «Անահիտ», 1931, № 56։