Բաբկեն Ղազարյան
Բաբկեն Կիրակոսի Ղազարյան (հոկտեմբերի 12, 1933, Խզնաուզ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989):
Բաբկեն Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Խզնաուզ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1989) |
Մասնագիտություն | լեզվաբան |
Աշխատավայր | Լեզվի ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելԲաբկեն Ղազարյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 12-ին, Արագած գյուղում (Հայաստան, Արմավիրի մարզ)։ 1955 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1966 թվականից եղել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի գիտաշխատող[1]։
Լույս է ընծայել «Վերաբերականները հայերեն տեքստում» (1987), «Տեքստի յուրահատկությունները» (1990), «Ներտեքստային կապերը ժամանակակից հայերենում» (1991) աշխատությունները։ Ուշագրավ է Ղազարյանի «Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարանը» (1982), որտեղ նորագույն մեթոդներով առանձնացված է հայերենի համեմատաբար առավել գործածական բառապաշարը։
Երկեր
խմբագրել- Երկխոսության կառավարում։ Երևան, Տնտեսագետ, 2001 (համահեղինակ)[2]։
- Հայոց լեզու։ Հնչյունաբանություն, բառագիտություն, 2-րդ հրատարակություն, Երևան, Պարույր Սևակ, 2001 (համահեղինակ)[3]։
- Խոսքի մասերի տեքստային գործառությունները։ Ղազարյան Բաբկեն Կիրակոսի, Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Երևան, Տնտեսագետ, 1998[4]։
- Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան։ Մոտավորապես 36200 բառ, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1982 (համահեղինակ)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Միրզոյան, Վալերի Արմենակի (2001). Ղազարյան, Բաբկեն Կիրակոսի (ed.). Երկխոսության կառավարում. Երևան: Տնտեսագետ. ISBN 978-99930-868-8-8.
- ↑ Մարկոսյան, Ռազմիկ Արարատի (2001). Ղազարյան, Բաբկեն Կիրակոսի (ed.). Հայոց լեզու։ Հնչյունաբանություն, բառագիտություն (2-րդ հրատ ed.). Երևան: Պարույր Սևակ.
- ↑ Ղազարյան, Բաբկեն Կիրակոսի (1998). Խոսքի մասերի տեքստային գործառությունները. Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ. Երևան: Տնտեսագետ.
- ↑ Ղազարյան, Բաբկեն Կիրակոսի (1982). Գրիգորյան, Վլադիմիր Մարկի (ed.). Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան։ Մոտավորապես 36200 բառ. Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.