Բագրատ Ա Բագրատունի
Բագրատ Ա Բագրատունի, հայ իշխան 4-րդ դարում, Բագրատունիների դինաստիայի ներկայացուցիչ, Սմբատ Ա Բագրատունու որդին։
Բագրատ Ա Բագրատունի | ||
| ||
---|---|---|
4-րդ դար Արշակունիների թագավորություն | ||
Նախորդող | Սմբատ Ա | |
Հաջորդող | Սմբատ Բ | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ծննդյան օր | 330 | |
Վախճանի օր | 353 | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Սմբատ Ա Բագրատունի | |
Զավակներ | Սմբատ Բ Բագրատունի |
Բագրատ Ա-ն Սպերի իշխանն էր։ Տիրույթը ստացել էր որպես ժառանգություն հորից՝ ավատատիրական օրենքների համաձայն։ Ավատատիրությունը Հայաստանում հաստատվել էր Տրդատ Մեծի իշխանության տարիներին (287-330)։ Նա ժառանգել էր նաև հոր տիտղոսը՝ թագադիր ասպետությունը։ Այդ տիտղոսով նա ծառայել է Տիրան Բ (338-350) և Արշակ Բ (350-368) արքաներին։
Բագրատի որդիներից հայտնի էր Սմբատ Բ-ն։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle; Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
Նախորդող Սմբատ Ա Բագրատունի |
Սպերի իշխան Բագրատ Ա Բագրատունի 4-րդ դարի կեսեր |
Հաջորդող Սմբատ Բ Բագրատունի |