Բադեն (Շվեյցարիա)
Բադեն (գերմ.՝ Baden AG, ալեմանյան բարբառ՝ Bade, լատին․՝ Aquae Helveticae, գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է բաղնիքներ[2]), քաղաք Շվեյցարիայի Արգաու կանտոնում, Բադեն-Արգաու շրջանի վարչական կենտրոնը։ Բադեն անվանումը կրող այլ բնակավայրերից զանազանելու նպատակով կոչում են նաև Baden bei Zürich (Ցյուրիխի մերձակա Բադեն)[3] կամ Baden im Aargau (Արգաուի Բադեն)[4],: Ընկած է Ցյուրիխից 25 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Լիմատ գետի ձախ ափին տարածվող հովտում։ Դեռ հին հռոմեացիների տիրապետության ժամանակներից հռչակվել է հանքային տաք աղբյուրներով։ Զբաղեցնում է 13,17 քառակուսի կիլոմետր տարածք; 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 19.175 մարդ, որոնցից 1,261-ը կամ 6.6%-ը Գերմանիայում ծնվածներ էին[5]։ Բնակիչների մեծագույն մասը գերմանախոս են, և ընդամենը 530-110 մարդ որպես իր մայրենի լեզու նշել է իտալերենը, սերբերենը կամ խորվաթերենը, ֆրանսերենը, անգլերենը, իսպաներենը, ալբաներենը կամ պորտուգալերենը[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բադեն | |||||
շվեյց. գերմ.՝ Baden | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Baden District? | ||||
Մակերես | 13,17 կմ² | ||||
ԲԾՄ | 381 մետր, 422 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | ▲19 340 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 056 | ||||
Փոստային դասիչ | 5400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AG | ||||
Պաշտոնական կայք | baden.ch(գերմ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԲադենը հին հռոմեական աղբյուրներում հիշատակվել է Aquae Helveticae (Հելվեցիայի ջրեր") անվանումով[7]։ Հիպոկրատը դեմ է արտահայտվել հանքային ջրերն անմիջականորեն աղբյուրից օգտագործելուն[8], սակայն Վիտրուվիոսի[9], Պլինիոս Ավագի[10] և Գալեն Կլավդիոսի ժամանակներում դրանք արդեն ընտրողաբար կիրառվել են որոշակի հիվանդություններ բուժելու նպատակով[8]։ Ի հավելումն բուժական նպատակների՝ հին հռոմեացիները հանքային ջրերն օգտագործել են նաև կազդուրման [11] և կրոնա-ծիսական նպատակներով[12]։ Տակիտուսը հիշատակել է այս քաղաքը՝ բնորոշելով որպես հռոմեական քաղաքներին հատուկ հատակագծով կառուցված և առողջարար աղբյուրներով հարուստ բնակավայր[14]:
Տեսարժան վայրեր
խմբագրելՀին քաղաքը, քաղաքապետարանի Tagsatzung սրահը, 1847 թվականին կառուցված երկաթուղային կայարանը, Stiftung Langmatt շենքը ընդգրկվել են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութայի ժառանգության ցանկում[15]։ Շվեյցարական ժառանգության գույքացուցակում տեղ են գտել նաև միջնադարյան Շտայն ամրոցի ավերակները, կաթոլիկ եկեղեցին ու մատուռը, ռեֆորմիստական եկեղեցին, սինագոգը, ABB Schweiz և Brown Boveri արդյունաբերական ընկերությունների նախկին գրասենյակները, դիակիզարանը, հուշասրահը, փայտե հին կամուրջը, Bernerhaus-ը, Zum Schwert-ը, Verenahof և Zum wilden Mann հյուրանոցները, SPA-թատրոնը՝ ապակե ճեմասրահով, Paradies ռեստորանը, Villa Boveri-ն (1943-ից՝ Clubhaus BBC/ABB) և Langmatt վիլլան, ուր ներկայումս արվեստի թանգարանն է։
«Փոքր Բադեն» անվանումով մերձակա գյուղը նույնպես ընդգրկված է Շվեյցարական ժառանգության գույքացանկում[16]։
2002 թվականից ի վեր՝ շվեյցարական Բադենում անց է կացվում անիմացիայի FANTOCHE միջազգային ամենամյա փառատոնը։
Պատկերասրահ
խմբագրել-
Շտայն ամրոցի ավերակները
-
Կաթոլիկ եկեղեցին
-
Ռեֆորմիստական եկեղեցին
-
Langmatt վիլլան, որ արվեստի թանգարանի է վերածվել
-
Քաղաքապետարանը
-
Tagsatzung սրահը (1531 թ. նկար)
-
Լիմատ գետի վրայի փայտե, ծածկած կամուրջը
-
Ջրաէլեկտրակայանը
-
Կայարանը
-
Հին քաղաքամասը գիշերով
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[17][18]

Անվանի անձինք
խմբագրել- Թոմաս Էրաստուս (1524–1583) - բժիշկ, աստվածաբան[19]
- Յոհան Ռուդոլֆ Ռենգեր (1795-1832) - ճանապարհորդ, բնագետ
- Չարլզ Յուջին Լանսելոտ Բրաուն (1863–1924) - Brown, Boveri & Cie ընկերության համահիմնադիր
- Վալտեր Բովերի (1865–1924) - Brown, Boveri & Cie ընկերության համահիմնադիր
- Էմիլ Ֆրայ (1889–1946) - կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
- Բարբարա Բորսինգեր (1892-1973) - բարեգործ, հիվանդանոցների հիմնադիր
- Ալբերտ Հոֆման (1906–2008) - քիմիկոս, LSD-ի հայտնագործող
- Պետեր Ֆոսեր (ծնվ. 1958) - բիզնեսմեն, 2009-2013 թթ. Royal Dutch Shell-ի գլխավոր տնօրեն
- Թամարա Սեդմակ (ծնվ. 1976) a - հեռուստահաղորդավարուհի, մոդել, դերասանուհի[20]
- Պասկալ Բրուդերեր (ծնվ. 1977) - քաղաքական գործիչ, 2009/2010 թթ. Ազգային խորհրդի նախագահ
- Մարզիկներ
- Մաքս Բոյզիգեր (ծնվ. 1933) - բռնցքամարտիկ, 1960 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Յորգ Շտիլ (ծնվ. 1968) - նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ, ազգային հավաքական թիմի անդամ
- Կարին Ռուկստուլ (ծնվ. 1980) - յոթնամարտիկ, 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Ջուզեպե Ակվարո (ծնվ. 1983) - իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Տոնի Մյուլլեր (ծնվ. 1984) - կյորլինգիստ, 2010 թ. ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Charnock, «Baden», Local Etymology, էջ 23
- ↑ «Baden near Zurich». Google Search. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Murray, Alexander (1998), Suicide in the Middle Ages, Vol. I: The Violent Against Themselves, Oxford: Oxford University Press, էջ 28, ISBN 0-19-820539-2
- ↑ Federal Statistical Office - Ständige und nichtständige Wohnbevölkerung nach institutionellen Gliederungen, Geburtsort und Staatsangehörigkeit (Land) accessed 31 October 2016
- ↑ Итоги переписи населения 2000 г.: Языковая принадлежность населения кантона Аргау по округам и общинам Արխիվացված 2012-11-05 Wayback Machine (գերմ.)
- ↑ Campbell (2012), էջ. 396.
- ↑ 8,0 8,1 Campbell (2012), էջ. 343.
- ↑ Campbell (2012), էջ. 339.
- ↑ Campbell (2012), էջ. 340.
- ↑ Campbell (2012), էջեր. 344 ff.
- ↑ Campbell (2012), էջեր. 342–343.
- ↑ Tacitus, Hist, Bk. I, Ch. 67.
- ↑ Latin: ...in modum municipii extructus locus... amæno salubrium aquarum usu frequens...[13]
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance Արխիվացված Մայիս 1, 2009 Wayback Machine 21.11.2008 version, (գերմ.) accessed 28-Jan-2010
- ↑ ISOS site accessed 28-Jan-2010
- ↑ Динамика населения в общинах кантона Аргау с 1850 года Արխիվացված 2012-11-05 Wayback Machine (գերմ.)
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach institutionellen Gliederungen, 1850-2000 (գերմ.) accessed 27 April 2016
- ↑ 1911 Encyclopædia Britannica, Volume 9, Erastus, Thomas retrieved 19 December 2018
- ↑ IMDb Database retrieved 19 December 2018
Գրականություն
խմբագրել- Campbell, J. Brian (2012), «Healing Waters: Rivers, Springs, Relaxation, and Health», Rivers and the Power of Ancient Rome, Chapel Hill: University of North Carolina Press, էջեր 330–368, ISBN 978-0-8078-3480-0
- Hälg-Steffen, Franziska (6 November 2008a), «von Kyburg [Kiburg]», Historical Dictionary of Switzerland (German), Bern, 19520
{{citation}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|volume=
- Hälg-Steffen, Franziska (4 December 2008b), «von Lenzburg», Historical Dictionary of Switzerland (German), Bern, 19522
{{citation}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|volume=
- Steigmeier, Andreas (2011 թ․ հունիսի 7), «Baden», Historical Dictionary of Switzerland (Italian), Bern, 1633
{{citation}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|volume=
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Baden (Switzerland)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադեն (Շվեյցարիա)» հոդվածին։ |