Բաժանում (նկար, Մունկ)
«Բաժանում» (նորվ.՝ Aske), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1896 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 96 × 127 սմ։ «Բաժանում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում (Օսլո, Նորվեգիա)։
Բաժանում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1896 |
բարձրություն | 96 սանտիմետր |
լայնություն | 127 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մունկի թանգարան |
հավաքածու | Մունկի թանգարան |
https://munch.emuseum.com//en/objects/4637/lsrivelse կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավը դասվում է Կյանքի ֆրիզ շարքին, որի կազմի մեջ մտցվել է 1903 թվականի ցուցահանդեսի ժամանակ[1]։
Նկարագիր
խմբագրել«Բաժանում» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Էդվարդ Մունկը պատկերել է կնոջ և տղամարդու։ Լքված տղամարդու հագին սև հանդերձանք է. նա տառապում է։ Հիշողությունները չեն թողնում տղամարդուն թոթափել անցյալը։ Տղամարդու դեմքը Մունկը նկարել է դալուկ ու գունատ։ Աջ ձեռքով բռնել է կրծավանդակի այն հատվածը, որտեղ սիրտն է գտնվում։
Կինը լուսավոր հանդերձանքով է պատկերված։ Նրա ուրվագիծը տարրալուծվում է ֆոնին պատկերված բնանկարի հետ։ Կնոջ կերպարը աչքի է ընկնում նպատակասլացությամբ ու հանդարտությամբ։ Նրա նուրբ և ցվերջ չավարտված կերպարը խորհրդանշում է լուսավոր անցյալը։ Իսկ տղամարդու մուգ կերպարը, որի դիմագծերը նկարված են ամբողջությամբ ու մանրամասնությամբ, պատկանում է մռայլ ներկային[2]։
«Բաժանում» կտավը ժլատ է գույներից, սակայն գերակշռում է օրգանական գունային հաջորդափունջը։ Այդպիսի երանգավորումը դիտողին փոխանցում է լարվածության մթնոլորտ և դեպրեսիվություն։
Տես նաև
խմբագրել- Կյանքի ֆրիզ
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Prideaux, Sue. Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — стр. 225
- ↑ «Страх смерти и жажда жизни: 5 картин Эдварда Мунка». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Matthias Arnold: Edvard Munch. Rowohlt, Reinbek 1986. ISBN 3-499-50351-4, S. 42–53.
- Ulrich Bischoff: Edvard Munch. Taschen, Köln 1988, ISBN 3-8228-0240-9, S. 31–63.
Արտաքին հղումներ
խմբագրել- Эдвард Мунк «Расставание» на сайте «Музей мира»
- Separation, 1896 by Edvard Munch (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բաժանում (նկար, Մունկ) կատեգորիայում։ |