Բալթազար Գրասիան
Բալթազար Գրասիան[5] (հունվարի 8, 1601[1][2][3][…], Belmonte de Gracián, Արագոնի թագավորություն, Արագոնյան թագ - դեկտեմբերի 6, 1658[1][2][3][…], Տարասոնա, Արագոնի թագավորություն, Արագոնյան թագ), իսպանացի փիլիսոփա և բարոկկո ոճի արձակագիր։ Ծնվել է Բելմոնտում Արագոնին մոտ, բժշկի ընտանիքում, Գրասիանը ապրել է իր հորեղբոր հետ, ով հոգևորական էր, գյուղը որտեղ նա ծնվել է հետագայում անվանվել է իր պատվին։ Նրա գրվածքների մասին գովեստի խոսքեր են ասել Արթուր Շոպենհաուերը և Ֆրիդրիխ Նիցշեն։
Բալթազար Գրասիան իսպ.՝ Baltasar Gracián | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1601[1][2][3][…] Belmonte de Gracián, Արագոնի թագավորություն, Արագոնյան թագ |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1658[1][2][3][…] (57 տարեկան) Տարասոնա, Արագոնի թագավորություն, Արագոնյան թագ |
Բնակության վայր(եր) | Ateca?, Կալատայուդ, Ուեսկա, Սարագոսա, Տարասոնա, Տառագոնա, Վալենսիա, Գանդիա, Լյեյդա, Տոլեդո և Belmonte de Gracián? |
Քաղաքացիություն | Արագոնյան թագ և Իսպանիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա, փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[4] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Baltasar Gracián Վիքիպահեստում |
Նրա հայտնի գործերն են «Աշխարհային արվեստի իմաստությունը», «Հերոսը» (այս գործում նա քննադատել է Նիկոլո Մաքիավելիի աշխատությունները, որտեղ նա տալիս է իր իդեալական քրիստոնեական առաջնորդի նկարագրությունը)։ Նրա վերջին գործը եղել է «Քննադատը» վեպը, որը անգլերեն է թարգմանվել 1681 թվականին։
Գրասիանը հանդիսանում էր իսպանական բարոկկո շրջանի գրական Կոնցեպտիզմ ուղղության ամենանշանավոր ներակայացուցիչը։
Աշխարհային արվեստի իմաստությունը
խմբագրելԱյս աշխատությունը համարվում է նրա ամենաճանաչված գործը[6][7], որն այնքան մեծ տպավորություն է թողել Արթուր Շոպենհաուերի վրա, որ վերջինս այն թարգմանել է գերմաներեն։ Չնայած դրան, ամերիկացի իսպանագետ Ջորջ Թիքնորը, արհամարհանքով է վերաբերվել այս աշխատությանը։
Գիրքը իրենից ներկայացնում է խորհուրդներ եւ դրանց համառոտակի բացատրությունը։
Նիցշեն այդ աշխատության մասին ասել է`
Եվրոպան երբեք չի ստեղծել ավելի մի լավ կամ բարդ գործ բարոյականության մասին։ |
Գրքի 1992 թվականի անգլերեն տպագրությունը վաճառվել է շուրջ 200,000 օրինակով։ Հետագայում այն թարգմանվել է նաև ֆիներենով, չինարենով, ճապոներենով, և պորտուգալերենով։
Աշխատությունները
խմբագրել- El héroe (1637, Հերոսը)
- El político Don Fernando el Católico
- Arte de ingenio
- El discreto
- Oráculo Manual y Arte de Prudencia
- El Criticón (1651–1657)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.britannica.com/biography/Baltasar-Gracian
- ↑ http://www.sacred-texts.com/eso/aww/
- ↑ http://www.newworldencyclopedia.org/entry/Baltasar_Gracian_y_Morales
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալթազար Գրասիան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալթազար Գրասիան» հոդվածին։ |