Բախտակ (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ

Բախտակ, գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արևելյան լանջերից, 3070 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճ։ Երկարությունը 30,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ տաշտակաձև։ Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է, վարարումը՝ ապրիլ մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,8 մ³/վ է, հոսքը՝ 23,3մլն մ³։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն, կան հանքային աղբյուրների ելքեր։

Բախտակ
Բնութագիր
Երկարություն30,3 կմ
Ավազանի մակերես144 կմ²
Ջրի ծախս0,8 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Տեղակայում
Հոսող հոսքերՉռնաձոր և Սամոյիվարիձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 240