Սուրբ Պետրոսի և Սուրբ Գևորգի Բամբերգի մայր տաճար (գերմ.՝ Bamberger Dom St. Peter und St. Georg), Բամբերգի մայր տաճարը, Գերմանիայի կայսերական յոթ տաճարներից մեկը։

Բամբերգի տաճար
գերմ.՝ Bamberger Dom
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԲամբերգ[1]
ՀասցեDomplatz 6
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲամբերգի արքեպիսկոպոս
Հիմնական ամսաթվերը1004
Կազմված էDomkapitelhaus Domplatz 5 in Bamberg?, Kreuzgang Domplatz 5 in Bamberg? և Fürstenportal am Bamberger Dom?
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան[2]
ԱնվանվածՊետրոս առաքյալ
ՀիմնադիրHenry II, Holy Roman Emperor?
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1004
Փակված է1081
Քարտեզ
Քարտեզ
 Bamberg Cathedral Վիքիպահեստում
bamberger-dom.de

Պատմություն

խմբագրել
 
Բամբերգի տաճարի ներքին տեսքը

Տաճարի շինարարությունը սկսվել է 1004 թվականին Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Հենրիխ II Սրբազանի ցուցումով։ Տաճարը օծվել է 1012 թվականի մայիսի 6-ին։ 1081 թվականին այն վնասվել է հրդեհից, սակայն 1111 թվականին եպիսկոպոս Օտտո Բամբերգցին օծել է նորից կառուցված եկեղեցին։ Եվս մեկ հրդեհից հետո` 1215 թվականին, սկսվում է թվով երրորդ տաճարի շինարարությունը։ Այն օծվում է 1237 թվականին։

Տաճարում թաղված են մի շարք նշանավոր մարդիկ, այդ թվում` Հենրիխ II Սրբազանը, նրա կինը` Կունիգունդա Լյուքսեմբուրգցին, Կլիմենտ II Հռոմի պապը (նա Հռոմի միակ պապն է, որ թաղվել է Գերմանիայում) և Գերմանիայի առաջին արքան Գոգենշտաուֆենների արքայատոհմից` Կոնրադ III-ը[3] [4]:

Ներկայումս Բամբերգի մայր տաճարը ռոմանական ճարտարապետության օրինակ է։ Երկարությունը 94 մ է, լայնությունը` 28 մ, բարձրությունը` 26 մ։ Անկյուններում կառուցված են չորս աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 81 մ է։ Աշտարակներում նկատելի են գոթիկայի տարրեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բամբերգը գրեթե չի տուժել, այնպես որ տաճարի վերականգնման առիթ չի առաջացել։ Տաճարը քաղաքի պատմական մասի հետ 1993 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[5]։

Բամբերգի հեծյալ

խմբագրել
 
Բամբերգի հեծյալը

Բամբերգի հեծյալը գերմանական միջնադարի ամենահայտնի քանդակներից է։ Կա տեսակետ, որի համաձայն հեծյալը ներկայացնում է հունգարական Իշտվան I Սրբազան արքային, որի օրոք Հունգարիան ընդունել է քրիստոնեությունը։ Նացիզմի տարիներին եղել է պաշտամունքի առարկա` համարվելով գերմանական ոգու մարմնավորում և ազգային հերոսի ընդհանրական կերպար։

Նկարների պատկերասրահ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://geodaten.bayern.de/denkmal_static_data/externe_denkmalliste/pdf/denkmalliste_merge_461000.pdf
  3. Weltgeschichte-Daten Fakten Bilder- Georg Westermann Verlag; Braunschweig 1987- ISBN 3-07-509036-0
  4. Энциклопедия «Кругосвет». Генрих II Святой
  5. Town of Bamberg

Գրականություն

խմբագրել
  • «Бамберг, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբերգի տաճար» հոդվածին։