Բամպեր, ավտոմեքենայի մաս, որը կցված է առջևի և հետևի մասերում՝ թեթև բախման դեպքում ազդեցությունը նվազեցնելու համար[1]։ Մետաղական բամպերները հայտնվել են մեքենաների վրա դեռ 1904 թվականին, երբ հիմնականում դեռ միայն դեկորատիվ գործառույթ ունեին[2]։ Բամպերները նվազեցնում են տրանսպորտային միջոցների միջև բարձրության անհամապատասխանությունը և պաշտպանում հետիոտներին վնասվածք ստանալուց։ Ընդունվել են կարգավորող միջոցառումներ՝ տրանսպորտային միջոցների վերանորոգման ծախսերը և հետիոտների վրա ազդեցությունը նվազեցնելու համար։

1958 թվականի Ford Taunus-ի քրոմապատ առջևի բամպեր
1970 թվականի AMC Ambassador-ի հետևի բամպեր

Պատմություն

խմբագրել

Բամպերները սկզբում պարզապես մետաղական ձողեր էին[3]։ Ամենաառաջին բամպերը ստեղծել է Ջորջ Ալբերտ Լիոնը: Հարվածները կլանելու համար առաջին բամպերը ստեղծել է Ֆրեդերիկ Սիմսը 1901 թվականին[4]։

1910-ականների կեսերին ավտոարտադրողները սկսեցին բամպերներ ավելացնե։ Դրանք բաղկացած էին պողպատե շերտից առջևի և հետևի մասում[5]։ Բամպերները ավելի ու ավելի տարածվեցին 1920-ականներին, քանի որ ավտոմոբիլային դիզայներները դրանք ավելի պռակտիկ էին դարձնում[5]։

1968 թվականի Pontiac GTO-ի վրա General Motors-ը ավելացրել է Endura պլաստիկ առջևի բամպեր, որը նախատեսված էր ցածր արագությամբ հարվածների ուժգնությունը իջեցնելու համար՝ առանց դեֆորմացիայի: Այն ցուցադրվել է հեռուստատեսային գովազդում, որտեղ Ջոն ԴեԼորյանը մուրճով հարվածում է բամպերին և ոչ մի վնաս չի պատճառում[6]։

Ժամանակակից ավտոմեքենաների բամպերները բաղկացած են պլաստիկ ծածկից պողպատից, ալյումինից, և պլաստմասից պատրաստված ամրացնող ձողից[7]։

Հետիոտների անվտանգություն

խմբագրել

Բամպերներն նախագծվում են մեքենաների կողմից հետիոտների վնասվածքները մեղմելու համար, օրինակ՝ ճկուն նյութերից պատրաստված ծածկոցների օգտագործման միջոցով: Ոտքերի վրա ազդեցության ուժգնությունը նվազեցնելու համար առջևի բամպերները ժամանակի ընթացքում իջեցվել և պատրաստվել են ավելի փափուկ նյութերից, ինչպիսիք են կոտրվող պլաստմասսաները[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Helps, Ian G. (2001). Plastics in European cars, 2000 - 2008. Shawbury RAPRA Technology. էջ 99. ISBN 9781859572344. Վերցված է 15 March 2014-ին.
  2. «Bumper Development». Automobile Trade Journal. 29 (6): 301. 1 December 1924. Վերցված է 20 July 2018-ին.
  3. «The 1910 Harroun Bumper». Cycle and Automobile Trade Journal, Volume 14. 1909. էջ 142. Վերցված է 21 June 2016-ին.
  4. Hodges, David (1994). The Guinness Book of Car Facts and Feats. England: Guinness Publishing. էջ 256. ISBN 0851127681.
  5. 5,0 5,1 Davis, Dar (21 November 2010). «The evolution of bumpers». The Herald Palladium. Վերցված է 20 July 2018-ին.
  6. Strohl, Daniel (July 2006). «Endura Front Bumper The bounce-back bumper that freed automotive styling». Hemmings Motor News. Վերցված է 20 July 2018-ին.
  7. «Bumpers». Insurance Institute for Highway Safety, Highway Loss Data Institute. Արխիվացված է օրիգինալից 15 March 2014-ին. Վերցված է 15 March 2014-ին.
  8. Rogers, Christina (23 April 2012). «European safety-styled cars due in U.S». Automotive News. Վերցված է 2 July 2015-ին.