ԲայԱլեքս (անգլ.՝ ByeAlex, իրական անունը՝ Ալեքս Մարտա, հունիսի 6, 1984(1984-06-06), Կիշվարդա, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա), հունգարացի երգիչ, ով 2013 թվականին «Kedvesem» երգով ներկայացրել է Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։

ԲայԱլեքս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱլեքս Մարտա
Ծնվել էհունիսի 6, 1984 (40 տարեկան)
Կիշվարդա, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա
ԵրկիրՀունգարիա Հունգարիա, Կիշվադ
ԺանրերԻնդի-փոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործունեություն2012-ից սկսած
ԼեյբլCLS Music
Կայքbyealex.hu
 ByeAlex Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքս Մարտան ծնվել է 1984 թվականի հունիսի 6-ին Կիշվարդում, Հունգարիա։ Նա իր նախնական կրթությունը ստացել է Ֆենեշլիտկե գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել է Միշկոլցի համալսարանի փիլիսոփայության բաժնում։

Ալեքսը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել երիտասարդ տարիքում ստեղծելով տարբեր երգերի ռեմիքսներ, սակայն իր երաժշտական գործնեությունը սկսել է 2012 թվականից՝ թողարկելով իր առաջին սինգլը, որը կոչվում է «Csókolom»: 2013 թվականի մարտին նա «Kedvesem» մասնակցում է Եվրատեսիլի Հունգարիայի ազգային ընտրությանը և ճանաչվում է հաղթող՝ հնարավորություն ստանալով ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Մայիսի 16-ին մասնակցելով Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին անցնում է եզրափակիչ և մայիսի 18-ին մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել
  • «Csókolom!» (2012)
  • «Messziről» (2012)
  • «Láttamoztam» (2012)
  • «Kedvesem» (2012)

Դուետներ

խմբագրել
  • «Te vagy» - Ջոն դը Վալիանտ (2012)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բրեյ, Մարկո. «Դա ByeAlex-ն է Հունգարիայի համար». ԵՀՄ. Վերցված է 2013, մարտի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԲայԱլեքս» հոդվածին։