Բանգալոր նաև Բենգալուրու (կան. ಬೆಂಗಳೂರು: ಬೆಂಗಳೂರು, Լսել ['beŋgəɭuːru], անգլ։ Լսել [ˈbæŋgəloːɾ]), խոշոր քաղաք և վարչական կենտրոն Հնդկաստանի հարավում։ Գտնվում է Դեկանի սարահարթում՝ Կարնատակա նահանգի հարավ- արևելքում, և այդ նահանգի մայրաքաղաքն էլ համարվում է։ Բնակչության թվով 3-րդն է, տարածքով՝ 1-ինը և մեծությամբ 5-րդ ագլոմերացիան Հնդկաստանում։

Քաղաք
Բանդալոր
կան. ಬೆಂಗಳೂರು
անգլ.՝ Bangalore
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հնդկաստանի վարչական բաժանումԿարնատակա
Քաղաքային շրջանԲանգալոր
ՀամայնքBengaluru Urban district?
ՔաղաքապետՍ.Կ.Նատարաջ
Հիմնադրված է1537 թ.
Առաջին հիշատակում890
Մակերես741 կմ²
ԲԾՄ920 մ
Կլիմայի տեսակսավանաների մերձհասարակածային կլիմա
Պաշտոնական լեզուԿաննարա
Բնակչություն8 425 970 մարդ (2011)
Խտություն7126 մարդ/կմ²
Ագլոմերացիա10 178 146
Ազգային կազմկաննարա, թամիլի և այլն
Ժամային գոտիUTC+5: 30
Հեռախոսային կոդ+91 80
Փոստային ինդեքս5600xx
Փոստային դասիչ0001-0099
Ավտոմոբիլային կոդKA[1]
Պաշտոնական կայք//www.bbmp.gov.in/ (անգլ.)
Բանգալոր (Հնդկաստան)##
Բանգալոր (Հնդկաստան)

Սա Ասիայի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկն է և Հնդկաստանի խոշորագույն գիտական և արդյունաբերական կենտրոնը, որը արտադրում է մեքենաշինության և էլեկտրոնիկայի ոլորտի սարքավորումներ։ Բացի այդ, Բանգալորը անվանում են «հնդկական սիլիկոնային հովիտ»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչվող ընկերությունների բազմաքանակության պատճառով։ Այստեղ են գտնվում նաև Հնդկաստանի գիտությունների ինստիտուտը, համալսարանը և Օդագնացության ազգային լաբորատորիան։ Հաշվի առնելով աշխարհում Բանգալորի տնտեսական աճող դերը CNN2007 թվականին այն հայտարարել է «Բիզնեսի վարման համար ամենագրավիչ վայրերից մեկը»։

Քաղաքի հիմնադիրը համարվում է տեղի վասալը և Ելահանկա շրջանի (այսօր Բանգալորի արվարձան) ղեկավարը՝ Կեմպե Գոուդա I-ը։ Նրանք, 1537 թվականին այս վայրում կառուցելով կավե ամրոց, այն հայտարարեցին Վիջայնագար կայսրության շրջան։ Նրա ժառանգորդը՝ Կեմպե Գոուդա II-ը, շրջանի սահմանները նշելով, հարևան գյուղերի կողքով անցկացնելով 4 պաշտպանական ամրոցներ, նշել է իր տարածքը։ Մեծանալով բրիտանական իշխանության ժամանակ՝ քաղաքը հայտնի է դարձել աշխարհին՝ լինելով Հնդկաստանի գաղութային վարչության կենտրոն։ Քաղաքի զարգացմանը նպաստել է 1806 թվականի բրիտանական զորակայանի շինանարարությունը, որն այստեղ է գրավել բազմաթիվ ներգաղթյալների։ 1947 թվականին Հնդկաստանի անկախության վերականգնումից հետո պետության մեջ ձևավորվեց մի նահանգ՝ Մայրուս անունով, իսկ Բանգալորը հռչակվեց նրա մայրաքաղաքը։ 1973 թվականին Մայրուսը վերանվանվեց Կառնատակի։ Այսօր այն արագ աճող քաղաք է բարձրագույն ուսումնական հաստատություններով և գիտահետազոտական ինստիտուտներով։ Բանգալորը գրագիտության մակարդակով Հնդկաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը։

Ստուգաբանություն

խմբագրել

Տեղի բնակիչները՝ ովքեր խոսում են կաննարա լեզվով քաղաքը անվանում են Բենգալուրու (Bengalūru) իսկ Բանդալոր անվանումը քաղաքը ստացել է բրիտանական իշխանության ժամանակ, այդ կերպ բրիտանացիները ցանկանում էին քաղաքը տանել բրիտանական ուղով։

Քաղաքի անունը հաճախ կապում են երկու լեգենդների հետ որոնց անվանումներն են «Եփած լոբի» (կան. Bendha KaaLu) և «գյուղ» (կան. ooru): Այս լեգենդների միասին համահունչ արտասանման դեպքում ստացվում է քաղաքի անվանումը։ Ըստ այդ լեգենդի ղեկավար Հոյսալ Վիրա Բալլալա II-ը (1173—1220) մոլորվում է տեղի անտառում և ելքը փնտրելիս նա հանդիպում է մի խրճիթի։ Տան տիրուհին որպես հյուրասիրություն ղեկավարին կարողանում է առաջարկել միայն եփած լոբի և ջուր։ Ղեկավարը շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար՝որոշում է այն տարածքը որը ինքը ղեկավարում է անվանել «գյուղական եփած լոբի » (BendhakaaLooru) անունով։

Մեկ այլ տեսության համաձայն քաղաքի անվանումը կապում են ծառի հետ որի անվանումը բնիկների բառբարով հնչում է վեն-կայ («Ven-kai»):

Իրականում քաղաքի անվանումը առնվազն մի քանի դար ավելի մեծ է Վիրա Բալլալա II-ի ղեկավարության շրջանից։ Կան IX դարին վերաբերվող հիշատակումներ որոնք հասել են մինչև մեր օրերը «հերոսական քարի» վրա։ Այն հայտնաբերվել է Բեգուր տաճարում՝տեղակայված քաղաքից ոչ հեռու։ Այնտեղ հիշատակվում է Բենգալուրու վայրում 890 թվականին տեղի ունեցած պատերազմի մասին։ Հիշատակումը արված էր կաննարա լեզվի հին տարբերակով, հավաստիացնում է այն որ հին քաղաք «bengaval-uru»-ն կամ «պահակների քաղաքը» 1004 թվականին մտել է Գանգա պետության կազմի մեջ։ Շրջանի ամենամեծ թերթը՝The Hindu-ն մեկնաբանում է այս գտածոն այսպես։

«Գրությունը վերաբերում է մեզ՝նկարագրելով 890 թվականը, դրանից ելնելով կարելի է ենթադրել որ Բենգալուրուն ավելի քան հազար տարեկան է։ Միայն թե այն շարունակում է մնալ Բեգուր տաճարում ոչ հեռու քաղաքից...»


2005 թվականի դեկտեմբերի 11-ին Կարնատակա նահանգի կառավարությունը հայտարարեց, որ քաղաքի անվանումը պետք է հնչի ըստ պատմական անվանման՝Բանդալոր կամ Բանդալուրու։ 2006 թվականի դեկտեմբերի 27-ին Բանդալորի ղեկավարը ստորագրել է անվանափոխման պայմանագիր, իսկ նահանգի ղեկավարը այն հաստատել է։ Ենթադրվում է որ պաշտոնական անվանախողությունը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 1-ին։ Սակայն մինչև օրս այդ գործընթացը դադարեցվել է մինև Հնդկաստանի ներքին գործերի նախարարության կողմից հաստատումը։

Անվանման Այլ Նշանակություններ

խմբագրել

Այս անվանումը ունի նաև այլ նշանակություններ

  • Բանգալոր՝ քաղաք Հնդկաստանի հարավում
  • Քաղաքային շրջան Բնդալոր
  • Գյուղային համայնք Բանդալոր
  • Բանդալոր՝ Մինսկի հրապարակ
  • Բանդալոր՝ համաշխարհային օդանավակայան

Պատմություն

խմբագրել

Հնում ժամանակակից Բանդալորի տարածքը շատ է ընկել այլ մշակույթների ազդեցության տակ՝փոխելով կրոնը իսլամի և հինդուիզմի, որն էլ ազդել է այստեղ բնակվող մարդկանց մշակութային առանձնահատկությունների վրա։ Քաղաքը միքանի դար գտնվել է Արևմտյան Գանգա դինաստիայի իշխանության տակ, սակայն 1024 թվականին այն գրավվեց տամիլյան դինաստիայի Չոլա առաջնորդի կողմից։ 1116 թվականին Հոյսալ Վիրա Բալլալա II-ը ջարդեց Չոլայի զորքին և Կարնատակա նահանգը ամբողջությամբ անցկացրեց իր կայսրության սահմանների մեջ։

 
XVI դարի տաճար Բանդալորում

Ժամանակակից քաղաքի պատմությունը սկսվում է 1537 թվականից, երբ Կեմպե Գոուդա I-ը այստեղ կառուցեց կավե ամրոց՝այդ վայրը անվանելով «Գանդու բհումի» (հերոսների հող)։ Ամրոցի ներսում քաղաքը բաժանված էր մի քանի փոքր թաղամասերի որոնց անվանում էին «պյոտյո»(peɪteɪ): Քաղաքում կար երկու հիմնական ճանապարհ, դրանցից մեկը Չիկապյոտոն էր՝ձգվող արևելքից արևմուտք, իսկ երկրորդը Դոդապյոտոն էր՝զգվող հյուսիսից հարավ։ Դրանց խաչմերուկում ձևավորվել է Դոդապյոտո հրապարակը, այն համարվում է ներկայիս Բանդալորի «սիրտը»։ Նրա ժառանգորդը Կեմպե Գոուդա II-ը քաղաքի շուրջը կառուցել է պաշտպանական աշտարակներ՝ դրանով ընդգծելով քաղաքի սահմանները։ Վիջայանագարի օրոք քաղաքը հայտնի է եղել «Դեվայանագարա» (Devarāyanagara) և «Կալյանապուրա» (Kalyānapura, «ծաղկող քաղաք») անվանումներով։ Կայսրության անկումից հետո քաղաքը շատ անգամներ ընկել է ձեռքից ձեռք։ 1638 թվականին մուսուլմանական սուլթան Բիջապուրը խան Ռանադուլլիի հովանավորությամբ և Շահդի Շհոնսեի օգնությամբ ջարդեց Կեմպե Գոուդա III-ի զորքը, ու Շահդհին ստացավ քաղաքը որպես ջագիրա (ֆեոդալական սեփականության ձև կապված զինվորական ծառայության հետ)։ 1687 թվականին մոնղոլների գեներալ Կասիմ- խանը Շահդի Էկոջիի (Ekoji) որդու զորքը ջախջախելով գրավել է Բանդալորը և այն վաճառեց Մայրուսյան դինաստիայի ղեկավար Շիկադեվայաջե Վադիյարու (Chikkadevaraja Wodeyar) թագավորի (1673—1704) վրա 300 հազար րուպիով։ 1759 թվականին դինաստիայի մեկ այլ ղեկավարի՝Կրիշնարաջի Վադիյար II-ի (Krishnaraja Wodeyar II) մահից հետո մայրուսյան բանակի գեներալ Հայդար Ալին (Hyder Ali) իրեն հռչակեց քաղաքի ղեկավար՝ այս վայրում ձևավորելով Հուդա-Դադ պետությունը։ Հայդար Ալի խանի մահից հետո իշխանությունը անցավ նարա որդու՝Տիմպու Սուլթանին ում անվանել են նաև «Մայրուսների վագր»։ 1799 թվականին անգլո-մայրուսական չորրորդ պատերազմի ժամանակ զոհվեց Սուլթանը և բրիտանացիները գրավվելով տարածքը՝ վերականգնեցին հին արքայական դինաստիան՝ֆորմալ առումով փոխանցելով իշխանությունը հինգամյա Կրիշնարաջա Վադիյարու III-ին։ Կորցնելով անկախությունը՝պետությունը ստացավ հայրենական իշխանության կարգավիճակ՝գտնվելով բրիտանական կայսրության կազմի մեջ, սակայն ներքին կարգով իշխանությունը գտնվում էր հինդուական ղեկավարների ձեռքին։ Բանդալորի հսկողությունն ու ղեկավարությունն անցավ Մագարաջե Մայրուսային, իսկ անգլիացիներից այստեղ մնացին միայն ռազմական ճամբարներ։ 1799 թվականին բրիտանական պաշտոնական նստավայրը հիմնադրվես Մայրուս քաղաքում, իսկ 1804 թվականին այն տեղափոխվեց Բանդալոր։ 1843 թվականին Բանդալորը կորցնում է այդ կարգավիճակը, բայց այն նորից ձեռք է բերում 1881 թվականին և պահպանում այն մինչև Հնդկաստանի անկախության վերականգնումը՝մինչև 1947 թվականը։ Այդ տարիներին բրիտանացիները ավելի շատ նախընտրում էին, որ աշխատուժը լինի հարևան Մադրաս քաղաքից։ 1831 թվականին կայսրության մայրաքաղաքը տեղափոխվում է Մայրուսա իսկի հետո տեղափոխվում է Բանդալոր։

XIX դարում Բանդալորը կիսվում է իրարից անկախ երկու հատվածի, առաջին դա պյոտոն էր՝կազմված կաննարա լեզվով խոսող ժողովրդից։ 1898 թվականին քաղաքում հայտնվում է համաճարակի հարուցիչը, որի արդյունքում քաղաքի բնակչությունը խիստ կրճատվեց։ Համաճարակի ժամանակ մարդիկ փորձում էին գնալ քաղաքի արվարձաններ որպեսզի թաքնվեն համաճարակից, այսպիսով քաղաքում ձևավորվեցին երկու թաղամասեր՝Մալլեշվարան (անգլ.՝ Malleshwara) հյուսիսում և Բասավանագուդին (անգլ.՝ Basavanagudi) հարավում։ Համաճարակը բուժելու նպատակով Բանդալորում անց է կացվել հեռախոսային կապ և ձևավորվել է բժշկական պաշտոն։ 1906 թվականին Շիվանասավուդրա փոքրիկ քաղաքում հիդրոէլեկտրոկայանի շինարարության ավարտից հետո Բանդալորը Հնդկական քաղաքներից առաջինն էր որը իրեն ապահովվեց էներգիայով։ Բանդալորին 1927 թվականին անվանեցին «քաղաք-այգի»։ Բանդալորում բացվել էր նոր այգի իսկ այգում կառուցված է եղել հիվանդանոց և համայնքային շենքեր։ 1947 թվականին Բանդալորը նորից անցավ կիրթ նահան Մայրոսի կազմի մեջ։ Քաղաքում բացվեցին ուսումնական հաստատություններ և լրացուցիչ համայնքային աշխատատեղեր, ինչի շնորհիվ մարդիկ քաղաքի ծայրամասերից սկսեցին տեղափոխվել քաղաք։ Բնակչությունը սկսեց արագ զարգանալ հատկապես 1941- 1951 եւ 1971-1981 թվականներին։ 1961 թվականին Բնադալորը դարձավ բնակչության թվով Հնդկաստանում հինգերորդ քաղաքը, իսկ նրա բնակչությունը 1 207 հազար մարդ էր։ Քաղաքի բնակչությունը աճում է մինչև օրս։

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Բանդալոր քաղաքը գտնվում է Հնդկաստանի հարավում, տեղակայված է Դեկանի սարահարթի վիրա, Համաշխարհային Օվկիանոսից 920 մ բարձրության վրա։ Վարչականորեն գտնվում է Կարնատակա նահանգում և համարվում է նրա մայրաքաղաքը։ Քաղաքի կոորդինատները՝ հյուսիսային լայնության 12' 97 աստիճան և արևելյան երկայնության 77' 56 աստիճան, մակերեսը 741 կիլոմետր քառակուսի։ Քաղաքի բնակչության մեծ մասը բնակվում է Բանդալոր Ուրբան (Bangalore Urban) թաղամասում, իսկ քաղաքի գյուղական բնակիչները ապրում են Բանդալոր Ռուրալ թաղամասում։ Քաղաքի ղեկավարների նստավայրի համար ընտրվել է առանձին տարածք Բանդալոր Ռուրալ թաղամասում, հիմա այս թաղամասը անվանվում է Ռամանագարամ (Ramanagaram): Բանդալորը գտնվում է հարթ տարածքում չհաշված մի փոքր լեռնաշխթայի, որը անցնում է կենտրոնական թաղամասով և ձգվում դեպի հարավ։ Քաղաքի ամենաբարձր կետը 962 մ, այն գտնվում է Դոդաբետտախալի (Doddabettahalli) գյուղում, Բանդալորի հյուսիսային մասում։ Քաղաքում չկան գետեր և ջրամբարներ, սակայն քաղաքից 60 կիլոմետր հյուսիս Նանդի լեռներից սկիզբ են առնում Արկավատ (Arkavathy) և Պեններ գետերը։ Այս գետերով հոսում են քաղաքի կեղտաշրերի մեծ մասը։ Քաղաքի կոյուղին կառուցվել է 1922 թվականին որը ընդգրկում է 215 կիլոմետր քառակուսի տարածք։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Բանդալորը տարբերվում է իր կլիմայով՝մեղմ ամառներով։ Չնայած դրան այստեղ եղել են նաև շատ բարձր ջերմաստիճաններ։ Այստեղ ամենացուրտ ամիսը հունվարն է ՝+21, 6 °C ջերմությամբ ամենաշոգը ապրիլն է (+27, 7): Ամենաբարջր ջերմաստիճանը գրանցվել է 1974 թվականին՝ +42, 0 °C, իսկ ամենացածրը գրանցվել է 1992 թվականին՝ +10, 0 °C: Ձմեռային ջերմաստիճանը շատ հազվադեպ է իջնում +12 °C-ից, իսկ ամառայինը բացառիկ դեպքերում է գերազանցում +36-37 °C-ը։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բանդալորում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 33 38 39 42 40 39 33 33 33 33 33 34 42
միջին առավելագույնը (°C) 27,9 30,7 33,1 34,0 33,2 29,4 28,2 27,8 28,4 28,2 27,2 26,6 29,6
միջին ջերմաստիճանը (°C) 21,6 23,9 26,4 27,7 27,2 24,8 23,8 23,5 23,9 23,6 22,4 21,1 24,2
միջին նվազագույնը (°C) 15,8 17,5 20,0 21,9 21,6 20,4 19,9 19,8 19,8 19,5 17,9 16,1 19,2
բացարձակ նվազագույնը (°C) 10 12 13 17 15 18 17 17 17 13 11 11 10
տեղումների քանակը (մմ) 2 5 18 54 116 107 117 150 213 169 43 17 1009
Աղբյուր՝ [http: //www.pogoda.ru.net/climate2/43295.htm Եղանակ և կլիմա]

Բնակչություն

խմբագրել
 
Հինդուական տաճար Նանդի

Բանդալորի բնակչությունը կազմում է 8, 5 միլիոն մարդ, այս քաղաքը երրորդն է Հնդկաստանում և տասնութերորդը ամբողջ աշխարհում։ Բանդալորը 1991-2001 թվականներին եղել է Հնդկաստանի ամենաարագ զարգացող քաղաքը աճելով 38 %-ով։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում խոսում են կաննարա (38.38 %), տամիլյան (21.38 %), թելուգու (16.66 %), ուրդու (12.65 %), մալայլամ (2.99 %) և հինդի (2.64 %) լեզուներով։ Այստեղ նաև շատ է օգտագործվում անգլերեն լեզուն։

Բանդալորի կրոնական կազմ
Процент
հինդուիզմ
  
79.4 %
իսլամ
  
13.4 %
քրիստոնեություն
  
5.8 %
ջայնիզմ
  
1.1
այլ†
  
1 %
հավատացյալնեչի բաշխումը
ներառյալ սիկհիյականություն (<0.1%), բուդդայականություն (<0.1%).

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել