Բանտենգ
Բանտենգ | |
Բանտենգ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Սնամեջ եղջերավորներ (Bovidae) |
Ցեղ | Bos |
Տեսակ | Բանտենգ (B. javanicus) |
Միջազգային անվանում | |
Bos javanicus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող Տաքսոնի տարածվածությունը |
Բանտենգ (անգլ.՝ Bos banteng), սնամեջ եղջերավորների ընտանիքի, ցուլերի ենթաընտանիքի երկկճղակավոր որոճող կենդանի։ Կան վայրի և ընտանի տարբերակներ։ Վայրի բանտենգ փոքր է և ունի համաչափ մարմնակազմ։ Իրանի երկարությունը 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,5 մ, կենդանի քաշը՝ 250–350 կգ։ Եղջյուրները խոշոր են (40–50 սմ), ծռված դեպի վեր և ներս։ Բանտենգ ցուլերը մուգ մոխրագույն են, իսկ կովերը՝ թուխ շիկագույն։ Սեռահասուն է դառնում երկու տարեկանից։ Փոքր հոտերով տարածված է Հնդկաչինի, Մալայան կղզեխմբի կղզիների հարթավայրերում և լեռնային անտառներում։ Ընտանի բանտենգ, Բալիի տավարը (ընտանեցված է Բալի կղզում) լավ հարմարված է շոգ կլիմայական պայմաններին։ Օգտագործվում է որպես բանող և մսատու տավար։ Ընտանի տավարի և բանտենգի տրամախաչումից ստացված խառնածինն անպտուղ է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանտենգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանտենգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 290)։ |