Բանֆ ազգային պարկ, Կանադայի առաջին ազգային պարկ, ստեղծվել է 1883[3], 1885 վարչապետ Ջոն Ա. Մակդոնալդի որոշմամբ քարանձավն իր մերձակա տարածքով համարվեց պաշտպանված տարածք։

Բանֆ ազգային պարկ
ՏեսակԿանադայի ազգային պարկ
Երկիր Կանադա
ՎարչատարածքImprovement District No. 09 (Banff National Park)? և Բանֆ
Հիմնվել էնոյեմբերի 25, 1885
Մակերես6641 կմ²[1]
Այցելուներ3 609 639 մարդ[2]
Բանֆ ազգային պարկը գտնվում է Կանադաում
Բանֆ ազգային պարկ

Պատմություն

խմբագրել

Գրիզլիների, գայլերի, իշայծյամների և կոյոտների ապրելավայր կանադական Ժայռոտ լեռներում գտնվող Բանֆ ազգային պարկն աշխարհի առավել տպավորիչ բնապատկերներից է՝ միաժամանակ ներառելով սարցադաշտեր, ջրավազանների սառցակալած մակերևույթներ, խիտ անտառներ, տաք աղբյուրներ և լճեր։

Պարկը ստեղծվել է 1883, երբ երկաթուղային բանվորները հայտնաբերեցին տաք աղբյուրներ Ալբերտա լեռան մեջ գտնվող մի քարանձավում։ Դրանով պայմանավորված՝ վարչապետ Ջոն Ա.Մակդոնալդի որոշմամբ 1885 քարանձավն իր մերձակա տարածքով համարվեց պաշտպանված տարածք։ Սա Կանադայի առաջին ազգային պարկն էր, որի սկզբնական անունը Քարքարոտ լեռների պարկ էր։

Ճանապարհներն ու երկաթուղին, ինչպես նաև երկու հյուրանոցների կառուցումը տաք աղբյուրների հարևանությամբ հանգեցրին նրան, որ այդ տարածքում զարգացավ զբոսաշրջությունը։ Ձմեռային տուրիզմը սկզբնավորվեց 1917-ին՝ Բանֆի ձմեռային տոնակատարությամբ, որի ուշադրության առանցքում հսկայական սառցե պալատն էր։ Տոնակատարությունը ժողովրդականացրեց դահուկացատկը, դահուկավազաքը և ձյունակոշիկներով ցատկը։

Որպես հետևանք՝ պարկը ընդլայնվեց մինչ իր այժմյան չափերը՝ 2564 քառ. մղոն (6666 կմ²) մոտ 5 անգամ ավելի քան Նյու-Յորքի տարածքն է, և վերանվանվեց Բանֆ ազգային պարկ։ Այսօր պարկը տարեկան հյուրընկալում է 5 մլն այցելու։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. Parks Canada Attendance 2010–11 to 2014–15Parks Canada.
  3. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, հրատարակչություն 2012, էջ 15
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանֆ ազգային պարկ» հոդվածին։