Բաշկորտոստանի Ուրալ (արգելոց)
Բաշկորտոստանի Ուրալ կամ Բաշկիրական Ուրալ (բաշկիրերեն՝ Башҡортостан Уралы, ռուս.՝ Башкирский Урал), կենսոլորտային համալիր արգելոց։ Գտնվում է Բաշկորտոստան Հանրապետության հարավային Ուրալի արևմտյան մակրոլանջի վրա, Եվրոպական Ռուսաստանի արևելքում։ 2012 թվականի հուլիսի 12-ին «Բաշկիրական Ուրալ» կենսարգելոցը «Մարդը և կենսոլորտը» միջազգային կենսոլորտային ծրագրի շրջանակներում ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցում[1][2]։ Սա Ռուսաստանում 41-րդ կենսաբանական արգելոցն է[3]։
«Բաշկիրիա» ազգային պարկի և Շուլգան Տաշ արգելոցի սահմանը Բելայա գետով. կենտրոնում գտնվող «թերակղզին» պատկանում է Ազգային պարկին, իսկ Բելայա գետի հակառակ ափը Կապովի քարանձավի մոտ գտնվող Շուլգան Տաշ արգելոցի հովիտն է։ | |
Տեսակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Բաշկորտոստան |
Մակերես | 479 կմ² |
Արգելոցը ներառում է հինգ գոյություն ունեցող բնական արգելոցներ.
- «Շուլգան-Տաշ» պետական արգելոցը
- «Բաշկիրիա» ազգային պարկը
- «Մուրադիմովի կիրճ» բնության պարկը
- «Ալթին-Սոլոկ» բնական կենդանաբանական արգելոցը
- «Իկի» բնական կենդանաբանական արգելոցը։
Գտնվում է Կուգարչինսկի, Մելեուզի, Իշիմբայի, Բուրզյանսկի և Զիլաիրսկի շրջանների տարածքում՝ մոտ 346 հազար հեկտար ընդհանուր մակերեսով։ Տարածքը բաժանված է երեք գոտիների. կենտրոնում 48 հազար հեկտար` 13-14%-ը, կենտրոնի շուրջ ավելի քան 90 հազար հեկտար բուֆերային գոտի և անցումային կամ համագործակցության 207 հազար հեկտար գոտիները[4]։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրել«Բաշկիրական Ուրալ» կենսոլորտային արգելոցի տարածքում գրանցվել է ավելի քան 1800 տեսակի բուսական օրգանիզմ, որոնցից 895-ը բարձրագույն անոթավոր բույսեր են, այդ թվում՝ 34 էնդեմիկ և 30 ռելիկտային, բրիոֆիտներ՝ 237, քարաքոսեր՝ 302, սնկեր՝ 201, ջրիմուռներ և ցիանոբակտերիաներ՝ 202 տեսակ։ Դրանցից 56 տեսակը Բաշկորտոստանի Կարմիր գրքից է, որից 12 տեսակը ներառված է նաև Ռուսաստանի Կարմիր գրքում։
Ապրում է ավելի քան 2150 տեսակի կենդանի, այդ թվում՝ 1800 անողնաշարավոր, 31 ձուկ, 9 երկկենցաղ, 9 սողուն, 237 թռչուն, 71 կաթնասուն։ Սրանցից 84 տեսակ գրանցված է Բաշկորտոստանի Հանրապետության Կարմիր գրքում, 40 տեսակ՝ Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում, իսկ 177 տեսակ՝ Եվրոպայի Կարմիր ցուցակներում և Բեռնի կոնվենցիայում։ Կենսարգելոցը պարունակում է եվրոպական նշանակության երկու հիմնական թռչնաբանական տարածքներ Բելայա-Նուգուշ գետերի ջրամեջը և Նուգուշի վտակ Ուրյուկ գետը, որտեղ բնադրում են հազվագյուտ թռչուններ։
Տարածքը ունի նաև հնագիտական և մշակութային նշանակություն։ Արգելոցում մշակութային կարևոր տարրերն են մեղվաբուծությունը, որտեղ ավանդական եղանակով պահում են վայրի մեղրատու մեղուներ։ Կարևոր հնագիտական հուշարձաններից են Կապովի քարանձավը, որը պարունակում է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռապատկերներ և Կուպերլյա գետի վրա գտնվող բնական կարստային կամար[4][5]։
Զբոսաշրջություն
խմբագրելԿենտրոնական գոտում ցանկացած տնտեսական գործունեություն արգելված է։ Բուֆերային գոտում հնարավոր է էկոտուրիզմ, կա տնտեսական գործունեության թույլտվություն։ Անցումային կամ համագործակցության գոտին թույլ է տալիս զարգացնել բնական ռեսուրսների կայուն կառավարման, գյուղատնտեսական օգտագործման և զբոսաշրջային ենթակառուցվածքները (ճանապարհներ, հյուրանոցներ)։
Լոգոտիպ
խմբագրել2013 թվականի դեկտեմբերի 11-ին Կենսոլորտային արգելոցի կառավարման համակարգող խորհրդի նիստում «Բաշկիր Ուրալ»-ի տարբերանշանը հաստատվել է դիզայներ, «Յունոնա» ժողովրդական արվեստի և արհեստների ստեղծագործական ասոցիացիայի անդամ Անաստասիա Բոչկարևայի կողմից։ Ընդհանուր առմամբ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Բաշկորտոստանի Հանրապետության էկոլոգիայի նախարարության կողմից հայտարարված լավագույն տարբերանշանի մրցույթին մասնակցել էր 30 մարդ և ստեղծագործական թիմեր[7][8]։
Մարալներ
խմբագրել2013 թվականին Իշիմբայի շրջանի «Օլեյնիյ պարկ» («Олений парк», Եղջերուների պարկ) մեծավանդակ տնտեսությունում (մետաղացանցով անջատված տարածք թռչունների և կենդանիների համար) սկսվել է եղջերուների պոպուլյացիայի վերականգնում։ 28 առանձնյակից բաղկացած առաջին խմբաքանակը ֆերմա է բերվել 2013 թվականին։ Կենդանիները հաջողությամբ հարմարվել են բնական պայմաններին և կերակրման բազային։ Արդեն 2014 թվականի հունիսին ստացվել է առաջին ծինը՝ 8 մարալի ձագեր[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «UNSECO MAB — Bashkirskiyi Ural» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Распопов, Павел (2012 թ․ դեկտեմբերի 9). ««Башкирский Урал» попал в список ЮНЕСКО». Ураловед (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ парка «Башкирия», Пресс-служба национального. «Биосферный резерват «Башкирский Урал»». npbashkiria.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 4,0 4,1 ««Bashkir Urals» reserve is included in the World Network of Biosphere Reserves». eng.bashinform.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «To Preserve Unique Natural and Cultural Heritage. 2012». web.archive.org. 2016 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Водопад Куперля и Карстовый мост». ant-ufa.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Объявлен конкурс на лучший логотип биосферного резервата «Башкирский Урал»». ecology.bashkortostan.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Определён логотип биосферного резервата «Башкирский Урал»». ecology.bashkortostan.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «На территории биосферного резервата «Башкирский Урал» восстановят популяцию маралов». ecology.bashkortostan.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Башкирский Урал»: Պաշտոնական կայք». uralreserve.ru. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկորտոստանի Ուրալ (արգելոց)» հոդվածին։ |