Բաշնեֆտ Ուֆայի նավթի վերամշակման գործարան
Բաշնեֆտ Ուֆայի նավթի վերամշակման գործարան, Բաշնեֆտ բաժնետիրական նավթային ընկերության մասնաճյուղ, Ուֆայում գտնվող նավթի վերամշակման արդյունաբերական ձեռնարկություն։
Բաշնեֆտ Ուֆայի նավթի վերամշակման գործարան | |
---|---|
Տեսակ | oil refinery? |
Հիմնադրված է | 1937 |
Վայր | Ուֆա, Ռուսաստան |
Արդյունաբերություն | նավթարդյունաբերություն |
Կայք | bashneft.ru/processing-retail/processing/ |
Գործարանի պատմություն
խմբագրելԳործարանի շինարարությունը սկսվել է 1935 թվականին։ Պաշտոնապես բացվել է 1937 թվականին։ Շարք է մտել 1936 թվականին բացված Իշիմբաևի նավթավերամշակման գործարանից հետո։
1938 թվականին գործարանը տվել է առաջին ուղիղ առաքման 117 տոննա բենզինը։ 1939 թվականին ավարտվել է գործարանի առաջին հերթի շինարարությունը։ 1940-ական թվականների վերջին գործողների շարք են մտցվել երկրորդ հերթի, երրորդ հերթի սարքավորումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործարանը ռազմաճակատին վառելիք է մատակարարել։
Պատերազմից հետո գործարանում իրականացվեց կատալիտիկ կրեկինգի, վառելիքի ջրամաքրման, ալյումինասիլիկատային կատալիզատորի արտադրության նոր տեխնոլոգիական պրոցեսների յուրացում։
1959 թվականին գործարանում ԽՍՀՄ-ում առաջին անգամ յուրացվել է բարձրածծմբային նավթի վերամշակումը։ 1970 թվականին տեղի ունեցան նավթի վերամշակման սարքավորումների արմատական վերակառուցումներ, կառուցվեցին նոր տեխնոլոգիական սարքավորումներ (ռիֆորմինգի Л-35-5, ГИПХ-105 կատալիտիկ սարքավորումներ պղնձաքրոմային կատալիզատորների, իներտ գազի, պարզ ծծմբի արտադրության համար), որոնք ապահովում էին հզորության մեծացումը և արտադրանքի որակի բարելավումը։
1970-1975 թվականներին գործող սարքավորումների շարք մտան տեղնիկական ջրածնի արտադրության ЭЛОУ-АВТ-6, դիզելային վառելիքի ջրամաքրման սարքավորումները։ 1980-1985 թվականներին գործարանը Բաշկիրիայում առաջինը սկսեց վերամշակել Օրենբուրգի և Կարաչագանակի հանքատեղերի կոնդենսատները։ Այդ ժամանակ է գործարանը նախաձեռնել Նովոալեքսանդրովկա գյուղի տեղափոխումն այն պատճառով, որ նորակառույց կոմերիտական բնակավայրը (հին հիշատակությամբ «5-րդ ճամբար») հայտնվել էր նոր նավթավերամշակման վայրերից երեք կիլոմետրանոց սանիտարական գոտում և ԽՍՀՄ Նավթային արդյունաբերության նախարարության նորմերի համաձայն բնակիչները դուրս են բերվել ավելի անվտանգ վայր։
1995 թվականին ներկայացվել է հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումների փոխարեն ներմուծվել է G-43-107M/1 կատալիտիկ կկրեկինգի համալիրը, ինչը թույլ է տվել բարձրացնել նավթի վերամշակման խորությունը և բարձր օկտանային բենզինների արտադրությունը։ 2008 թվականին, ըստ Իզոմալկ-2 տեխնոլոգիայով կառուցվել է պենտան-հեքսանային ֆրակցիաների իզոմերիզացիաների սարքավորումը` ըստ հեքսանների ռեցիկլի սխեմայով։
2009 թվականին խոշորագույն ընկերությունների ցանկում գործարանը զբաղեցրել է 319-րդ տեղը։
Ներկա դրություն
խմբագրելՈւֆայի նավթի վերամշակման գործարան ԲԲԸ-ի հիմնադիր կապիտալը կազմել է 619,277 մլն ռուբլի (2008 թվականին). Այս նույն ժամանակաշրջանում գործարանը վերամշակել է 6,148 մլն տոննա նավթ։
Վերամշակման համար գործարան մտնող հումքը հիմնականում Արևմտյան Սիբիրից է (մոտ 50 %), Բաշկիրիայից (մոտ 40 %) և հումքի 10%-ը կազմում է գազային կոնդենսատը։
Բենզին
խմբագրել- Բենզին ավտոմոբիլային արտահանման АИ-92
- Բենզին ոչ էթիլացված ավտոմոբիլային մակնիշ` Պրեմիում-95
- Բենզին ոչ էթիլացված ավտոմոբիլային մակնիշ` Ռեգուլյար-92
Դիզելային վառելիք
խմբագրել- Դիզելային վառելիք З-35-0,2
- Դիզելային վառելիք Л-62-0,2
- Դիզելային վառելիք էկոլոգիապես մաքուր ДЗЭЧ-0,035-25
Այլ
խմբագրել- Մազութ М-100, VII вида
- Ծծումբ տեխնիկական գազային