Բարբարա Կարտլենդ
Բարբարա Կարտլենդ (անգլ.՝ Barbara Cartland, հուլիսի 9, 1901[1][2][3][…], Edgbaston, Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 21, 2000[1][2][3][…], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անունն ի ծնե՝ Մերի Բարբարա Համիլթոն Կարտլենդ (անգլ.՝ Mary Barbara Hamilton Cartland), անգլիացի գրող, 20-րդ դարի առավել բեղմնավոր հեղինակներից մեկը։ Հայտնի է դարձել իր բազմաթիվ սիրավեպերի շնորհիվ, ինչպես նաև տպագրվել է Բարբարա Մըք-Կորկոդեյլ անունով։
Կենսագրություն
խմբագրելԲարբարան ծնվել է Բիրմինգհեմում (Անգլիա)։ Ծնողների միակ դուստրն էր և ավագ երեխան։ Ուներ երկու եղբայր՝ մայոր Ռոնալդ Կարտլենդը՝ խորհրդարանի պատգամավոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (1907–1940), և Ջեյմս Էնթոնի (Թոնի) Համիլթոն Կարտլենդը (1912–1940): Թեև նա ծնվել է հարմարավետ միջին խավի միջավայրում, ընտանիքի ֆինանսական վիճակն արագորեն վատթարացել է նրա ծնունդից անմիջապես հետո։ Հետագայում Կարտլենդն այս անկումը վերագրել է հայրական պապի՝ Ջեյմս Կարտլենդի ինքնասպանությանը, որը, նրա պնդմամբ, ֆինանսիստ էր, և ինքնասպան է եղել սնանկության հետևանքով[8]։ Այնուամենայնիվ, ըստ հետաքննության ռեգիստրում գրանցված գրառման՝ արույրի ձուլարանի սեփականատեր Ջեյմս Կարտլենդը 92,000 ֆունտ ստեռլինգ է թողել։
Դրան անմիջապես հետո հաջորդել է հոր մահը Առաջին աշխարհամարտում։ Այնուամենայնիվ, Կարտլենդի մայրը Լոնդոնում բացել է հագուստի խանութ՝ կարիքները հոգալու, ինչպես նաև աղջկան և երկու որդիներին մեծացնելու համար, որոնք երկուսն էլ ի վերջո սպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ 1940 թվականին[9]։
Բարբարան կրթություն է ստացել աղջիկների համար նախատեսված մասնավոր դպրոցներում։ Նա հայտնի է դարձել որպես լրագրող (1922 թվականից հետո) և ռոմանտիկ ֆանտաստիկայի ժանրի գրող։
1927 թվականին ամուսնացել է սպա Հյու Մըք-Կորկոդեյլի հետ, և նրանք ունեցել են աղջիկ՝ Ռեյնը։ 1936 թվականին սկանդալային ամուսնալուծությունից հետո Բարբարան ամուսնացել է նրա զարմիկ Հյուի հետ (մահացել է 1963 թվականին) և դարձել ևս երկու որդիների մայր՝ Գլենի և Իանի։ Դառնալով Լոնդոնի հասարակության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ հայտնվել է հանրային միջոցառումների ժամանակ և հեռուստատեսությամբ՝ դատողություններ անելով առողջության, քաղաքականության և նորաձևության մասին։
1990 թվականին ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի կին-հրամանատարի աստիճան։ Կարտլենդի դուստրն առաջին ամուսնությունից դարձել է արքայադուստր Դիանայի խորթ մայրը։ Հայտնի է, որ Դիանան ինքը տարված էր Բարբարա Կարտլենդի սիրավեպերով, սակայն նրա հարաբերությունները գրողի հետ լարված էին, և Կարտլենդը հավանություն չէր տալիս Դիանայի անձնական կյանքին[10]։
Ստեղծագործություն
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների բազայի տվյալներով դասվել է ամենաթարգմանվող գրողների շարքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաշվառված թարգմանական հրատարակությունների քանակով 7-րդ տեղում է գտնվում[11][12], հեղինակ է 723 գրքի։ Կարտլենդին է պատկանում է Գինեսի գրքում գրանցված ռեկորդը. միայն մեկ տարում՝ 1983 թվականին, նա թողարկել է 26 վեպ[13]։ Նրա գրքերից 657-ը սիրային վեպեր են, որոնք հրատարակվել են ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ տպաքանակով[13] (բացի վեպերից, նա բաղադրատոմսերի ժողովածուներ է կազմել, գրքեր է գրել առողջ ապրելակերպի, տնային տնտեսության վարման, ինքնակենսագրականներ և ժամանակակիցների կենսագրության մասին)։ Մահից հետո գրողի արխիվում մնացել է ավելի քան հարյուր վեպ, և Բարբարա Կարտլենդի նոր գրքերը շարունակում են լույս տեսնել մինչ օրս։ Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են։ «Ջիգու պարող Պիլան» առաջին վեպը հրատարակվել է 1923 թվականին։ Նրա վեպերի սյուժեները ծավալվում են նույն ուրվագծով. երիտասարդ աղջիկը սիրահարվում է տղամարդու, առավել հաճախ արիստոկրատի (կոմս, դուքս, արքայորդի), տարբեր ինտրիգները (սիրային, քաղաքական, լրտեսական) խանգարում են սիրահարների միությանը, բայց վերջում ամեն ինչ ավարտվում է հարսանիքով։ Բարբարա Կարտլենդն ասում էր[14].
Քննադատություն
խմբագրելԿարտլենդի հաճախ մեղադրում էին սյուժեների ու կերպարների սենտիմենտալության և ոչ օրգինալ լինելու մեջ։ 2011 թվականին Մեծ Բրիտանիայում հրապարակվել է սիրային վեպերի և դետեկտիվների հեղինակ Ջորջեթ Հեյերի նամակագրությունը, որտեղ նա մեղադրում էր Կարտլենդին սյուժեներ և նույնիսկ իր վեպերի հերոսների անունները յուրացնելու մեջ, ինչպեա նաև պատկերվող պատմական դարաշրջանի վերաբերյալ «աղետալի տգիտության» մեջ[15]։
- Ակամա ինքնակոչը - Самозванка поневоле (The Innocent Imposter)
- Ակամա խաբություն - Невольный обман (Conquered by Love)
- Ակամա հարսնացուն - Невеста поневоле (The reluctant bride)
- Ակամա նորապսակը - Новобрачная поневоле (The wiln unwilling wife)
- Աղվեսը թակարդում - Лиса в ловушке (Punishment of a Vixen)
- Աղքատ լորդը - Нищий лорд (The penniless peer)
- Ամուսիններ որսացողները - Охотницы за мужьями (The Husband Hunters)
- Ամուսնությունը երկնքում - Брак на небесах (A Marriage Made in Heaven)
- Ամրոց կիրճում - Замок в ущелье (The Secret of the Glen)
- Անապատի ծաղիկը - Цветок пустыни (Passions in the Sand)
- Անապատի ծաղիկները - Цветы пустыни (The perfume of the Gods)
- Անգին հաղթանակ - Бесценный выигрыш (The Dawn of Love)
- Անդիմադրելի երկրպագուն - Неотразимый кавалер (The irresistible buck)
- Անդունդից դեպի երկինք - Из бездны - к небесам (From hell to heaven)
- Անզուսպ դքսուհին - Взбалмошная герцогиня (The impetuous duchess)
- Անծանոթի համբույրը - Поцелуй незнакомца (A Kiss from a Stranger)
- Անհասանելին - Недосягаемая (Out of Reach)
- Անհավանական մեղրամիս - Невероятный медовый месяц (The Incredible Honeymoon)
- Անհետացած դքսուհին - Исчезнувшая герцогиня (The Duchess Disappeared)
- Անհետացած հարսնացուն - Исчезнувшая невеста (The Chieftain Without a Heart)
- Անձնուրաց սեր - Бескорыстная любовь (Loved for Himself)
- Անմեղ ժառանգորդուհին - Невинная наследница (The Innocent Heiress)
- Անմեղ խաբեբան - Невинная обманщица (A dog, a horse and a heart)
- Անմեղություն և արատ - Невинность и порок (A gamble with hearts)
- Անմոռանալի վալս - Незабываемый вальс (Signpost to Love)
- Անորսալի կոմսը - Неуловимый граф (The elusive earl)
- Անուշահոտ ծաղիկ - Благоухающий цветок (The Fragrant Flower)
- Անցանկալի ամուսնություն - Нежеланная женитьба (The Unwanted Wedding)
- Անքակտելի կախարդանք - Нерушимые чары (The Unbreakable Spell)
- Ապստամբ իշխանուհին - Мятежная княжна (A Rebel Princess)
- Առևանգված ժառանգորդուհին - Похищенная наследница (A Miracle in Mexico)
- Ասա՛ «Այո», Սամանտա՛ - Скажи «Да», Саманта (Say Yes, Samantha)
- Աստղերը Թունիսի վրա - Звезды над Тунисом (Starlight Over Tunis)
- Աստղերը մազերի մեջ - Звёзды в волосах (Stars in my heart)
- Աստղերի վզնոցը - Ожерелье из звёзд (The Sign of Love)
- Աստղերից վեր - Выше звёзд (Beyond the Stars)
- Աստվածների պարգևը - Дар богов (Gift of the Gods)
- Աստվածուհիների վեճը - Спор богинь (The Judgement of Love)
- Ավազակի հարսանցուն - Невеста разбойника (Bride to a Brigand)
- Ատելությունից մինչև սեր - От ненависти до любви (From Hate to Love)
- Արևի լույսը - Солнечный свет (A Shaft of Sunlight)
- Արթմնի պատրանքներ - Грёзы наяву (Little White Doves of Love)
- Արծվի թռիչքը - Полёт орла (As Eagles Fly)
- Արկածներ որոնողը - Искательница приключений (The audacious adventuress)
- Արկածները Բեռլինում - Приключения в Берлине (Bewildered in Berlin)
- Արտասովոր հարսնացուն - Необычная невеста (A very unusual wife)
- Արքայադուստր Մարիցայի սերը և տառապանքը - Любовь и страдания принцессы Марицы (Princess in Distress)
- Արքայազն Մոխրոտի համար - Принц для Золушки (Wish for Love)
- Բախտախնդիրը - Авантюрист (The adventurer (But Never Free))
- Բուժիչ հպում - Исцеляющее прикосновение (Love Lifts the Curse)
- Գաղտնի իշխանություն - Тайная власть (The Power and the Prince)
- Գաղտնի նավահանգիստ - Тайная гавань (Secret Harbour)
- Գաղտնի պսակադրություն - Тайное венчание (No Escape from Love)
- Գեղեցկուհիների դավադրությունը - Заговор красавиц (Touch a Star)
- Գթության աղերս - Мольба о милосердии (Kneel for Mercy)
- Գիշերային երազներ - Ночные грезы (A Dream from the Night)
- Գնչուական հարսանիք - Цыганская свадьба (Bewitched)
- Գնչուական մոգություն - Цыганская магия (Gypsy Magic)
- Գումար, մոգություն և հարսանիք - Деньги, магия и свадьба (Money, Magic and Marriage)
- Գտնել սեփական աստղը - Найти свою звезду (Journey to a Star)
- Դոլարներ դքսի համար - Доллары для герцога (Dollars for the Duke)
- Դուքսի վերադարձը - Возвращение герцога (The Duke Comes Home)
- Դրախտային կղզին - Райский остров (Lovers in Paradise)
- Դքսուհու արկածները - Приключения герцогини (The unknown heart)
- Եվ սերը եկավ... - И пришла любовь… (Love Runs In)
- Երազանքի առագաստներում - На парусах мечты (The Dream and the Glory)
- Երազանքի իշխանության ներքո - Во власти мечты (The Dream Within)
- Երազանքները կատարվում են - Мечты сбываются (Dreams Do Come True)
- Երիտասարդ փախստականուհին - Юная беглянка (Only Love)
- Երիտասարդության էլիքսիր - Эликсир молодости (A Song of Love)
- Զմայլանքի թևերը - Крылья экстаза (The Wings of Ecstasy)
- Զվարճանքի գիշերը - Ночь веселья (A Night of Gaiety)
- Էգ առյուծը և շուշանը - Львица и лилия (The lioness and the lili)
- Ընտրում եմ սերը - Выбираю любовь (Vote for Love)
- Թագավորական երդում - Королевская клятва (The royal pledge)
- Թագավորի հարսնացուն - Невеста короля (Bride to the King)
- Թագուհին փրկում է թագավորին - Королева спасает короля (The Queen Saves the King)
- Թաքնված չարիք - Потаённое зло (The hidden evil)
- Թաքնված սիրով - Укрытые любовью (Hidden by Love)
- Թևավոր հաղթանակ - Крылатая победа (Winged victory)
- Թորիլի գայթակղությունը - Искушение Торильи (The Temptation of Torilla)
- Իմ սիրելի աստղագուշակ - Мой милый звездочёт (Count the star)
- Իմ սիրտը լեռներում է - В горах моё сердце (The Call of the Highlands)
- Ինչպես ազատ քամին - Как вольный ветер (The Wild Cry of Love)
- Իսկական սեր - Неподдельная любовь (Real Love or Fake)
- Լյուցիֆերը և հրեշտակը - Люцифер и ангел (Lucifer and the Angel)
- Լորդ Ռավենսկարի վրեժը - Месть лорда Равенскара (Lord Ravenscar’s Revenge)
- Լորդուհի Լորինդայի խայտառակությունը - Укрощение леди Лоринды (The Taming of Lady Lorinda)
- Լուսինը Եդեմի վրա - Луна над Эдемом (Moon Over Eden)
- Լուսնի լույսը - Свет луны (Light of the Moon)
- Լսի՛ր քո սերը - Слушай свою любовь (Never Laugh at Love)
- Խորանից մեկ քայլ առաջ - За шаг до алтаря (Love is the Enemy)
- Խորհրդավոր գեղեցկուհին - Загадочная красавица (A Ghost in Monte Carlo)
- Խորհրդավոր սպասուհին - Таинственная служанка (The mysterious maid-servant)
- Խորհրդավոր փեսացուն - Таинственный жених (The Cruel Count)
- Խոցված սիրտը - Пронзённое сердце (A Sword to the Heart)
- Ծաղիկներ սիրո աստծո համար - Цветы для бога любви (Flowers for the god of love)
- Ծիածան մինչև երկինք - Радуга до небес (Rainbow to Heaven)
- Ծիածանի վրա պարելիս - Танцуя на радуге (Dancing on a rainbow)
- Ծիծաղ, լույս և տիկին - Смех, свет и леди (Lights, Laughter and a Lady)
- Ծովահենը սիրո մեջ - Пират в любви (The Love Pirate)
- Կախարդական ակնթարթ - Волшебный миг (The Enchanted Moment)
- Կախարդական թևեր - Волшебные крылья (Winged Magic)
- Կախարդական հմայքներ - Волшебные чары (A Witch’s Spell)
- Կախարդական քուն - Волшебный сон (The Wonderful Dream)
- Կապույտ թռչնի երգը - Песня синей птицы (Lost Enchantment)
- Կապույտ հավամրգի - Голубой вереск (Blue Heather)
- Կապուտաչյա կախարդուհին - Голубоглазая ведьма (The Blue-Eyed Witch)
- Կատարելության ձգտում - Стремление к совершенству (The perfection of love)
- Կիրք և ծաղիկ - Страсть и цветок (The Passion and the Flower)
- Կոմսը և գեղեցկուհին - Граф и красотка (The Earl Rings a Belle)
- Կոտրված խոչընդոտներ - Поверженные барьеры (Broken Barriers)
- Կույսը Փարիզում - Девственница в Париже (An Innocent in Paris (A Virgin in Paris)
- Կրկնակի պսակադրվածները - Дважды венчанные (Love, Lies and Marriage)
- Համառ արքայադուստրը - Строптивая принцесса (The Hell-Cat and the King)
- Համբերատար փեսացուն - Терпеливый жених (The Patient Bridegroom)
- Համբույր թագավորի համար - Поцелуй для короля (A Kiss for the King)
- Համբույր Հռոմում - Поцелуй в Риме (A Kiss in Rome)
- Հանդիպումներ և բաժանումներ - Встречи и разлуки (First Class, Lady? (Love and Linda)
- Հաշվարկով ամուսնություն - Брак по расчёту (The Complacent Wife)
- Հաջողել սիրո մեջ - Повезло в любви (Lucky in love)
- Հարկադրված ամուսնություն - Брак по принуждению (Forced to Marry)
- Հեղափոխություն սիրո մեջ - Революция в любви (A Revolution of Love)
- Հետաքրքիր արկածախնդրություն - Увлекательное приключение (Sweet Adventure)
- Հիանալի միանձնուհին - Прекрасная монашка (Love Me Forever)
- Հմայիչ հեծյալները - Прелестные наездницы (The Pretty Horsebreakers)
- Հմայիչ չարիք - Чарующее зло (The enchanting evil)
- Հմայիչ ստախոսը - Очаровательная лгунья (A Lovely Liar)
- Հմայիչ վալս - Чарующий вальс (The Enchanted Waltz)
- Հմայվածը - Очарованный (Enchanted)
- Հոգու պարը - Танец души (Just Off Piccadilly (Dance on My Heart)
- Հոսանքին հակառակ - Против течения (Against the Stream)
- Հուզիչ արկածախնդրություն - Волнующее приключение (The Explosion of Love)
- Հույսի թևերի վրա - На крыльях надежды (Open Wings)
- Հույսի լույսը - Свет надежды (Bitter Winds of Love)
- Հունգարիա երկուսի համար - Венгрия для двоих (Two Hearts in Hungary)
- Հպարտ աղքատ իշխանուհի - Гордая бедная княжна (Pride and the poor princess)
- Հրաշալի ակնթարթ - Чудесный миг (A Magical Moment)
- Հրաշալի մանրանկարչություն - Чудесная миниатюра (A Frame of Dreams)
- Հրաշք Տիրամոր համար - Чудо для мадонны (Miracle for a Madonna)
- Հրեշտակն արատների ցանցում - Ангел в сетях порока (A Virgin in Mayfair)
- Ճակատագրի նվերը - Подарок судьбы (Lost Laughter)
- Ճանապարհ դեպի սերը - Путь к любви (Passage to Love)
- Ճանապարհային ծանոթություն - Дорожное знакомство (Caught By Love)
- Ճանապարհորդություն դեպի Մոնտե Կառլո - Путешествие в Монте-Карло (Travel to Monte Carlo)
- Ճոխ հարսանիք - Пышная свадьба (The Magnificent Marriage)
- Մաքսանենգություն, լրտեսության և սեր - Контрабанда, шпионаж и любовь (Love is Contraband)
- Մենամարտ ճակատագրի հետ - Дуэль с судьбой (A Duel With Destiny)
- Մետաղադրամը շատրվանում - Монетка в фонтане (The Coin of Love)
- Մինչև դարի վերջը - До скончанья века (For All Eternity)
- Մութ հոսք - Тёмный поток (The Dark Stream (This Time It’s Love)
- Նրա սրտի գաղտնիքը - Тайна её сердца (Cupid Rides Pillion)
- Շոտլանդացիները չեն մոռանում - Шотландцы не забывают (The Scots Never Forget)
- Շուշաններով Տիրամայրը - Мадонна с лилиями (Who Can Deny Love?)
- Ոսկե գոնդոլը - Золотая гондола (The Golden Gondola)
- Որտեղ իշխում է սերը - Там, где правит любовь (Love Rules)
- Ուրվականը Մոնտե Կառլոյում - Призрак в Монте-Карло (A Ghost in Monte Carlo)
- Չհասկացված սիրտը - Неразгаданное сердце (The unknown heart)
- Չքնաղ առևանգողը - Прекрасная похитительница (A Heart is Stolen)
- Պալատական գաղտնիքների գերության մեջ - В плену придворных тайн (The hidden evil)
- Պահանջվում է հարսանեկան մատանի - Требуется обручальное кольцо (Wanted — A Wedding Ring)
- Պատանդուհին - Заложница (The unpredictable bride)
- Պատանեկության մոլորությունները - Заблуждения юности (Love, lords and lady-birds)
- Պատիժը սիրով - Наказание любовью (Sweet punishment)
- Պատվի պարտքը - Долг чести (The smuggled heart)
- Պատրանքների հմայքը - Очарование иллюзий (Magic or mirage?)
- Պարզապես ճակատագիր - Просто судьба (A Tangled Web)
- Պարտված սատանան - Побеждённый дьявол (The Devil Defeated)
- Սայթաքող սեր - Ускользающая любовь (Love in hiding)
- Սառցե կույսը - Ледяная дева (Imperial Splendour)
- Սատանայական գայթակղություն - Дьявольское наваждение (The Devilish Deception)
- Սատանայի համբույրը - Поцелуй дьявола (The Kiss of the Devil)
- Սատանայի սերը - Любовь дьявола (The Devil in Love)
- Սատանայի օձը - Змея Сатаны (The Serpent of Satan)
- Սեր և կախարդություն - Любовь и колдовство (The treasure is love) (Сокровище любви)
- Սեր և հավերժություն - Любовь и вечность (Never Forget Love)
- Սերը «Րիտց» հոթելում - Любовь в отеле «Ритц»(Love at the Ritz)
- Սերը ամպերի մեջ - Любовь в облаках (Love in the Clouds)
- Սերը դրամախաղ է - Любовь - азартная игра (Love is a Gamble)
- Սերը և Լյուսիան - Любовь и Люсия (Love and Lucia)
- Սերը և համբույրները - Любовь и поцелуи (Love and kisses)
- Սերը լուսնի եզերքին - Любовь на краешке Луны (Love in the moon)
- Սերը միշտ հաղթում է - Любовь всегда выигрывает (Love Holds the Cards)
- Սերն ավերակների մեջ - Любовь среди руин (Love in the Ruins)
- Սերն ուժեղ է սատանայից - Любовь сильнее дьявола (Love Strikes a Devil)
- Սև հովազ - Чёрная пантера (The black panther)
- Սիրահարները Լուկկայում - Влюбленные в Лукке (In Love in Lucca)
- Սիրահարված թագավորը - Влюблённый король (A King in Love)
- Սիրահարված ջենտլմենը - Влюблённый джентльмен (A Gentleman in Love)
- Սիրահարվածը ծովում - Влюблённая в море (Elizabethan Lover)
- Սիրային հանգույց - Любовный узел (The Love Puzzle)
- Սիրավեպ ուրվականի հետ - Роман с призраком (The Ghost who fell in Love)
- Սիրելի կախարդուհին - Милая колдунья (Sweet Enchantress)
- Սիրելն արգելվում է - Любить запрещается (Love Forbidden)
- Սիրի՛ր ինձ հավերժ - Люби меня вечно (Love Me Forever)
- Սիրո ակնթարթնր - Мгновения любви (Moments of love)
- Սիրո աղոթքը - Молитва любви (The Haunted Heart)
- Սիրո աչքերը - Глаза любви (The Eyes of Love)
- Սիրո աստվածային լույսը - Божественный свет любви (The love light of apollo)
- Սիրո բանալին - Ключ любви (The key to love)
- Սիրո գետը - Река любви (River of Love)
- Սիրո գերին - Пленница любви (The prisoner of love)
- Սիրո գրավականը - Залог любви (The Coin of Love)
- Սիրո գրկում - В объятиях любви (In the arms of love)
- Սիրո դասերը - Уроки любви (Lessons in Love)
- Սիրո դժվարությունները - Сложности любви (The Problems of Love)
- Սիրո դիմակը - Маска любви (The Mask of Love)
- Սիրո դինաստիան - Династия любви (A dinasty of love)
- Սիրո թատրոն - Театр любви (A Theatre of Love)
- Սիրո թևերի վրա - На крыльях любви (The Wings of Love)
- Սիրո լաբիրինթոսը - Лабиринт любви (Love is a maze)
- Սիրո լույսը - Свет любви (Lights of Love)
- Սիրո խաղը - Игра любви (A Game of Love)
- Սիրո ծաղկեպսակ - Венок любви (Diona and a Dalmatian)
- Սիրո կարման - Карма любви (The Karma of Love)
- Սիրո կրակը - Огонь любви (The fire of love)
- Սիրո հողմաղաց - Ветряная мельница любви (The Windmill of Love)
- Սիրո հորիզոնները - Горизонты любви (The Horizons of Love)
- Սիրո հպումը - Прикосновение любви (A Touch of Love)
- Սիրո մեծ ուժը - Великая сила любви (A Very Special Love)
- Սիրո մեջ ծնվածները - Рождённые в любви (Born of love)
- Սիրո մոգություն - Магия любви (The Magic of Love)
- Սիրո նետերը - Стрелы любви (An arrow of love)
- Սիրո որոնումներում - В поисках любви (Looking for Love)
- Սիրո սուրհանդակը - Посланница любви (Messenger of love)
- Սիրո վախը - Страх любви (Afraid)
- Սիրո վզնոցը - Ожерелье любви (The Necklace of Love)
- Սիրո տաճար - Храм любви (The Temple for Love)
- Սիրո տարերքը - Стихия любви (The Storms of Love)
- Սիրո փոթորիկ - Шторм любви (Love at the Helm)
- Սիրով թագադրված - Коронованная любовью (The crowned with love)
- Սիրով պատժվածը - Наказанная любовью (Punished with Love)
- Սիրով փրկված - Спасённые любовью (The Naked Battle)
- Սիրուց փախչողը - Бегущая от любви (A Fugitive From Love)
- Սիրտը կհուշի - Сердце подскажет (Hungry for Love)
- Սորվիգոլի դուքսը - Герцог Сорвиголова (The dare-devil duce)
- Սուտ հանուն սիրո փրկության - Ложь во спасение любви (Lies for love)
- Սրտերի մենամարտ - Дуэль сердец (A duel of hearts)
- Սրտերի վալս - Вальс сердец (The Waltz of Hearts)
- Սրտի իմաստությունը - Мудрость сердца (Love wins)
- Սրտի կախարդանքը - Магия сердца (Magic from the Heart)
- Սրտի հաղթանակ - Триумф сердца (The Heart Triumphant)
- Սրտի մեղեդին - Мелодия сердца (Music From The Heart)
- Սրտի ցանկություն - Желание сердца (Desire of the Heart)
- Սրտին չես հրամայի - Сердцу не прикажешь (Love at Forty)
- Սքանչելի Ռոմինա - Прелестная Ромина (Danger by the Nile)
- Վախեցած հարսնացուն - Испуганная невеста (The Frightened Bride)
- Վախից ազատ - Свободная от страха (Free from Fear)
- Վաճառված հարսնացուն - Проданная невеста (The Bargain Bride)
- Վարդերի բուրմունքը - Благоухание роз (The Scent of Roses)
- Վերժը լուծած սիրտը - Отомщённое сердце (Revenge of the Heart)
- Վտանգ սրտերի համար - Опасность для сердец (A Hazard of Hearts)
- Վտանգավոր Դենդին - Опасный Денди (The Dangerous Dandy)
- Վտանգավոր զբոսանք - Опасная прогулка (Love for Sale)
- Տնային դաստիարակչուհու գայթակղությունը - Искушение гувернантки (Temptation of a teacher)
- Ցանկությունների կրակը - Огонь желаний (The Flame is Love)
- Փախուստ կրքից - Бегство от страсти (Escape from Passion)
- Փակված սիրտը - Запертое сердце (Love Locked In)
- Փարիզի գայթակղությունը - Искушения Парижа (An Innocent in Paris)
- Փարիզի կախարդանքը - Магия Парижа (The Magic of Paris)
- Փարիզի կրակները - Огни Парижа (The Golden Illusion)
- Փարիզյան համբույր - Парижский поцелуй (The Kiss of Paris)
- Քաղցր վրեժ - Сладкая месть (Sweet punishment)
- Քնած գեղեցկուհին - Спящая красавица (The sleeping princess)
- Օժիտի որսորդը - Охотник за приданым (The Prude and the Prodigal)
- Օլան և ծովային գայլը - Ола и морской волк (Ola and the Sea Wolf)
Էկրանավորում
խմբագրել- 1991 Սրտերի մենամարտ / Duel of Hearts (TV movie) (novel)
- 1990 Ուրվականը Մոնտե Կառլոյում / A Ghost in Monte Carlo (TV movie) (novel)
- 1989 Լորդուհին և ավազակը / The Lady and the Highwayman (TV movie) (novel)
- 1987 Մահվան շեմին / A Hazard of Hearts (TV movie) (novel)
- 1979 Կիրքը սեր է / The Flame Is Love (TV movie) (novel)
Ավիացիա
խմբագրելԲարբարա Կարտլենդը ներդրում է ունեցել պլաներիզմի զարգացման և հանրահռչակման գործում, ինչը 1984 թվականին արժանացել է եպիսկոպոս Ռայթի մրցանակին[17]։
Որպես մոլի օդաչու-պլաներիսստ՝ Կարտլենդը ցանկանում էր առաջ մղել պլաներների օգտագործման սահմանները, որոնք 1920-1930-ական թվականներին շահագործվում էին միայն կարճ տարածություններում։ Այդ պատճառով 1931 թվականին Կարտլենդը պլաներ է կառուցել երկար թռիչքի համար և դրանով կատարել է ավելի քան 200 մղոն տևողությամբ թռիչք՝ իր հետ վերցնելով բեռ՝ ավիափոստը[17]։
Կարտլենդի հաջող փորձը նրանց թվում էր, որոնք օգնեցին գիտակցել պլաներների օգտակարությունը։ Երկար թռիչքների համար բեռներով պլաներները ակտիվորեն օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Պատկերասրահ
խմբագրել-
Բարբարան 1925 թվականին
-
Օրվա կին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119288990 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 183.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
- ↑ «Dame Barbara Cartland». The Daily Telegraph. London. 22 մայիսի 2000 թվական. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 22 ապրիլի 2013 թվական-ին.
- ↑ «Cartland, Barbara». Howard Gotlieb Archival Research Center. Boston University. Արխիվացված է օրիգինալից 9 նոյեմբերի 2012 թվական-ին. Վերցված է 22 ապրիլի 2013 թվական-ին.
- ↑ Կյանքը և մահը լեգենդի օրենքներով - В мире МК
- ↑ «Լենինը աշխարհի «ամենաթարգմանվող» գրողների տասնյակում է. ՅՈՒՆԵՍԿՕ | РИА Дейта. RU». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Թարգմանական հրատարակությունների թոփ 50 հեղինակներ
- ↑ 13,0 13,1 Ъ-Газета — Մահացել է գրող ռեկորդակիրը
- ↑ Կանանց ամսագիր Սուպերոճ. 657 վեպ։ Բարբարա Կարտլենդի մեծ սերը(չաշխատող հղում)
- ↑ Georgette Heyer decries plagiarism with her rapier wit | Books | guardian.co.uk
- ↑ Բարբարա Կարտլենդի երկրպագուների կայք
- ↑ 17,0 17,1 Esther Inglis-Arkell. The aeronautic feats of a record-holding romance writer Արխիվացված 2015-03-21 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Կարտլենդ» հոդվածին։ |