Բարգուշատ
Բարգուշատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բարգուշատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Գյոդակլու Ներքին | ||
ԲԾՄ | 820 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 98[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բարգուշատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անուն
խմբագրելԳյուղի պաշտոնական անունը Բարգուշատ է[1]։ Այդ անունով է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 6 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի ձախ կողմում, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Բարգուշատի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 43 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Բարգուշատ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 26 | 154 | 123 | 60 | 87 | 95 | 447 | 294 | 25 | 98[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և բանջարաբուծությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 886