Բարեբեր (գետ)
Գեղարքունիքի մարզի գետ
Բարեբեր, Բարիաբադ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկի ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Արեգունի լեռների հյուսիս–արևելյան լանջերի 2270 մ բարձրությունից և Դպրաբակ գյուղում ձախից միախառնվում Գետիկին։ Երկարությունը 14-15 կմ[1][2]։ Գետի ավազանը մոտ 54 կմ² է։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և աղբյուրներով։ Գետը վարարում է մայիս ամսին։ Հոսում է խոր կիրճով, որի երկու կողմերն անտառապատ են[1]։
Բարեբեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կմ |
Ավազանի մակերես | 54 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Գետիկ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 655 — 992 էջ։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 21 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 315)։ |