Բարեկամության շքանշան
Բարեկամության շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Բարեկամության շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 9, 2014 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Արիության մեդալ | ||||
Order of Friendship (Armenia) Վիքիպահեստում |
Շքանշանի կարգավիճակը
խմբագրելԲարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Շքանշանով պարգևատրվողները
խմբագրելԲարեկամության շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, քաղաքական, տնտեսական, հասարակական և կրոնական գործիչները։
Պարգևատրման միջնորդությունը
խմբագրելՀանրապետության Նախագահը մեդալով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Բարեկամության շքանշանով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում[2]։
Կրելու կարգը
խմբագրելԲարեկամության շքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ Տիգրան Մեծի շքանշանից, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանից հետո։
Շքանշանի նկարագրությունը
խմբագրելՇքանժանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
Բարեկամության շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից՝ պատված բարձր հարգի ոսկով։ Շքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթև խաչի տեսք, որի բոլոր թևերը դեպի կենտրոն ուռուցիկ են։ Հնգաթև ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր գույների սառը արծնով՝ խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները։
Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով։ Հարթակի վերևի մասում կորաձև գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը։ Շքանշանի կենտրոնը եզերված է շղթայաձև նախշազարդով, որի կենտրոնական մասում՝ երկրագնդի ֆոնին պատկերված է բարեկամության խորհրդանիշը՝ ձեռքսեղմումը։ Կենտրոնական պատկերը պատված է տարալեզու գրերով(Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով), որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»։
Շքանշանը պատված է 99.9 հարգի ոսկով։
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։
Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմx10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը մուգ կարմիր է, մեջտեղում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով[3]։
Պարգևատրման վիճակագրությունը
խմբագրել2016 թ. մարտի 11-ի դրությամբ շքանշանով պարգևատրվել է 15 անձ, որից 8-ը՝ Ռուսաստանի, 3-ը՝ Իտալիայի, 2-ը՝ Վատիկանի, 1-ը՝ Գերմանիայի և 1-ը՝ Ֆրանսիայի քաղաքացիներ են։
Պարգևատրումն ըստ տարիների՝
- 2014 թ. - 2,
- 2015 թ. - 10,
- 2016 թ. մարտի 11-ի դրությամբ - 3 անձ։
Բարեկամության շքանշանի ասպետները
խմբագրելՀիմնական հոդված՝ Բարեկամության շքանշանի ասպետների ցանկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ↑ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ