Բարմեն
Բարմեն (անգլ.՝ bar՝ բարային հենակ, man՝ մարդ), բարային հենակի հետևից հաճախորդներին սպասարկող բարի աշխատակից։ Բարմենը ողջունում է իր հաստատության հյուրերին, բացահայտում է նրանց համային նախասիրությունները, տեղեկացնում է նմուշակազմի մասին, առաջարկում է հյուրերին համապատասխանող ըմպելիքների տարբերակներ, պատվերներ է ընդունում և լցնում է ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների չափաբաժիններ, ներառյալ՝ իրենց իսկ կողմից պատրաստված կոկտեյլները։
Բարմեն | |
---|---|
Bartenders Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԲարմենի մասնագիտությունը ծագել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում «ոսկե տենդի» ժամանակներում։ Այդ ժամանակ բնակավայրերի առևտրի կենտրոններում վաճառվում էր միանգամից ամեն ինչ։ Տերերն ապրանքաշրջանառությունը մեծացնելու նպատակով սկսեցին հենց տեղում ալկոհոլային խմիչք առաջարկել։ Հետո խանութի տարածքում տեղափոխեցին բարիերը՝ բաժանելով «առևտրի գոտու» և «հանգստի համար նախատեսված տեղի», որն սկսեց անվանվել բար։ Նույն ժամանակ էլ հայտնվեցին առաջին բարմենները։ Կոկտեյլներն իրենց ժամանակակից տեսքով նույնպես ԱՄՆ֊ում[1] հայտնվեցին։
Եվրոպայում բարմենի մասնագիտությունը զարգանում էր ինչպես maitre liquoriste֊ը, ովքեր XIX դարի առաջին կեսում աշխատում էին սրճարանում[2]։
1862 թվականին լույս տեսավ «Bartender’s Guide»֊ը՝ առաջին գիրքը, որը ներառում է կոկտեյլների բաղադրատոմսերը և բարմենի մասնագիտական կոդեքսը։ Հեղինակը Ջերրի Թոմասն է, ով անձամբ երկար տարիներ աշխատել է բարային հենակի հետևում[3]։
Մեծ Բրիտանիայում բարմենի աշխատանքը չի դիտարկվում որպես մշտական և տևական աշխատանք, այլ ընդունվում է որպես երկրորդական աշխատանք՝ նախատեսված արդեն իսկ աշխատանք ունեցողների կամ ուսանողների համար։ Այդ կերպ այս աշխատանքը չի ունենում կայուն բնույթ, և աշխատակիցների փոփոխությունը նորմալ է[4]։
Պատմության մեջ հայտնի բարմեններ
խմբագրել- Հարրի Ջոնսոն (մոտ.՝ 1814—1918 թվականներ), ամերիկացի բարմեն, 1882 թվականին լույս տեսած՝ «Բարմեն Հարրի Ջոնսոնի ղեկավարումը» գրքի հեղինակն է)։
- Թոմաս Ջերրի (1830֊1885), պատմության մեջ առաջինը, ով խառնել է տարբեր բաղադրիչներ և ստեղծել ալկոհոլային կոկտեյլներ։
- Հարիի Կրեդոկ, (1876֊1963).
- Հենրի Մակեհլոն
- Ֆրանկ Մեյեր (մահ.՝ 1947 թվական)[5].
- Կոնստանտե Ռիբալաիգա (մահ.՝ 1952 թվականին).
- Դեյլ Գրոֆ (ծնվ.՝ 1948 թվական)
- Դիք Բրեդսել
- Քոլին Ֆիլդ (ծնվ.՝ 1961 թվական)
- Սալվադորե Կալաբրեզե[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բրիտանացի ուսանողուհին աշխատում է որպես բարմեն։
-
Բարմենը դասական կոկտեյլ է պատրաստում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ А вы отмечаете День бармена?
- ↑ Libation, a Bitter Alchemy. Deirdre Heekin. (с. 47)
- ↑ «Коктейльная вечеринка — Всё о коктейлях / История коктейлей». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Rosemary, 2004, էջ 27–42
- ↑ Фёдор Евсевский (2012 թ․ հունվարի 21). «Франк Мейер. Друг, который желает вам добра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Фёдор Евсевский Глава 2. Бармен; Глава 1. Великая история коктейля. Важнейшие этапы истории коктейля // Библия бармена. — 3-е издание. — М.: Евробукс, 2014. — С. 30-41, 13—27. — 416 с. — ISBN 978-5-904332-10-5
Գրականություն
խմբագրելՏես՝ bartender, barkeep, barmaid, կամ mixologist Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Фёдор Евсевский Глава 2. Бармен; Глава 1. Великая история коктейля. Важнейшие этапы истории коктейля // Библия бармена. — 3-е издание. — М.: Евробукс, 2014. — С. 30—41, 13—27. — 416 с. — ISBN 978-5-904332-10-5
- Lucas, Rosemary (2004). Employment relations in the hospitality and tourism industries. Routledge. էջեր 27–42. ISBN 978-0-415-29712-7. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարմեն» հոդվածին։ |