Բարոն (լատին․՝ baro-ից - ֆրանկական բառ, որը նշանակում է տղամարդ, մարդ), միջնադարյան ֆեոդալական տիտղոս Արևմտյան Եվրոպայում, հարուստ ազնվական կամ սենյոր, թագավորի անմիջական վասալը (կանացի՝ բարոնուհի)։ Անգլիայում կրտսեր պերի կոչումն է և մինչև այժմ գոյություն ունի. գտնվում է վիկոնտից ցածր, զբաղեցնելով պերերի ազնվական հիերարխիայի ամենացածր աստիճանը։ Գերմանիայում բարոնը կոմսից ցածր է։

Բարոն Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն. Գ. Բրուկներ, 1752

Տիտղոսի պատերազմը

խմբագրել

Գերմանիայում այս տիտղոսը տրվում էր այնպիսի ասպետական միաբանությունների անդամներին, որոնք ունեին կայսեր հովանավորությունը։ 15-րդ դարից այն տրվում էր նաև մեծ իշխանավորների ցածր ազնվականներին։ Անգլիայում, ֆրանսիայում, Ավստրիայում այն ցածր էր վիկոնտից, կոմսից, մարքիզից և հերցոգից, նաև սրանց բոլորի որդիներից։

Ռուսական կայսրությունում

խմբագրել

Ռուսական կայսրությունում բարոնի տիտղոսը սահմանվել է Պետրոս I-ի կողմից, առաջինը 1710 թվականին այն ստացել է Պ.Պ. Շաֆիրովը։

19-րդ դարի վերջում Ռուսաստանում կային մոտ 240 բարոնական տոհմեր։ Տիտղոսը վերացվել է 1917 թվականի նոյեմբերի 11-ին։

Ճապոնիայում

խմբագրել
 
Բարոն Կիձյուրո Սիդեխարան, Ճապոնիայի արտգործ նախարարը 1932 թ. «Time» ամսագրի վրա

Դանսյակու՝ բարոնական արժանապատվություն (չինական նան տիտղոսից) 1884 - 1947 թթ. բարձրագույն ճապոնական արիստոկրատիայի՝ կաձոկուի կազմում։ Ընդհանուր՝ 409 տիտղոս։

Կիլիկյան Հայաստանում

խմբագրել

Կիլիկիայի հայկական պետության խոշոր ֆեոդալ իշխանները կրում էին Բերդատեր պարոն տիտղոսը։ Պարոն բառը փոխառյալ է բարոնից։ Բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 335