Բացառիկ տնտեսական գոտի
Բացառիկ տնտեսական գոտի, պետության տարածքային ջրերից դուրս գտնվող և նրան հարող Համաշխարհային օվկիանոսի մաս։ Բացառիկ տնտեսական գոտու լայնությունը 200 ծովային մղոն է։ Այդ գոտում առափնյա պետությունն ինքնիշխան է բնական ռեսուրսների (պաշարների) յուրացման, պահպանման, գիտական հետեազոտությունների իրականացման, արհեստական կղզիների և այլ կառույցների ստեղծման գործում։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բացառիկ տնտեսական գոտի» հոդվածին։ |