Բաքոսուհիներ
«Բաքոսուհիներ» (հին հունարեն՝ Βάκχαι, Bakchai)՝ հին հույն ողբերգակ Եվրիպիդեսի ողբերգություններից։ Այն գրվել է Ք․ա․ 405 թվականին և զբաղեցրել է ողբերգությունների մրցույթում առաջին տեղը։ Հայաստանում, ըստ պատմիչների, ներկայացվել է Արտավազդ Բ-ի ժամանակ։ Ք․ա․ 53 թվականի հայաստանյան ներկայացմանը մասնակցել է հույն դերասան Յասոնը[1]։
Բաքոսուհիներ հին հունարեն՝ Βάκχαι | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Եվրիպիդես |
Երկիր | Հին Հունաստան |
Բնագիր լեզու | հունարեն |
Գրվել է | Ք․ա 405 |
Առաջին ներկայացում | մ. թ. ա. 405 |
Առաջին ներկայացման վայր | Հին Աթենք |
Տեսարան | Թեբե |
Կերպարներ | Դիոնիսոս, Պենթևս, Ագավա (Կադմոսի դուստր), Maenad?, Թիրեսիաս և Կադմոս (առասպելական հերոս) |
Bacchae |
Սյուժե
խմբագրելԵվրիպիդեսի ողբերգությունը ներկայացնում է Դիոնիսոսի մասին առասպելը[2]։ Դիոնիսոսը՝ Զևսի և թեբեացի Սեմելեի որդին, հաստատում է իր սրբազան խորհուրդները Ասիայում և վերադառնում է Հունաստան լիդիացի բաքոսուհիների երգչախմբի ուղեկցությամբ։ Առաջին իսկ քաղաքը, որտեղ նա ոտք է դնում, նրա մոր հայրենի Թեբեն է, որը հրաժարվում է ճանաչել իրեն։ Դրա համար Դիոնիսոսը պատժում է Թեբեի կանանց խելահեղությամբ. վերջիններս լքում են իրենց տները և բաքոսական համակվածության մեջ շրջում են Կիթերոնի լեռան անտառոտ լանջերում։
Արքա Պենթևսը՝ Ագավայի որդին (Ագավան Սեմելեի քույրերից մեկն է), մտադիր է ուժով վերջ դնել այդ խելագարությանը, որի մեջ բացառապես սանձարձակություն է տեսնում։ Ծերունիները զուր են փորձում զգուշացնել արքային։ Պենթևսը որոշում է շղթայել և բանտարկել Դիոնիսոսին, որը հանդես է գալիս լիդիացի մարգարե-հրաշագործի տեսքով։ Սակայն Դիոնիսոսը մթագնում է բերում Պենթևսի վրա, և վերջինս, բաքոսուհու զգեստներ հագած, ինքն է գնում դիտելու բաքոսական խնջույքները։ Համակված ու մոլեգին բաքոսուհիները, որոնց առաջնորդում է Ագավան, պատառոտում են Պենթևսին՝ դնելով նրան առյուծի տեղ, իսկ Ագավան, ցնծալով վերադառնում է տուն՝ ձեռքում բռնած որդու գլուխը։ Նա սթափվում է շատ ուշ։ Պենթևսի մարմնի վրա Ագավայի ողբը ողբերգության ձեռագրում բացակայում է։
Երգչախմբի շուրթերով Եվրիպիդեսը փառաբանում է բաքոսական էքստասիսի ցնծությունը և կյանքի վայրկենական լիությունը։ Ավանդական իմաստնությանը երգչախումբը նախընտրում է պարզ զանգվածի չխորհրդածող հավատը։ Երբ Ագավան Դիոնիսոսին է նետում մեղադրանք, որ աստվածներին հարիր չէ վրեժնդրությունը, Դիոնիսոսը թողնում է այդ խոսքը առանց բավարար պատասխանի[3]։
Գործող անձինք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Анненский, Иннокентий Фёдорович|Иннокентия Анненского (оригинальная версия) // Вакханки. Трагедия Эврипида. — СПб., 1894.
- Анненский, Иннокентий Фёдорович|Иннокентия Анненского (в редакции Зелинский, Фаддей Францевич|Фаддея Зелинского) // Еврипид. Трагедии: В 2 тт. — М., 1969. — Т. 2. — С. 427-492. — (Библиотека античной литературы).
- Анненский, Иннокентий Фёдорович|Иннокентия Анненского (в редакции Зелинский, Фаддей Францевич|Фаддея Зелинского) // Еврипид. Трагедии: В 2 тт. — М., 1980. — Т. 2. — С. 375-434.
- Анненский, Иннокентий Фёдорович|Иннокентия Анненского (оригинальная версия) // Еврипид. Трагедии: В 2 тт. — М., 1999. — Т. 2. — С. 388-447. — (Литературные памятники).
- Зелинский, Фаддей Францевич|Фаддея Зелинского // Еврипид. Трагедии: В 2 тт. — М., 1999. — Т. 2. — С. 612-667. — (Литературные памятники).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքոսուհիներ» հոդվածին։ |